Հարցազրույց Հեքիաթ Մշակույթ

Մարկ Արեն․ «Մեծերը ժամանակ առ ժամանակ ավելի շատ են կարիք ունենում հեքիաթների, քան երեխաները»․ զրույց

 

Մենք՝ մեծերս, գիտենք, թե ինչ է  բարությունը և ինչպես մեզ պահել արժանավայել, բայց երբեմն կյանքի եռուզեռում  մենք ցածրանում ենք՝ արժեքները մոռանալու աստիճան։ Իսկ հեքիաթները՝ լինելով մեր խղճի արտացոլումը, մեզ կենտրոնացնում են, ուղղում իմաստնության և բարոյական նորմերին։ Մեզ բոլորիս ծանոթ է «Բուրատինոն և Ոսկե բանալին» հեքիաթը։ Բոլորս հիշում ենք իմաստուն Ծղրիդին, որը Բուրատինոյին ուղղորդում էր, ճիշտ ճանապարհ հուշում, բայց վերջինս չէր լսում նրան։ Ես համոզված եմ, որ Ծղրիդը փայտե մարդուկի ներսում կենդանացած խիղճն էր։ 

Մենք՝ մեծերս, ժամանակ առ ժամանակ ավելի շատ ենք կարիք ունենում հեքիաթների, քան երեխաները։ Ես դա հասկացա այն ժամանակ, երբ իմ և Աննա Դեվիկայի՝ մեծերի համար նախատեսված «Սուրբծննդյան հրեշտակ» հեքիաթի էկրանավորման ժամանակ ռուսական այնպիսի աստղեր ցանկացան խաղալ, ինչպիսիք են՝ Իրինա Խակամադան, Գոշա Կուցենկոն և այլք։ Ֆիլմը սիրվեց ոչ միայն Ռուսաստանում, այլև շատ այլ երկրներում, իսկ Ուկրաինայում այդ հեքիաթը ներառեցին համաշխարհային գրականության պարտադիր ընթերցանության ծրագրում՝ նախատեսված բարձր դասարանների համար։ Ես երկար եմ մտածել այդ ֆենոմենի մասին և հասկացել, որ հեքիաթն անդորր է բերում հոգուն և օգնում բուժվել կյանքի քաոսից, հոգսից։ Հեքիաթը հնարավորություն է՝ զրուցելու մեր ներսում ապրող երեխայի հետ և այդ երեխան շատ ուզում է, որ իրեն  հիշեն և սիրեն։ Նրա հետ նույն լեզվով խոսելու համար պիտի հիշես քեզ՝ մանուկ հասակում։ Իսկ հեքիաթն օգնում է դա անել։

Հեքիաթների ընթերցումը լավ միջոց է՝ ինքդ քեզ մերձենալու, օգնելու ներել շատ բաներ։ Հեքիաթը հնարավորություն է՝ ինքներս մեզ հիշեցնելու այն կարևոր բաների մասին, որոնք երազել ենք, ապա մոռացել։ Ինչու՞։ Քեզ առաջնորդող աստղի հետևից գնալու և ծանր պահին չհանձնվելու համար։

Իսկ հիմա այն մասին, թե հատկապես ինչու է ինձ դուր գալիս Աննա Դէվիկայի այդ հեքիաթը։ Հեքիաթը Բրոկոլինայի մասին է, որն ուներ ուտոպիական երազանք՝ դառնալ բալետի պարուհի։ Այն ինձ դուր է գալիս բարոյախրատական տեսակետից․ «Եթե անգամ քո հնարավորությունները կասկածի տակ դնի այս ողջ մոլորակը, հիշի՛ր, որ կա մեկ այլ մոլորակ, որտեղ քեզ բոլորը սիրում են և պատրաստ են աջակցել երազանքիդ։ Այդ մոլորակը քո ներսում է։» Սա հիանալի է, թե՛ երեխաների, թե՛ մեծերի համար։

 

 

 

© Երևանյան Էսքիզ 2020

 

 

Ընթերցել նաև