Արձակ Հայ արդի արձակ Հայ արդի գրողներ Հուշագրություն

Մոնթե․ հուշեր

Ավոն ընդհանրապես խմիչքի հետ սեր չուներ և չէր սիրում, երբ զինվորներն էին այն չարաշահում։
— Էլի խմո՞ւմ եք, – մոտենալով հավաքված զինվորներին՝ հարցնում է Ավոն։
— Դե, հրամանատար ջան, Ղարաբաղի թթի օղին աշխարհին է հայտնի։ Ամեն հաց ուտելուց մի բաժակ պետք է խմի ղարաբաղցին։ Միշտ էդպես է եղել. մեր պապերն էլ, պապերի պապերն էլ, երբ սեղան են նստել, թթի օղին անպակաս է եղել։
— Մեր պապերն էլ, պապերի պապերն էլ ժամանակից շուտ են խմել։ Ես անգամ պետք է խմենք վերջում ազգովի, ես ել ձեզ հետ միասին, — ասումն է Ավոն:

*

Ղարաբաղում այդ օրերին ամեն կաթիլ վառելանյութը պետք Է ծառայեր միայն ռազմական նպատակների։ Ավոն այն վերահսկում Էր խստորեն։ Մի անգամ մթնշաղին հայ մամիկը, լսելով, որ Ավոն ինչ — որ տեղ Է գնացել,լամպը ձեռքին մոտենում Է զորանոցին ու դիմում հերթապահ զինվորին.
— Որդիս, լսել եմ Ավոն տեղ Է գնացել, մի բաժակ սալյարկա տվեք` լամպը Էսօր վառենք, որդիս դիրքերից տուն Է եկել։
Զինվորը, որին մթության քողի տակ չէր ճանաչել մամիկը, ժպտում է։ Ապա մոտ կանչելով անցնող զինվորին ասում է.
— Մեկ դույլ սալյարկա տվեք մայրիկին։
–Վա՜յ, Ավո ջան, դո՞ւ ես, քե մատաղ, բա ասել էին գնացե՞լ ես…

*

Մի քանի զինվոր, քեֆները լավ Ավոյին տեսնելով, փորձում են ճանապարհը շեղել։ Ավոն, նկատելով նրանց, կանչում է ու ժպիտով հարցնում.
— Քեֆներդ մարխո՞շ է, հա՞։
Ապա շրջվելով կանչում է ուստա Սուրենին (ուստա Սուրենը տարիքն առած ղարաբաղցի էր, պահեստապետը։
Պատժվողներն իրենց պատիժը կրում էին նրա պահեստում)։
— Ուստա Սուրեն, ասոնց ձգե նկուղը, դուռն էլ ամուր կողպե։
Քիչ հետո սկսվում է թուրքերի հարձակումը։ Զգացվում է «կալանավորվածների» կարիքը։ Մոնթեն նորից ձայն է տալիս.
— Ուստա Սուրեն, նկուղի դուռը բաց։
Մարտից հետո, երբ վերադառնում են զորանոց, Մոնթեն կանչում է տղաներին և պատվիրում ուստա Սուրենին, որ հինգին էլ «պարգևատրի» մեկ ւոուփ ծխախոտով (այն օրերին օրը 6 հատիկ էր սահմանված), ապա ավելացնում է.
— Պարգևատրելեն ետքը նորեն ձգե նկուղը։
Տղաները ծիծաղելով ստանում են «պարգևը» և իջնում նկուղ։

*

— Երբ մարտն ավարտվում էր մեր հաղթանակով,– պատմում է Թամարան,– բարձր տրամադրությամբ Մոնթեն անսպասելի մեկ էլ դիմում էր ինձ. «Կինը պետք է ամուսնանա, երեխաներ ծնի, օջախը վառ պահի, որ հայ տղամարդու թիկունքը ամուր լինի, թե չէ ի՞նչ գործ ունես պատերազմի հետ»։ Իսկ երբ օրհասական պահեր էին լինում, նորից դիմում էր ինձ. «Ապրես, Թամարա աքի, ազգի պաշտպանությունը կին-տղամարդ չի ճանաչում։ Թեկուզ մահակով` պետք է մեր երկիրը պահենք»։

*

Թալիշցի Սմբատը, որին Գուդուր էին ասում, կռվել էր Մոնթեի հրամանատարությանբ գործող ջոկատում: «Երբ թուրքերը անասուններն առաջ արած անցնում էին հարձակման, — պատմում էր Սմբատը, — Մոնտեն միշտ մեզ նախազգուշացնում էր. «Ասոնք մեր պապերու հոտերն ու նախիրներն են, թող գան անցնեն` չկրակեք: Մենք ասոնց գողցողներում պիտի պատժենք»:
Հրադադար
— Հրադադար է, տղաներ, հանկարծ չկրակեք, — պատվիրում է Մոնթեն իր զինվորներին:
— Իսկ եթե իրենք կրակե՞ն, — հարցնում է մեկը:
— Մարերը լացացրեք, — լինում է պատասխանը:

*

Քելաբաջարի գրավումից հետո տղաները պարգևատրվում են 3000 — ական ռուբլով: Այդ օրը դիրքում գտնվող տղաներից մեկը, մի եղնիկ նկատելով, կրակում է ու վրիպում: Լուրը հասնում է Մոնթեին: Իր մոտ կանչելով ձախողակ «որսորդին» ասում է.
— Լսած եմ, պետական փանփուշտով որս ըրած ես, քեզ ո՞վ է իրավունք տվել:
— Հրամանատար, Քելբաջարից այնքան փանփուշտ, զինամթերք ենք վերցրել. որ մի կրակոցն ի՞նչ է:
-Զինվորը` զինվոր է, երբ ունի պետական մտածողություն: Այդ փանփուշտները հայրենիքի պաշտպանության համար են: Որպես պատիժ քո ստացած 3000 ռուբլուն 2000 էլ կավելացնես ու կմուծես որպես տուգանք:

*

1992թ. օգոստոս: Մարտունու շրջանի Հացի գյուղի պաշտպանական դիրքեր: Մոնթեն իր բարձր դիտակետից հսկում էր զինվորների անդորրը: Լուսահրթիռների փունջը բռնկվեց, թվաց ծվատեց երկինքը: Մարտն սկսվեց: Միանգամից: Մոնթեն վաշտի հրամանատարներին տվեց վերջին հանձնարարականները, ավելացնելով.
— Աքլորի պես են գալիս, չպետք է ներել:
Հազվադեպ էր պատահում, որ ասկյարները մարտը շարունակեին գիշերով: Բայց այդ օրը նրանք չդադարեցրին գրոհը անգամ մութն ընկելուց հետո: Լուսաբացից առաջ մեծ զոհեր տալով թշնամին նահանջեց: Արևոտ ամպերը շողացին Հացի գյուղի, շրջակա սարերի, դիրքերի վրա: Լուռ էր շուրջբոլորը, լռել եր գյուղը: Մոնթեն իջել էր դիրքերց, ու էլ չեր լսվում նրա ձայնը: Սենյակում գրիչը ձեռքին նա քարացել էր` սեղանին հինգ հերոս-նահատակների մահաթերթիկներն էին…

*

Մոնթեն զանգահարում է Սերժ Սարգսյանին ու գանգատվում զինվորներից.
-Էս իշերուն կըսեմ գնացեք պոստեր,չեն էրթա:
Սերժը զարմանում է.
-Ինչպես,պոստերը դատարկ են,և ազերիները չեն հարձակվում:
-Անոնք մեզմեն էշ են,-լինում է պատասխանը:

*

Հրադադար
— Հրադադար է, տղաներ, հանկարծ չկրակեք, — պատվիրում է Մոնթեն իր զինվորներին:
— Իսկ եթե իրենք կրակե՞ն, — հարցնում է մեկը:
— Մարերը լացացրեք, — լինում է պատասխանը:

*

Ես կարդացել եմ մի քանի անստույգ պատմություն այն մասին, թե ինչ տեղի ունեցավ ադրբեջանական լքված Մարզիլի գյուղում 1993 թվականի հունիսի 12-ի կեսօրին: Անհիմն լուրեր էին պտտվում այն մասին, թե Մոնթեի մարմինը խոշտանգվել է, և խոսակցություններ ` թե նրան սպանել են ոչ թե ադրբեջանցի զինվորները, այլ հայկական մաֆիան: Սեդան և ես խոսել ենք այն փրկվածների հետ, որոնք Մոնթեի հետ նրա Jeep-ում էին, նաև` մի երիտասարդ ադրբեջանցի զինվորի, որ գերի էր ընկել Մոնթեի մահվան օրը: Մենք պատմությունը վերականգնեցինք հետևյալ կերպ:Հունիսի 12-ին Մոնթեն ու իր մարտիկներն արթնացան լուսաբացից շատ առաջ, որպեսզի ռազմական գործողություն իրականացնեն` Աղդամի շրջանում տեղակայված ադրբեջանական հրետանու դեմ: Կեսօրի մոտ նրանք այդ գործողությունը հաջողությամբ ավարտեցին: Ճակատամարտից հետո Մոնթեն ռադիոյով տեղեկացվեց, թե իր զինվորները Մարզիլիում գրավել են մի T-72 տանկ. Ճիշտ այն բարձունքի տակ գտնվող դաշտում, որտեղից նրանք առավոտյան սկսել էին իրենց հարձակումը: Քանի որ Մոնթեի սովորությունն էր ` միշտ անձամբ ստուգել գրավված զրահատեխնիկան, ուստի նա, իր հավատարիմ վարորդ Կոմիտասի և չորս ուրիշ մարտիկների հետ, լեռներից Jeep-ով շարժվեց դեպի Մարզիլի, որն, ինչպես կարծում էին թշնամու զինյալները լքել էին այդ օրն ավելի վաղ:Մոնթեի և Կոմիտասի հետ էին Հովիկ ու Սարո անուններով երկու երիտասարդ սպա, տանկային ավագ հրամանատար Սարիբեկը և Գևորգ անունով մեկ այլ մարտիկ: Կեսօրից հետո մոտավորապես ժամը 13:20 նրանք հասան երկու ճանապարհների հատման մի կետի` տրակտորի հին կայանի մոտ, գյուղի ծայրամասում: Այնտեղ նրանք տեսան մի զրահամեքենա(զինվորներ տեղափոխող զրահապատ մեքենա` զրահաշտարակի վրա գտնվող թեթև հրանոթով), որ կանգնած էր մոտ երեսուն մետր հեռավորության վրա, իրենց գնացած ճանապարհին ուղղահայաց: Կարծելով, թե զրահամեքենայում իրենց զինվորներն են, Մոնթեի վարորդը կանգ առավ ճանապարհների հատման տեղում և մոտեցավ ոտքով: Կոմիտասը, որ կրում էր ադրբեջանական համազգեստ, զրահամեքենայի ներսում գտնվողներին հարցրեց, թե հայե՞ր են արդյոք: Թեպետ Կոմիտասն ազատ խոսում է ադրբեջանական թուրքերեն, նա հարցը տվեց հայերեն, որով խոսում են այդ շրջանի շատ ադրբեջանցիներ: Երբ հետևեց բացասական պատասխան, հայերն իրենց մեքենայից դուրս ցատկեցին ու վազեցին` զրահամեքենայից արձակված ավտոմատ կրակոցների տարափից խուսափելու համար: Նրանք իրենց թեթև զենքերով պատասխան կրակ բացեցին: (Մոնթեի մահվան պահին նրա ինքնաձիգի ` 30 փամփուշտանոց պահեստատուփում մնացել էր 20 կամ 21 փամփուշտ: Քանի որ նա սովորաբար ամեն առիթով լիցքավորում էր իր զենքը, պետք է կարծել, որ այդ ժամանակ կրակել էր 9 կամ 10 փամփուշտ): Կոմիտասը, Հովիկն ու Սարոն վիրավորվեցին ոտքերից, իսկ Սարիբեկը մահացու վերք ստացավ: Զրահամեքենան արձակեց առաջին արկը, բայց վրիպեց:Մոնթեն, որ վազում էր ճանապարհի երկայնքով, մի պահ կանգ առավ ու նետվեց դեպի ճամփեզրին գտնվող քարե պատը` նրա հետևում պատսպարվելու համար: Երբ նա մոտենում էր պատին, զրահամեքենան արձակեց 2-րդ արկը, որը դիպավ պատին ու պայթեց` դարձյալ վիրավորելով Սարոյին. իսկ պարկուճի մի մեծ կտոր խրվեց Մոնթեի ճակատը, ճիշտ աջ աչքի վերևում: Նա ընկավ իր կողքը գտնվող ճանաարհին ու մահացավ կամ անմիջապես, կամ մի քանի վայրկյաններիի ընթացքում` աչքերը կիսափակ և դեմքին` խաղաղ արտահայտություն:Հովիկը Մոնթեին առավ իր թևերի մեջ ու ռադիոյով օգնության կանչեց: Համաձայն մեկից ավելի մարդկանց պատմածի, օգնական ուժերը հանդիպեցին ադրբեջանցիների զինյալ խմբին, սպանեցին թշնամու մի քանի զինվորի և գերի վերցրին առնվազն մեկին: Սակայն զրահամեքենան, իր զինվորներով, խույս տվեց:Այդ ընթացքում Մոնթեի մարմինն ու նրա վիրավոր ընկերները տեղափոխվեցին Մարտունի գյուղ: Այնտեղ Սարիբեկը մահացավ.նրա 5 երեխաները զրկվեցին հորից, իսկ աղքատացած ընտանիքը` կերակրողից:Մոնթեի ու Սարիբեկի մահվանից հետո մոտ մեկ ամսի անց Մարտունի քաղաքն ու շրջանը պաշտոնապես վերանվանվեցին «Մոնթեաբերդ»: Եվ նրանց հուղարկավորությունից քիչ ժամանակ հետո հայկական ուժերն զգալիորեն առաջացան Աղդամի շրջանում:

 

 

 

 

Ընթերցել նաև