Արտասահմանյան գրողներ Արտասահմանյան պոեզիա Թարգմանություն Պոեզիա

Ղադա աս-Սամման․ «Ապստամբ բուն»․ պոեզիա

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Բուն, ում սիրտը Բեյրութում է

 

 

Չնայած այս ամենին՝

Ես դեռ սիրում եմ քեզ,

Որովհետև քո ափերին ես իմացա՝

Ինչպես կարելի է խմել լուսնի լույսը ծովախեցուց։

 

 

 *

 

 

Որքան շատ եմ լսում քեզ

 

 

Որքան շատ եմ լսում քեզ,

 և միայն հետո հասկանում,

որ միամիտ եմ այդ պահին․․․

Իմ վերքերի արանքում  քո գունավոր նետերի սենյակն է,

Որտեղ հայտնվում է ծիածանը,

Որն արդյո՞ք դու կվերցնես ուրիշի ձեռքերից։

Հեռու գնա,

Հեռու գնա,

Որովհետև քանի դեռ դուրս չես եկել եսամոլության բանտախցից՝

Կործանված տարածություն ոտք չես դնի։

 

 

*

 

 

Ապստամբ բուն

 

 

Ինչու՞ եմ ես գրում,

Հնարավոր է այն պատճառով, որ

Հենց իմ այբուբենն է վրեժխնդիր լինում կեղեքիչներից,

Նրանցից, որոնք փորձում են իմ թանաքով փայլեցնել իրենց կոշիկները։

Եվ այս կապույտ գինին, որ հենց նոր թափվեց իմ թղթին

Թվում է, թե այբուբենի արյունն է,

Այնպես որ վերցրու և խմիր,

Որովհետև թանաքը սթափության գինին է։

 

 

 

Թարգմանությունը՝  Էլիզա Մխիթարյանի

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Ընթերցել նաև