Հարցազրույց Հեքիաթ Մշակույթ

Նարե Հայկազյան․ «Հեքիաթը մարդուն կերտում է, դարձնում ավելի բարի և ազատ»․ զրույց

 

Հեքիաթն ինձ համար չարի և բարու պատմություն չէ, այն անհավանականը հավանական դարձնելու հրաշալի մեթոդ է։ Հեքիաթը մարդուն կերտում է, դարձնում ավելի բարի և ազատ։ Միշտ սիրել եմ Էքզյուպերիի «Փոքրիկ Իշխանը», Թումանյանի բոլոր գործերը։

Ինչ ինձ հիշում եմ՝ թափառել էի սիրում։ Մոտ 14 տարեկան էի, երբ գտա նրան․ գիշեր էր, ես սովորականի պես քայլում էի իմ ճանապարհով, երբ աղբարկղում մի տիկնիկ տեսա։ Միայն գլուխն էր երևում։ Առանց մտածելու հանեցի նրան այնտեղից․ ծաղրածուի կերպար էր, շատ անսովոր տիկնիկ էր այն ժամանակվա համար՝ արևավառ մազերով, մոխրագույն հագուստով, նման էր մնջախաղացի, ժպտում էր։ Այն ժամանակ ես նոր էի զբաղվում մնջախաղով, կարծես ամեն բան զուգադիպեց։ Ես նրան տուն բերեցի, լողացրի և մենք սկսեցինք ապրել նույն տարածքում, (ես, ահասարակ, տիկնիկասեր երբեք չեմ եղել,) այս տիկնիկն ինձ սովորեցնելու բան ուներ իր ներկայությամբ, նա իր իմաստուն հայացքով և անմնացորդ ժպիտով լուռ հետևում էր ինձ։ Նրա հետ անցան տխուր և ուրախ օրերս, սիրահարություներս և անկումներս, լացերս և ժպիտներս, ամեն իրավիճակի մեջ նրան էի նայում, հետը զրուցում և նա շարունակում էր անմնացորդ ժպտալ։

Մի անգամ մայրս՝ արձակագիր Ջուլետ Մատինյանը, ասաց՝ «Նարե, գիտե՞ս, ես ճիշտ քո այս պատմության նման պատմվածք եմ գրել 20 տարեկանում․․․»։ Մայրս բերեց ձեռագիր այդ գործը, ես կարդացի և քարացա․ այդքա՜ն նման՝ բոլոր զգացումներով․․․ Արտասվեցի։

Մորս գիրքը՝ «Ծիրանի մանուշակներ»-ը տպագրվեց, վերոնշյալ պատմվածքը կոչվում է «Տիկնիկը խաղալ է ուզում»։

Նրա մահից հետո սա իմ լուսավոր հիշողության լուսե կանթեղն է։

 

 

Ջուլետ Մատինյանի վերոնշյալ պատմվածքը

 

 

 

© Երևանյան Էսքիզ 2020

 

 

Ընթերցել նաև