Մեր մասին

 

Երևանյան Էսքիզ գրական/մշակութային հարթակը հիմնադրվել է 2019 թվականին՝ գրող, թարգմանիչ, լեզվաբան, Հայաստանի ազգային գրադարանի Գրականության հանրահռչակման բաժնի ղեկավար, ՀՀ ԿԳՄՍ նախարարության շրջանակներում իրականացվող «Հայ գրականությունը» թարգմանություններում ծրագրի համակարգող Մարգարետ Ասլանյանի կողմից։ Համահիմնադիրներ՝ գրող, լրագրող Սաթեն Վարդանյան, արձակագիր, թարգմանիչ, երաժիշտ Էլիզա Մխիթարյան։ Այս հարթակի նպատակը գրականության և մշակույթի լուսաբանումն է, տարածումը, բարձր արվեստի հանդեպ սիրո խթանումը, ազգային արժեքների պահպանումը, համաշխարհային բազմաշերտ արվեստի մատուցումը հայ հասարակությանը, թարգմանչական ոլորտի զարգացման նպաստումը, հայ և արտասահմանյան ժամանակակից արվեստագետների հանրայնացումը՝ կենդանության օրոք, ձուլումը զտարյունին։