Հարցազրույց Հոգևոր զրույց Մշակույթ

Ռոբերտ Նիկողոսյան․ «Արարելով նմանվում ենք Աստծուն»․ հարցազրույց

Երևանյան աղմուկներում ես որոնում եմ ինձ հոգեհարազատ պատ, որտեղ կպատկերեմ իմ հաջորդ նկարը։ Արտաբերված ամեն մի բառ ունի իմաստ եվ պատկեր, կարևորը՝ այն իմաստավորվի կամ պատկերվի  ճիշտ ժամանակին, ճիշտ տեղում ։ Գույները ունեն ասելիք։ Գույնը ենթակա է փոփոխության վայրկյանների, րոպեների հետ մեկտեղ։ Ինձ ավելի շատ դուր են գալիս առավոտյան տաք գույները։

Պետք է ժամանակ առ ժամանակ լռել։ Լռել՝ նշանակում է լցվել ինչ — որ բանով․հետո շատ ավելի բարձր կամ շատ ավելի հստակ ես արտահայտվում։

Էական չէ, թե որ երկրի արտադրանքն է վրձինը․հրաշափառ է ձուլումը դրա։ Հոգին է թելադրողը։ Այն արտահայտվում է ամենում, երբ ներդնում ենք սեր։

Մենք ունենք այն, ինչ ունենք, մեզ պակասում է աշխատասիրությունը։ Արարելով նմանվում ենք Աստծուն։ Սիրում եմ կապը միշտ պահել Երկնքի հետ և  լինել աշխատասեր, շարժվել ժամանակին համընթաց։

Իմ հեղինակած սիրելի նկարը ոչ թե կտավի վրա է, այլ հասարակ թղթի ՝  «Կգոհանամ» խորագրով․գոհացող անձնավորությունը, ով ամեն առումներով ես եմ։

 

Կտավները՝ Ռոբերտ Նիկողոսյանի պահոցից

 

Ռոբերտ Նիկողոսյան «Կգոհանամ»

 

Ճիշտ ընտրված կինը կարող է քեզ մղել դեպի հաջողություն, եթե դու պատրաստ ես արժանվույն սիրել եվ հարգել նրան։

Աստվածաշունչը միշտ սեղանիս է։ Վերջին կարդացածս գիրքը՝ Սեմմի Թիփիթի «Կրակը քո սրտում» ստեղծագործությունն է։

 

 

 

Լուսանկարները՝  Երևանյան Էսքիզ գրական/մշակութային կայքի 

©  Երևան 2019

Զրուցեց՝  Տիգրանուհի Մարգարյանը

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Ընթերցել նաև