2020 թվականի դեկտեմբերի 12-ին Yasaman Yerevan’s Restaurant-ում տեղի ունեցավ «Երևանյան Էսքիզ» հրատարակչության կողմից հրատարակված Յոզեֆ ֆոն Այխենդորֆի «Մի դատարկապորտի կյանքից» գրքի շնորհանդեսը։
Գիրքը հրատարակվել է ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ՝ թարգմանիչներին, ստեղծագործողներին տրվող դրամաշնորհի շրջանակներում: Բնագրային լեզուն՝ գերմաներեն։ Թարգմանիչ՝ Սիրանուշ Փարսադանյան։
«Մի դատարկապորտի կյանքից» վիպակը ժամանակի կարևորագույն գեղարվեստական ստեղծագործություններից մեկն է, ռոմանտիզմի դիպուկ օրինակ՝ գրված մոտ երկու հարյուր տարի առաջ։ Ստեղծագործությունը նաև էկրանավորվել է: 1973 թ. վիպակի մոտիվներով նկարահանվել է համանուն ֆիլմ:
© Երևանյան Էսքիզ 2020
Լուսանկարները՝ Երևանյան Էսքիզ գրական/մշակութային հարթակի