Մեր թիմը

 

Մարգարետ Ասլանյան գրող, թարգմանիչ, լեզվաբան, Երևանյան Էսքիզ գրական/մշակութային կայքի, ամսագրի հիմնադիր, գլխավոր խմբագիր, Հայաստանի ազգային գրադարանի Գրականության հանրահռչակման բաժնի ղեկավար, ՀՀ ԿԳՄՍ նախարարության շրջանակներում իրականացվող «Հայ գրականությունը» թարգմանություններում ծրագրի համակարգող

 

Ցույց տվե՛ք մի ճակատագրական կնոջ, ում բոլորն անխտիր սիրում են։ Մատնանշե՛ք գոնե մեկ արվեստագետի, ում ամբոխը ներել է իր տաղանդը, հանճարեղությունը․ լռե՛նք, որովհետև չկա այդ բացառիկը։ Նույնիսկ Հիսուսին խաչեցին․․․

 

 

Սաթեն Վարդանյան գրող, լրագրող, Երևանյան Էսքիզ գրական/մշակութային կայքի, ամսագրի համահիմնադիր, գլխավոր խմբագիր

 

Երբ արարում ենք՝ շնորհիվ Աստծո ընծայած լույսի՝ ամեն վայրկյան բանբեր-հրեշտակների ձեռքերով պարտավոր ենք շոշափել մեր սրտերն ու սերտել շնորհակալ լինելու մեծագույն արվեստը։ Եվ միայն շնորհակալ մարդն է սիրո հավատարիմ ծառան, ով շարունակվում է հոգեղեն գործերի երկնամերձ ծնունդներով …

 

 

Էլիզա Մխիթարյան — գրող, թարգմանիչ, Երևանյան Էսքիզ գրական/մշակութային կայքի, ամսագրի համահիմնադիր

 

Երբեք, ոչ մի անգամ չփորձես մտածել ընկնելու մասին, որովհետև եթե մի ձեռքդ օդում է, ուրեմն մյուսով հնարավորություն ունես ինչ-որ ճյուղից բռնվելու, իսկ ճյուղը մե՜ծ բան է։

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Գայանե Մկրտչյանգրող, Երևանյան Էսքիզ գրական/մշակութային կայքի, ամսագրի սրբագրիչ

 

Եթե հոգսառատ օրվա թնջուկը խեղդում է կոկորդդ, և ծանրացել են կոպերը հոգուդ, ապա արվեստի տաճարում գտիր ապաքինումդ: Ներս մտիր անվարան, բայց ոտնաթաթերի վրա, խորին ակնածանքով ու երկյուղածությամբ: Փորձիր լսել երկխոսությունը ներկի ու կտավի, ականջ դնել բառի արձագանքին, որսալ մեղեդու սրտխփոցը: Ու կզգաս՝ ինչպես են արվեստի ամոքիչ ուժով վերականգնվում ջլատված նյարդերդ, շիվարձակում հույսիդ չորացած ծառերը, բոցավառվում ներսիդ անթեղված կրակները: Եվ ճախրելու անդիմադրելի ցանկություն կզգաս՝ քո իսկ հայտնաբերած երկնքում: Ես հավատում եմ արվեստի արարչական սկզբին ու փրկարար առաքելությանը:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Սաթե Հովակիմյան — գրող, թատերագետ, թարգմանիչ, Երևանյան Էսքիզ հրատարակչության գրաֆիկ-դիզայներ

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Լալա Մարգարյան բանասեր, գրականագետ

Արվեստը համամարդկային կրոն է։

 

 

Արմեն Ափոյան գրող, երաժիշտ, Երևանյան Էսքիզ գրական/մշակութային կայքի, ամսագրի լուսանկարիչ

 

Երա՜նի այն մարդուն, ում արվեստը կծառայի արժեքավոր, մնայուն, բարի գործերին։

 

 

 

 

 

 

 

 

 

 

Տիգրանուհի Մարգարյան  Երևանյան Էսքիզ գրական/մշակութային կայքի լրագրող

 

Արվեստի ցանկացած տեսակ պիտի մաքրագործելու, թևեր տալու յուրահատուկ ուժ ունենա, որ երբ մրսի հոգիդ՝ այն քեզ սեր փոխանցի, մտերմացնի էությանդ որևէ դրսևորման, Աստծու հետ:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Գագիկ Դավթյան գրող, թարգմանիչ

 

Լավ է, իհարկե, երբ թարգմանիչը տիրապետում է բնագրի լեզվին: Բայց բանաստեղծության թարգմանությունը բառերի գույքագրում չէ, այստեղից էլ՝  լեզվի իմացությունը դեռ թարգմանության հաջողության գրավականը չէ և այն ոչինչ չարժե, եթե թարգմանիչը չի տիրապետում պոեզիայի  լեզվին, առանց որի ոչ մի թարգմանություն չի կարող դառնալ գրական արժեք:  

Բառը բառի հետ, տողը տողի հետ եթե ոչ եղբայրություն, եթե ոչ ընկերություն, գոնե հաշտ ու համերաշխ հարևանություն պիտի անեն: Խոսքը չափ ու կշռույթի, հանգ ու վանկի մասին չէ: Ամենևին: Դրանցով չէ միայն, որ լավ բանաստեղծություն է ստեղծվում: Լավ բանաստեղծությունն այն է, որի համահեղինակն է համարում ընթերցողն ինքն իրեն, այն ընթերցողը, որ ընկալում է նաև այն, ինչը չի «արձանագրել» հեղինակը:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Արման Թովմասյան գրող, թարգմանիչ

 

Սովորել սիրել առաջին ծաղկող ձնծաղիկի հետ, ժպտալ արևածագի առաջին շողով, դեղին տերևի հետ գունավորվել, անձրևի հետ թրջվել կյանքով, անցորդի հետ սովորել աչքերի լեզուն, սիրահարի հետ վառվել հույսով, առաջին մանկան հետ սովորել կյանքի լեզուն, գարնան հետ կանաչել, ձմռան հետ հասկանալ ցրտի լեզուն, սպասողի հետ հավատալ, ճամփորդի հետ աշխարհը փնտրել, ապրել կյանքը բոլորի մեջ ու հեռու, սիրել կյանքը հոգում, լինել կյանքը ամեն բացվող առավոտ։ 

 

 

Լուսինե Մարգարյան  Երևանի համար 16 գրադարանի տնօրեն, թարգմանիչ, Երևանյան Էսքիզ հրատարակչության ղեկավար

 

Գրականությունը մարդու հոգեաշխարհի վրա ազդող և այն հարստացնող կարևորագույն գործոն է։ Գրականության միջոցով մարդը բացահայտում է կյանքի հակասություններն ու ելևէջները, մեկնաբանություն գտնում իր հույզերի, ապրումների ու զգացմունքների համար։ Գրականությունն ունի ճանաչողական, հոգևոր-բարոյական մեծ արժեք։ Հենց այս հատկանիշների շնորհիվ էլ այն ունի հոգեկրթիչ դեր։ Գրականությունը մարդուն տալիս է ինքնակատարելագործվելու հնարավորություն, քանի որ ճշմարտության, բարու, խղճի, գեղեցկության, արդարության, ազատատենչության ու հայրենասիրության գաղափարներն արտացոլված են գրական ստեղծագործություններում՝ անկախ ժանրից։ Հայ և համաշխարհային դասականների ստեղծագործությունների հերոսները իրենց մեջ կրում են ժողովրդի փորձը, կյանքի իմաստն ու բարձրագույն արժեքները։ Գրականությունն ունի անփոխարինելի ներուժ անհատի ձևավորման ճանապարհին։

 

 

Սիրանուշ Նալբանդյան — թարգմանիչ

 

Երբեմն մենք հնարավորություն ենք ունենում իրապես ճաշակել մեր երազանքը։

 

Լիլիթ Միրզոյան —  Երևանյան Էսքիզ գրական/մշակութային կայքի լրագրող

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Հասմիկ Կարապետյան — Երևանյան Էսքիզ գրական/մշակութային հարթակի լուսանկարիչ

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Մարինա Գևորգյան բանասեր, թարգմանիչ

 

Լավագույն գիրքը կյանքն է. ամեն օրը նոր էջ, նոր պատում՝ նույն պահին գրվող ու կարդացվող, ամեն հաջորդը՝ անկանխատեսելի շրջադարձներով. և լավ է այդպես․․․