Ուխտագնացություն դեպի Լռություն Տեսադարան

Ուխտագնացություն դեպի Լռություն

 

Երևանյան Էսքիզ գրական/մշակութային հարթակը ներկայացնում է՝

«Ուխտագնացություն դեպի Լռություն» նախագիծը․ շարքի առաջին հոլովակը նվիրվում է նկարիչ, երաժիշտ-կատարող, մանկավարժ Արտակ Բարսեղյանին և Արցախյան նորօրյա պատերազմում զոհված զինվոր տղերքի լուսավոր հիշատակին․․․

Արտակ Բարսեղյանը պատերազմի առաջին օրերից կամավոր օգնություն էր հասցնում վիրավոր տղերքին։ Արտակը զոհվեց 2020 թվականի հոկտեմբերի 15-ին՝ հերթական օգնությունը զինվոր եղբայրներին հասցնելուց հետո, Մեղրի — Երևան ճանապարհի 218կմ հատվածում՝ ողբերգական ավտովթարի պատճառով։ Հիշեցնենք, որ թշնամու կողմից ցուցաբերած մարտական գործողությունների հետևանքով վերոնշյալ ճանապարհը հոսանքազրկված է եղել․․․

Հոլովակում ընթերցվող տեքստն Արտակ Բարսեղյանի վերջին գրառումն է։

Նախագծի հեղինակային իրավունքները պաշտպանված են։

 

© Երևանյան Էսքիզ 2020

 

Ընթերցել նաև