Փետրվարի 19-ին Սևան քաղաքում գտնվող հայտնի «Բոհեմ» արվեստանոց-թեյարանում տեղի ունեցավ «Սիրո տող, թե՞ տաղ» խորագիրը կրող հանդիպումը` գրող, երաժիշտ, թարգմանիչ, Երևանյան Էսքիզ գրական/մշակութային հարթակի Հանրության հետ կապերի ղեկավար Էլիզա Մխիթարյանի հետ։
Ներկաներն ընթերցում էին հատվածներ հեղինակի գրքից՝ «ՌոմանտիՂմ»-ից, մեկնաբանում դրանք։ Գրողի և ընթերցողների միջև այս անմիջական հանդիպումը պարբերաբար երաժշտական դադարներով էր ուղեկցվում, որի ժամանակ հնչում էին գրողի հեղինակային երգերը՝ վերջինիս կատարմամբ։
«Իսկապես շատ համահունչ խորագիր էր ընտրված միջոցառման համար, գրականության և երաժշտության համադրությունը մտքի և սրտի անկեղծ երկխոսության է նման, որը հաջողվեց իրականացնել այս դեպքում իմ և ընթերցողների միջև»,- անկեղծացավ հեղինակը։
Հանդիպման ավարտին հեղինակն իր գիրքը հատուկ մակագրությամբ նվիրեց Բոհեմ արվեստանոց-թեյարանի գրադարանին։
Միջոցառումն ավարտվեց թեյարանի հիմնադիր Գոհար Մնացականյանի խոսքով, որը ժպտալով եզրափակեց․
«Բոլոր ընթերցողները կարող են վերցնել գիրքը մեզնից և կարդալ, իհարկե միայն հետ վերադարձնելու պայմանով»։