#Նվիրիր_Հեքիաթ նախագիծ Սոցիալական I Մշակութային նախագծեր

«Նվիրիր հեքիաթ»-ի հանդիպումը Լոռու «Դիակոնիա» ճամբարում ապաստանած արցախցի երեխաների հետ․ 16․10․2020

 

Ցանկացած պատերազմ հեքիաթի մահ է․ քանի դեռ կաս, քանի դեռ զարկում է սիրտդ, քանի դեռ ապրում ես՝ #նվիրիր_հեքիաթ։

 

2020 թվականի Հոկտեմբերի 16-ին «Երևանյան Էսքիզ» գրական/մշակութային հարթակի, հրատարակչության կողմից նախաձեռնած  #Նվիրիր_հեքիաթ նախագծի շրջանակներում մի խումբ մտավորականներ այցելեցին Լոռու «Դիակոնիա» ճամբարում ապաստանած արցախցի երեխաներին։ Հանդիպումը բազմաբովանդակ էր, շփումը մանուկների հետ՝ երկուստեք կարևոր։ Ծրագիրը, ինչպես նախորդները, ներառում էր հեքիաթների ընթերցումներ, ինտելեկտուալ, ինտերակտիվ խաղեր, մանկավարժական հատուկ մաս, հոգեբանական զրույցներ։ Մանկավարժ Նաիրա Աբրահամյանը, դերասանուհի Նունե Հակոբյանը, ԵԹՊԿ ինստիտուտի ուսանողուհի Մարինա Սոլոյանը, գրող, թարգմանիչ, #Նվիրիր_հեքիաթ նախագծի հեղինակ Մարգարետ Ասլանյանը, ՀԳՄ անդամ Եթեր Մխիթարյանը երեխաներին փոխանցեցին նախապես հավաքագրված, ձեռք բերված գրքերը, գրենական պիտույքները, կրթական պարագաները՝ ևս մի կացարանում ստեղծելով մանկական մեծ տոն։

Հանդիպման աջակիցներ՝ «Երևանյան Էսքիզ» հրատարակչություն, «Էդիթ Պրինտ» հրատարակչություն, մի խումբ մտավորականներ, ընթերցողներ, կամավորներ, Սփյուռքի հայրենակիցներ, ծանոթ-անծանոթ բարեկամներ։

 

 

© Երևանյան Էսքիզ 2020

Լուսանկարները՝ Երևանյան Էսքիզ գրական/մշակութային հարթակի

 

 

Ընթերցել նաև