Միջոցառումներ Շնորհանդես

Հոդված 3 ակումբում տեղի ունեցավ գրող Էլիզա Մխիթարյանի «ՌոմանտիՂմ» գրքի շնորհանդեսը

2019 թվականի Նոյեմբերի 15-ին, Հոդված 3 ակումբում  կայացավ երիտասարդ արձակագիր, թարգմանիչ, երաժիշտ Էլիզա Մխիթարյանի «ՌոմանտիՂմ» գրքի շնորհանդեսը։

«Իմ հերոսները ինձ շրջապատող մարդիկ են, ամենապարզ ու հասարակ, մարդիկ, որոնց հետ մենք առնչվում ենք ամեն օր, կերպարներ ու տեսակներ, որոնք կան մեր կյանքում կամ գոնե լսել ենք նրանց մասին։ Իմ հերոսները կենդանի են, ապրում են ու շնչում, կարծում եմ, դա է պատճառը, որ ընթերցողները հաճախ ասում են, որ գրքում գտնում են իրենց կամ կողքիններին․ դա և՛ կարեւոր է, և՛ զվարճալի, որովհետեւ մարդը ունի շատ թերություններ, որոնց մասին մի փոքր հումորով խոսելը չի խանգարի»,- անկեղծացավ հեղինակը։

«Էլիզայի ձեռագիրը ներկայի ձեռագիրն է։ Մենք՝ ընթերցողներս, հստակ կարող ենք տարբերել այն ոչ միայն հազարավոր արդի, այլև բոլոր ժաանակների ձեռագրերից․ սա է «ժամանակի շունչ» ասվածը, սա է ձուլումը»,- հավելեց գրքի խմբագիրը՝ գրող, թարգմանիչ, Երևանյան Էսքիզ հրատարակչության հիմնադիր Մարգարետ Ասլանյանը։

 

Ընթերցել նաև