Արտասահմանյան պոեզիա Թարգմանություն Պոեզիա Պոեզիա

Նիզար Կաբբանի. բանաստեղծություններ

Երբ վազում են ծառերը

Երբ մի կնոջ եմ սիրում,
Սոսափյունով դեպ ինձ են վազում
Բոլոր ծառերը…

*

Ամեն անգամ, երբ ծովը զգում է բուրմունքը
քո կաթնահունց մարմնի,
Վրնջում է, ինչպես կապույտ ձի,
Եվ ես միանում են այդ վրնջոցին…
Այսպես է ստեղծել ինձ Աստված.
Տղամարդ՝ ծովի նման,
Եվ ծով՝ տղամարդու նման:
Ու ինձ հետ մի քննարկիր
սերմնացանների ու այգեգործների տրամաբանությունը…
Նաև հոգեբույժների…
Այլ ինձ հետ քննրկիր միայն ծովի տրամաբանությունը,
Ուր կապույտն անէացնում է կապույտին,
Առագաստները՝ հորիզոնին…
Իսկ համբույրը՝ շուրթերին…
Եվ պոեմն էլ՝ գրքի էջերին…

*

Իսկականից սիրում եմ քեզ
Ու չեմ թողնի քեզ միայնակ դեկտեմբերի 31-ին,
Կտանեմ քեզ ձեռքերիս վրա…
Կգամ քեզ հետ չորս եղանակների միջով.
Ձմռանը գլխիդ կարմիր, բրդյա գլխարկ կդնեմ,
Որ չմրսես,
Աշնանը քեզ մի անձրևանոց կտամ, իմ մաշկը,
Որ չթրջվես,
Իսկ գարնանը
Քեզ կթողնեմ քնես թարմ խոտերի վրա
Եվ կնախաճաշես
Ծղրիդների ու թռչունների հետ,
Իսկ ամռանը
Քեզ համար կգնեմ որսի փոքրիկ ցանց՝
Խխունջներ, ծովի թռչուններ
Ու անհայտ հասցեով ձկներ որսալու համար…

*

Ով կին, որին սիրում եմ,
Ոտքդ դիպած քարից բանաստեղծություն է ժայթքում,
Ո՜վ կին, որ դալկությանդ ներսում կրում ես
Ծառի բոլոր տխրությունները…
Երբ միասին ենք, աքսորավայրից ինչ կա առավել գեղեցիկ,
Ով կին, որ մասնատում ես իմ
Եվ անձրևի պատմությունը:

*

Տխրության Կասիդա

Ցո՛ւյց տուր ինձ սերդ… ես տխուր եմ
Ու դարեր ի վեր զգում եմ կարիքն այն կնոջ,
Որն ինձ տխուր դարձրեց,
Կնոջ, ում թևերին արտասվում եմ ճնճղուկի նման,
Կնոջ, որ հավաքում է իմ կտորտանքները՝
Իբրև բյուրեղապակու բեկորներ:

 

Թարգմանությունը՝   Ռուզաննա Մանուկյանի

Սիրիա

 

 

 

 

Ընթերցել նաև