Արտասահմանյան պոեզիա Թարգմանություն Պոեզիա Պոեզիա

Սիա Ցզի Լիյ․ «Հասարակածը սառել է»․ բանաստեղծություն

Հասարակածը սառել է:
Ծառերը, որոնց տակ համբուրվել ենք`
հիմա ճարճատում են
ինչ-որ մեկի վառարանում:
Լռել է երգը բալենու,
աշխարհում քնել է
վերջին աստղի հետ արթուն մնացողը,
սերը թախիծն է լոտոսների:
Եթե երբևէ բռնել ես ձեռքը աղջկա`
հրաժեշտներից առաջ
վերադարձրու սիրտը,
լքելուց առաջ`
համբուրիր ոտքերը Աստծո
և խնդրիր, որ լույս իջեցնի
պատուհանին աչքերիդ`
գտնելու համար խիղճդ,
աղերսի Նրան, որ տա քեզ տապան,
երբ սիրուց հետո լինի ջրհեղեղ:
Հասարակածը սառել է:
Թախիծս թափ տամ ջրում լոտոսների`
և արմատներում ծառերի
սպասեմ վերադարձին սիրո…

 

Թարգմանությունը`  Մարգարետ Ասլանյանի

Ճապոնիա

 

 

 

 

 

Ընթերցել նաև