Արձակ Արտասահմանյան արձակ Արտասահմանյան գրողներ Թարգմանություն Կարճ պատմվածք

Խորխե Լուիս Բորխես․ «Մեկը երազելու է»․ կարճ պատմվածք

 

 

Ի՞նչ է երազելու անվերծանելի ապագան։

Երազելու է, որ Ալոնսո Կիխանոն կարողանա Դոն Կիխոտ լինել առանց թողնելու իր գյուղն ու գրքերը։ Երազելու է, որ Ուլիսեսին նախորդող մայրամուտը կարողանա ավելի շռայլ լինել, քան բանաստեղծությունը, որ նկարագրում է իր մշակման բարդությունները։ Երազելու է մարդկային սերունդներ, որոնց անծանոթ է լինելու Ուլիսեսի անունը։ Երազելու է ավելի ստույգ երազներ, քան այսօրվա անքնությունն է։ Երազելու է, որ հրաշքներ գործելու կարողություն ունենանք և չգործենք, քանի որ ավելի իրական կլինի դրանք պատկերացնելը։ Երազելու է այնքան լարված աշխարհներ, որ անգամ մի թռչնի ձայն կարողանա սպանել քեզ։ Երազելու է, որ մոռանալն ու հիշելը լինեն  կամային գործողություններ, ոչ թե պատահական հարձակումներ կամ ընծաներ։ Երազելու է, որ ամբողջ մարմնով տեսնենք, ինչպես Միլթոնն էր ուզում այս փխրուն հողագնդերի ստվերից իր աչքերը։ Երազելու է աշխարհ` առանց մեքենայի, առանց այս տառապող մեքենայի՝ մարմնի։

Կյանքը երազ չէ, սակայն կարող է վերածվել երազի՝ գրում է Նովալիսը։

 

 

 

 

Թարգմանությունը՝  Աշոտ Մկրյանի

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Ընթերցել նաև