#Նվիրիր_Հեքիաթ նախագիծ Սոցիալական I Մշակութային նախագծեր

«Նվիրիր հեքիաթ»-ի հանդիպումը Սևանի կացարանում ապաստանած արցախցի երեխաների հետ․ 10․10․2020/խումբ 4

Ցանկացած պատերազմ հեքիաթի մահ է․ քանի դեռ կաս, քանի դեռ զարկում է սիրտդ, քանի դեռ ապրում ես՝ #նվիրիր_հեքիաթ։

 

2020 թվականի Հոկտեմբերի 10-ին կայացավ «Երևանյան Էսքիզ» գրական/մշակութային հարթակի, հրատարակչության կողմից նախաձեռնած  #Նվիրիր_հեքիաթ նախագծի առաջին հանդիպումը՝  ՀՀ Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքի կացարանում ժամանակավորապես ապաստանած արցախցի մանուկների հետ։ 

120 երեխաները և նրանց հետ հանդիպման եկած մտավորականները բաշխվեցին 4 խմբի՝ ընթերցումներն առավել արդյունավետ անցկացնելու նպատակով։ Ստորև՝ չորրորդ խումբն է։

Մանկագիրներ Երազիկ Գրիգորյանը, Եսթեր Մխիթարյանը, արձակագիր Գրիգոր Գրիգորյանը մանուկներին նվիրեցին մեծ տոն՝ ընթերցելով ամենատարբեր հեքիաթները,  միահամուռ ուժերով և մանուկների երևակայությամբ բեմադրելով «Պապն ու շաղգամը», «Չարի վերջը», փոխանցելով երեխաներին նախապես հավաքագրված, ձեռք բերված գրքերը, գրենական պիտույքները, կրթական պարագաները։

 

Հանդիպման աջակիցներ՝ «Էդիթ Պրինտ» հրատարակչություն, «Անտարես» հրատարակչություն, «Արևիկ» հրատարակչություն, «Նորք» ամսագիր, «Գրքամոլ» հրատարակչություն, «Գրանիշ» գրական համայնք, մի խումբ մտավորականներ, ընթերցողներ, կամավորներ Սփյուռքի հայրենակիցներ, ծանոթ-անծանոթ բարեկամներ։

 

 

© Երևանյան Էսքիզ 2020

 

 

Ընթերցել նաև