Արձակ Արտասահմանյան արձակ Թարգմանություն Նամակ

Սերգեյ Բոդրովի նամակը կնոջը

 

Սվետլանային

 

Ես չգիտեմ՝ ինչպես են մահանում մարդիկ։ Մենք տեսնում ենք դա, բայց ինքներս չենք մեռնում։ Իսկ երբ մեռնում ենք, դա տեսնում է ուրիշ մեկը։ Կան բաներ, որ պետք չէ իմանալ, որոնց մասին պետք չէ մտածել, դրանց մասին ոչ ոք ոչինչ չգիտի։
Գիտես, կյանքումս առաջին անգամ ուզում եմ իմ տունն ունենալ։ Հոգ տանել այդ մասին, դրա համար ինչ-որ բան անել։ Ես անդադար մտածում եմ այն մասին, թե ինչպես ենք մենք ապրելու։ Մենք շատ հարազատ ենք իրար ու շատ ենք նման։ Մի կողմից դա դժվար է, բայց ամենագլխավորը մենք զգում ենք միանման ու հասկանում ենք իրար ամենակարևորում։ Ես իրոք չգիտեմ՝ ինչպես են բաժանվում մարդիկ, բայց հո իրականում չեն ապրում չէ մի քանի կյանքով․․․ Մահը միանշանակ է, իսկ սերը՝ ոչ։ Նրա անխուսափելիությունը կյանքի մոդելի մեջ է հենց։ Ի դեպ, մահվան անխուսափելիությունը նույնպես։
Այսօր մտածում էի, թե քեզ հետ ինչ-որ բան է տեղի ունեցել․ ավտովթար կամ մեկ այլ բան։
Ու ես գիտեմ, որ չի կարելի դրա մասին մտածել։ Բայց դա համարյա նույնքան սարսափելի էր, որքան այն միտքը, որ դու ինձ կարող ես չսիրել։ Անկեղծ ասած՝ նույնիսկ ավելի սարսափելի։ Ու ես սկսեցի աղոթել Աստծուն, և անգամ համաձայն եղա մի բանի, որից ամենաշատն էի վախենում երեկ։ Մտածեցի, որ ավելի լավ է՝ ինձ չսիրես։ Մոտս երբեմն այնպիսի խենթ զգացողություն է, ասես մենք նույն մարդու երկու տարբեր բնավորություն ենք։ Մենք ասես երկվորյակ եղբայրներ ենք, որոնց բաժանել են ծննդատանը, և նրանք ահա հանդիպել են շատ տարիներ անց։
Ինչ-որ բան բարդ է, բայց չէ՞ որ արյունը հարազատ է։ Դու ինձ համար կատարյալ ճակատագիր ես։ Ես շատ եմ հավատում քեզ։ Դու էլ հավատա ինձ։
Եվ, ինչ էլ լինի, սերն ավելի կարևոր է։ Անկախ այն մտքից նույնիսկ՝ ավելի  կարևոր է կյանքն ինքնին, քան մահը։ Ինչու՞։ Առաջին հերթին դա միակ բանն է, որ կարող է նրա հետ մրցակցել վերջավոր լինելու իմաստով։ Եթե մարդուն վիճակվել է մահանալ, նա, ով սիրում էր, չի դադարում սիրել։ Դա ակնհայտ է։ Եվ երկրորդ, հակառակը, ըստ երևույթին, լինել չի կարող։
Ես չգիտեմ՝ ինչպես է ավարտվում սերը․․․ Եթե սերը վերջանում է, ըստ ամենայնի՝ դա սեր չէ։

 

 

 

Թարգմանությունը՝  Մարինա Գևորգյանի

 

 

 

 

 

 

 

 

Ընթերցել նաև