Արձակ Արտասահմանյան արձակ Արտասահմանյան գրողներ Թարգմանություն Պատմվածք

Թոմաս Բերնհարդ․ «Գլխարկը»․ պատմվածք

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Մինչ իմ եղ­բայ­րը, ում ան­հա­վա­նա­կան աշ­խա­տան­քա­յին ա­ռաջ­խա­ղա­ցում է կան­խա­գու­շակ­վել, Ա­մե­րի­կա­յի Միաց­յալ Նա­հանգ­նե­րի կար­ևո­րա­գույն հա­մալ­սա­րան­նե­րում մու­տա­ցիոն հե­տա­զո­տութ­յուն­նե­րի ո­լոր­տում իր հայտ­նա­գոր­ծութ­յուն­նե­րի վե­րա­բեր­յալ զե­կու­ցում­նե­րով է հան­դես գա­լիս, ո­րի մա­սին նաև Եվ­րո­պա­յի ա­ռա­ջա­տար գի­տա­կան հան­դես­ներն են ոչ պա­կաս խան­դա­ղա­տա­լի խան­դա­վա­ռութ­յամբ հա­ղոր­դում, ինձ՝ մարդ­կա­յին գլխով մաս­նա­գի­տա­ցած կենտ­րո­նա­կան Եվ­րո­պա­յի ան­թիվ-ան­հա­մար հաս­տա­տութ­յուն­նե­րից հոգ­նած հի­վան­դիս, նրա տա­նը բնա­կութ­յան հաս­տատ­վե­լու ա­ռիթ ըն­ձեռ­վեց, և­ ես նրա այդ քայ­լը բարձր եմ գնա­հա­տում, ո­րով­հետև նա ամ­բողջ շի­նութ­յու­նը միան­գա­մայն ան­վե­րա­պա­հո­րեն իմ տրա­մադ­րութ­յան տակ դրեց: Այս տու­նը, որ ժա­ռան­գութ­յունն էր մեկ տա­րի ա­ռաջ հան­կար­ծա­հաս վախ­ճան­ված իր կնոջ, ում ես նախ­կի­նում եր­բեք չեմ տե­սել, իր հնա­մե­նիութ­յամբ և­ իմ նա­խա­սի­րութ­յա­նը հա­րիր հա­մա­չա­փութ­յուն­նե­րով, որ է՝ կշռույ­թա-զանգ­վա­ծա­յին հա­մընդ­հա­նուր և­ ա­ռանձ­նա­հա­տուկ բնա­կան ներ­դաշ­նա­կութ­յա­նը կա­տա­րե­լա­պես հա­մա­պա­տաս­խա­նող, ուր ես կա­րե­լիութ­յունն ու­նե­ցա բնակ­վե­լու՝ հա­կա­ռակ բո­լոր տե­սա­կի նա­խա­պա­շա­րում­նե­րին, ո­րոնք տա­րի­ներ շա­րու­նակ խո­րա­պես մտա­տան­ջել են ինձ՝ ընդ­հուպ մինչև բջջար­մա­տը մա­հու չափ կե­ղե­քե­լով, ա­ռա­ջին շա­բաթ­նե­րի ըն­թաց­քում, հա­մե­նայն­դեպս, իմ տա­րա­կու­սե­լի գո­յութ­յան միակ հնա­րա­վոր ա­պաս­տա­նը դար­ձավ:

Ան­մի­ջա­պես Աթ­թեր­զեի ա­փին տե­ղա­կայ­ված տա­նը անց­կաց­ված ա­ռա­ջին եր­կու շա­բաթ­նե­րը մի այն­պի­սի նո­րութ­յուն էին ինձ հա­մար, որ ես շունչ քա­շե­ցի: Մար­մինս նո­րից սկսեց ապ­րել, ու­ղեղս փոր­ձեց ինձ­նից ար­դեն փախ տված, ա­ռողջ­նե­րի հա­մար թերևս ծի­ծա­ղե­լի, իսկ իմ՝ հի­վան­դիս հա­մար, դեռևս ահ­ռե­լիո­րեն զվար­ճա­լի աճ­պա­րա­րութ­յու­նը:

Ա­ռա­ջին իսկ օ­րե­րին, որ ես անց­կաց­րե­ցի Ուն­տե­րա­խում, այս­պես էր կոչ­վում այն բնա­կա­վայ­րը, ուր եղ­բորս տունն է գտնվում, ես ար­դեն ի վի­ճա­կի էի ի­րո­ղութ­յուն­նե­րը գո­նե ի­րար կա­պակ­ցել, աշ­խար­հը, անս­պա­սե­լիո­րեն, վերս­տին իբրև սո­վո­րութ­յուն պատ­կե­րաց­նել, հաս­կա­ցութ­յուն­նե­րի մի մա­սը, իմ ա­մե­նից անձ­նա­կան­նե­րը, այս­պես կոչ­ված վե­րա­կեն­դա­նա­ցած մտա­ծո­ղութ­յան նա­խասկզբ­նա­կան նպա­տակ­նե­րին են­թար­կեց­նել: Ան­շուշտ, սո­վո­րելն ինձ հա­մար նաև Ուն­տե­րա­խում էր անհ­նա­րին: Նեղսր­տե­լով՝ ես վերս­տին հետ կանգ­նե­ցի իմ ա­ռա­ջին փոր­ձե­րից, Խա­բու­լա­սից, Դի­պոլ­դից, Հայ­զեն­բեր­գից, Հիլ­ֆից, Լի­բի­գից, Կ­րի­սա­տից, սըր Ի­սա­հակ Ն­յու­տո­նից, ո­րոնք, իմ կար­ծի­քով, պար­տա­դիր են ան­տա­ռա­գի­տութ­յան իմ բնա­գա­վա­ռում ա­ռա­ջա­դի­մե­լու հա­մար: Ես իմ ե­սը նաև Ուն­տե­րա­խում սահ­մա­նա­փա­կե­ցի, ինք­զինքս հա­վե­լադ­րե­լով իմ հի­վանդ գլխին, շու­տով ա­վե­լի ու ա­վե­լի տրվե­լով պատ­կեր­նե­րի փնտրտու­քին, գույ­նե­րի պատ­մութ­յան տա­րո­ղու­նակ հիմ­նան­յու­թը պար­զա­գույն մաս­նիկ­նե­րի տա­րա­կա­յաց­նե­լով, ման­րա­տե­լով, ան­դա­մա­հա­տե­լով հիմ­նա­վի­ճա­կի հա­մայ­նա­կան պատ­մութ­յու­նից: Եվ ես կրկին ան­գամ, ինչ­պես հա­ճախ է ե­ղել, մի ակն­թար­թից մյու­սը ի­րա­վամբ դուրս էի թողն­վում տար­րա­կան գու­նազն­նութ­յան դա­սըն­թա­ցից: Ա­յո՛, ես սուզ­վում էի ինք­նազն­նու­մի ո­ղոր­մե­լի կա­տե­գո­րիա­նե­րի և, իմ բնո­րոշ­մամբ, այս­պես կոչ­ված ինք­նա­սույզ գու­նա­յին խու­ճա­պի մեջ, մշտա­պես զննե­լով իմ ել­քե­րը, ա­ռանց որ­ևէ ելք գտնե­լու. ի շա­րու­նա­կութ­յուն իմ հիմ­նա­կա­նում դեռևս լոկ կեն­դա­նա­կան գո­յութ­յան՝ գլխիս պատ­ճա­ռով կյան­քի կոչ­ված, գեր­լար­վա­ծութ­յու­նը նյու­թի մի­ջո­ցով ընդ­հան­րա­պես, սա­կայն զազ­րե­լի մի ե­ղա­նա­կով, վե­րապ­րում էի ես Ուն­տե­րա­խում: Մ­տա­վա­խութ­յուն ու­նե­նա­լով, որ այս տանն առ­կա իմ ան­մի­ջա­կան շրջա­կա մի­ջա­վայ­րը կա­րող է բե­րել նրան, ինչն ինձ հետ է կա­տար­վում, ես վռնդե­ցի բո­լոր սուր­հան­դա­կե­րին և կար­գադ­րե­ցի նրանց այն­քան ժա­մա­նակ ոտք չդնել այս տու­նը, մինչև որ եղ­բայրս Ա­մե­րի­կա­յից վե­րա­դար­ձած և­ ող­ջը վերս­տին սո­վո­րա­կան կար­գու­կա­նո­նի մեջ վե­րա­հաս­տատ­ված չլի­նի: Ես փոր­ձում էի, բնավ չկաս­կա­ծե­լով իմ հի­վան­դութ­յա­նը, արթ­նա­նալ իմ հի­վան­դո­տութ­յու­նից: Մար­դիկ հնա­զանդ­վում էին և գոհ հե­ռա­նում, գե­րավ­ճար­ված և­ ու­րախ՝ չքվում: Երբ նրանք դրսում էին և­ ես այլևս ա­ռի­թը չու­նեի բռնա­նա­լու նրանց կամ­քին, ուս­տի այս տանն ու այս մարդ­կանց մի­ջա­վայ­րում, ինչ­պես ինքս ինձ էի խոս­տո­վա­նում, ես դա­ժա­նա­գույնս և­ ա­նընդ­հա­տա­բար ինքս ինձ վրա բռնա­նա­յի պի­տի, ինչ­պես հի­մա եմ վե­րա­հաշ­վար­կում, եր­կու շա­բաթ շա­րու­նակ բռնա­նա­յի պի­տի, ես վայր­կե­նա­բար ըն­կա իմ այս դրութ­յան մեջ: Ես փա­կե­ցի տան ճա­կա­տա­յին մա­սի բո­լոր շեր­տա­վա­րա­գույր­նե­րը, որ­պես­զի այլևս ան­կա­րող լի­նեմ դուրս նա­յե­լու: Հետ­նա­ճա­կա­տա­յին մա­սի շեր­տա­վա­րա­գույր­նե­րը փա­կելն անմ­տութ­յուն կլի­ներ, քան­զի այն­տե­ղի պա­տու­հան­նե­րը դե­պի ան­տա­ռաբ­լուրն էին բաց­վում: Բաց շեր­տա­վա­րա­գույր­նե­րի և պա­տու­հան­նե­րի դեպ­քում ան­տա­ռաբլ­րից շատ ա­վե­լի մեծ և­ ա­վե­լի հոծ խա­վար էր թա­փան­ցում տան մեջ, քան փակ ժա­մա­նակ: Սոսկ այն սեն­յա­կի շեր­տա­վա­րա­գույր­ներն ու պա­տու­հա­նը, ուր ես էի բնակ­վում, ես բաց պա­հե­ցի: Իմ սեն­յա­կը մշտա­պես պետք է բաց պա­տու­հան ու­նե­նար, ե­թե ես չէի ցան­կա­նում խեղդ­վել: Եվ իս­կա­պես, այն բա­նից հե­տո, երբ մե­նակ էի տա­նը, ես ան­մի­ջա­պես մի երկ­րորդ փորձ ձեռ­նար­կե­ցի շա­րու­նա­կե­լու իմ հե­տա­զո­տութ­յուն­նե­րը, սա­կայն ար­դեն պա­րապ­մունք­նե­րիս ա­ռա­ջին իսկ պա­հե­րին իմ կող­մից հա­նի­րա­վի ար­հա­մարհ­ված դոկ­տոր Ման­տե­լի ուս­մուն­քից ես գի­տեի, որ իմ ջան­քը կա­տար­յալ ան­հա­ջո­ղութ­յամբ էր ա­վարտ­վե­լու: Ես հար­կադր­ված էի, մինչև ու­ղե­ղիս նվա­զա­գույն կեն­սա­մա­կար­դա­կը նվաս­տա­նա­լով, հրա­ժար­վել իմ և­ ու­սու­ցիչ­նե­րիս գրքե­րից: Այդ նվաս­տա­ցու­մը, որ մշտա­պես հան­գեց­նում է հետ­նագլ­խիս ա­ղե­տա­լի վի­ճակ­նե­րին, այ­նու­հետև ան­զոր է լի­նում զսպե­լու ինձ: Մշ­տա­պես մոտ գտնվե­լով ամ­բող­ջո­վին խել­քը թռցնե­լուն, սա­կայն դեռևս ամ­բող­ջո­վին չխե­լա­գար­ված, այդ­ժամ ես տի­րա­պե­տութ­յուն ու­նեի իմ ու­ղե­ղի վրա ա­ռա­վե­լա­պես լոկ ձեռ­քե­րիս ու ոտ­քե­րիս զազ­րե­լի կար­գա­վո­րում­նե­րի, իմ գլխի ար­տա­կար­գա­վո­րում­նե­րի մա­սով: Այն, ին­չից ա­ռա­վե­լա­պես վա­խե­նում էի ես այս տա­նը, և­ ին­չի մա­սին Ա­մե­րի­կա­յում գտնվող եղ­բորս դույզն-ինչ չէի ի­րա­զե­կում, ընդ­հա­կա­ռա­կը, ես նրան գրում էի ա­սես պայ­մա­նա­վոր­վա­ծութ­յան կար­գով՝ շա­բա­թա­կան եր­կու ան­գամ, որ ես ինձ լավ եմ զգում, որ ե­րախ­տա­պարտ եմ նրան, որ ես ա­ռա­ջըն­թաց եմ գրան­ցում իմ հե­տա­զո­տութ­յուն­նե­րում, ինչ­պես և­ ա­ռող­ջութ­յանս հար­ցում, որ ես սի­րում էի նրա տու­նը և­ ողջ շրջա­պա­տը, սա­կայն այն, ին­չից ես ա­մե­նա­շատն էի վա­խե­նում Ուն­տե­րա­խում, մթնշա­ղի իջ­նելն էր և մթն­շա­ղին ան­մի­ջա­պես հետ­ևող խա­վա­րը: Այս­տեղ խոս­քը հենց այդ մթնշա­ղի մա­սին է: Այդ խա­վա­րի: Այդ մթնշա­ղի, այդ խա­վա­րի ոչ թե պատ­ճառ­նե­րի մա­սին, ոչ թե դրանց պատ­ճա­ռակ­ցութ­յուն­նե­րի, այլ հենց միայն այն մա­սին, թե ինչ­պես էին Ուն­տե­րա­խի այդ մթնշաղն ու այդ խա­վա­րը նե­րազ­դում իմ վրա: Բայց  ինչ­պես տես­նում եմ, տվյալ պա­հին ես բնավ ուժ չու­նեմ այս թե­մա­յով որ­պես խնդիր զբաղ­վե­լու, որ­պես թե այն ինձ հա­մար խնդիր լի­ներ, նաև ցան­կա­նում եմ սահ­մա­նա­փակ­վել սոս­կա­կան ակ­նարկ­նե­րով, ես ցան­կա­նում եմ ընդ­հան­րա­պես սահ­մա­նա­փակ­վել լոկ Ու­նե­րա­խի մթնշա­ղի և Ուն­տե­րա­խի խա­վա­րի իմ վի­ճա­կի հետ առն­չութ­յան խնդրով, ո­րի մեջ ես գտնվում էի Ուն­տե­րա­խում: Ես նաև բնավ ժա­մա­նակ չու­նեմ հե­տա­զո­տութ­յան հա­մար, քան­զի իմ գլու­խը, քան­զի իմ գլխի հի­վան­դութ­յու­նը զբա­ղեց­նում է իմ ողջ ու­շադ­րութ­յու­նը, իմ ողջ գո­յութ­յու­նը: Մթն­շա­ղը և մթն­շա­ղին հա­ջոր­դող խա­վա­րը Ուն­տե­րա­խում ես չեմ կա­րո­ղա­նում տա­նել իմ սեն­յա­կում, այդ պատ­ճա­ռով ա­մեն օր, երբ այս սահմռ­կե­ցու­ցիչ լեռ­նա­յին մթնո­լոր­տում մթնշա­ղը խա­վա­րը ներս է սո­ղոս­կում, ես ինձ դուրս եմ գցում իմ սեն­յա­կից ու տնից՝ դե­պի փո­ղո­ցը: Այ­նու­հետ ես ե­րեք հնա­րա­վո­րութ­յուն ու­նեմ. ըն­թա­նա­լու կամ Պար­շա­լե­նի ուղ­ղութ­յամբ կամ Բուր­գաո­ւի ուղ­ղութ­յամբ կամ Մոնդ­զեի ուղ­ղութ­յամբ: Բայց ես դեռևս եր­բեք չեմ ըն­թա­ցել Մոնդ­զեի ուղ­ղութ­յամբ, քան­զի ես վա­խե­նում եմ այդ ուղ­ղութ­յու­նից, ես մշտա­պես ըն­թա­նում եմ լոկ Բուր­գաո­ւի ուղ­ղութ­յամբ, սա­կայն այ­սօր ես ա­ռա­ջին ան­գամ դե­պի Պար­շա­լեն ըն­թա­ցա: Եվ ես, քան­զի իմ հի­վան­դութ­յու­նը, ար­դեն չորս տա­րի ինձ տան­ջող իմ գլխա­գա­րութ­յու­նը, մթնշա­ղին (որն այս­տեղ շատ շուտ է իջ­նում, ար­դեն չորսն անց կե­սին) սեն­յա­կիցս դե­պի նա­խաս­րա­հը, խա­վա­րից դե­պի փո­ղո­ցը մղե­լով, քան­զի, հնա­զանդ­վե­լով իմ գլխից ե­կած հան­կար­ծա­կի ակ­նար­կին, ինքս ինձ շատ ա­վե­լի մեծ տա­ռա­պանք էի ցան­կա­նում պատ­ճա­ռել, քան նա­խոր­դած օ­րե­րին, ոչ թե դե­պի Բեր­գաու, ինչն, այն ժա­մա­նակ­վա­նից ի վեր, երբ ես Ուն­տե­րա­խում էի բնակ­վում, իմ սո­վո­րութ­յունն էր, այլ ուղ­ղոր­դեց զար­հու­րե­լի մի վայր, ինչ­պի­սին Պար­շա­լենն էր, ուր ու­թը մսա­գործ­ներ կա­յին, ին­չը ես հի­մա գի­տեմ, չնա­յած մի հար­յու­րի չափ մարդ էլ չի ապ­րում այդ վայ­րում, կա­րե­լի է միայն եր­ևա­կա­յել. ութ մսա­գործ և հար­յու­րից էլ քիչ մար­դիկ . . . Ես ցան­կա­նում եմ այ­սօր ոչ միայն բուր­գաո­ւա­կան, այլ շատ ա­վե­լի մե­ծա­զոր պար­շա­լե­նա­կան հյու­ծախ­տի մա­սին տե­ղե­կաց­նել, ես ու­զում էի քնել, քուն մտնել, մեկ ան­գամ և­ ընդ­միշտ վերս­տին քնա­նալ: Բայց հի­մա, քան­զի վճռել եմ գրի առ­նել այս նա­խա­դա­սութ­յուն­նե­րը, քնե­լու մա­սին ընդ­հան­րա­պես չի կա­րե­լի մտա­ծել ան­գամ: Պար­շա­լեն­յան հյու­ծախտն այ­սօր ինձ ա­ռա­վե­լութ­յուն թվաց, և­ այս­պի­սով ես ըն­թա­ցա Պար­շա­լե­նի ուղ­ղութ­յամբ: Իմ հի­վան­դութ­յու­նը Ուն­տե­րա­խում վերս­տին իր բարձ­րա­կետն էր նվա­ճել, այն հի­մա ինձ այն­պես էր խեն­թաց­նում, որ ես վախ ու­նեի, թե կա­րող էի իմ սի­րե­լի, Ա­մե­րի­կան ոտ­քի տակ տվող եղ­բոր ու­շադ­րութ­յու­նից վրի­պած լի­նե­լով՝ ինձ կախ տալ մի ծա­ռից, ջրի տակ անց­նել: Սառ­ցա­ծած­կույթ­նե­րը դեռևս շատ ծան­ծաղ են, և­ ան­մի­ջա­պես ջրա­սույզ ես լի­նում: Ես լո­ղալ չի­մա­ցող­նե­րից եմ, ին­չը տվյալ դեպ­քում դրա­կան պետք է հա­մար­վի . . . Ես մտմտում եմ, ին­չը ճշմար­տութ­յուն է, ար­դեն շա­բաթ­ներ շա­րու­նակ իմ ինք­նաս­պա­նութ­յու­նը: Սա­կայն իմ մեջ վճռա­կա­նութ­յան պա­կաս կա: Սա­կայն ե­թե ան­գամ ես ի վեր­ջո վճիռ կա­յաց­նեմ ինքս ինձ կա­խա­նե­լու կամ որ­ևէ ջրի մեջ խեղ­դա­մահ լի­նե­լու, ա­պա դեռ եր­կար ժա­մա­նակ ես չեմ կախ­վի, ու նաև եր­կար ժա­մա­նակ խեղ­դա­մահ չեմ լի­նի: Սար­սա­փե­լի մի ու­ժա­տութ­յուն, և դ­րա հետ­ևան­քով՝ ան­պի­տա­նե­լիութ­յունն էր գե­րիշ­խում ինձ: Ընդս­մին՝ ծա­ռերն ինձ պաշ­տո­նա­պես ի­րենց կողմն են գրա­վում, ջուրն ինձ հրա­վերք է կար­դում, փոր­ձե­լով իր մեջ ներ­քա­շել ինձ. . . Բայց ես այս ու այն կողմ եմ վազվ­զում և­ ոչ մի դեպ­քում որ­ևէ ջրի մեջ չեմ նետ­վում, ես ինձ կախ չեմ տա­լիս որ­ևէ ծա­ռից: Քան­զի ես ա՛յն չեմ ա­նում, ին­չը ջուրն է ու­զում, ես վա­խե­նում եմ ջրից, քան­զի ես չեմ ա­նում ա՛յն, ին­չը ծա­ռերն են ու­զում, ես վա­խե­նում եմ ծա­ռե­րից  . . . ա­մեն ին­չից ես վա­խե­նում եմ . . . Ընդս­մին, դա միայն պատ­կե­րաց­նել է պետք, ես քայ­լում եմ իմ միակ շա­պի­կը հա­գիս, որ ա­մա­ռա­յին մի շա­պիկ է, ան­վե­րար­կու, ան­բաճ­կոն, ա­մա­ռա­յին տա­բա­տով և­ ա­մա­ռա­յին ոտ­նա­ման­նե­րով . . . Բայց ես չեմ մրսում, ընդ­հա­կա­ռա­կը, իմ մեջ ա­մեն ինչ մշտա­պես բոր­բոք­վում է մի ինչ-որ սար­սա­փե­լի տա­պից, ես ա­ռաջ եմ մղվում իմ գլխա­տա­պից: Ան­գամ երբ մո­րե­մերկ վար­գում եմ Պար­շա­լե­նում, ես չեմ մրսում:  Ի դեպ. ես Պար­շա­լեն ուղ­ևոր­վե­ցի, քա­նի որ չեմ ու­զում խե­լա­գար­վել: Ես պե՛տք է ինձ տնից դուրս գցեմ, ե­թե չեմ ցան­կա­նում խե­լա­գար­վել: Սա­կայն ճշմար­տութ­յունն այն է, որ խե­լա­գար­վել ես ու­զում եմ, ես ու­զում եմ խե­լա­գար­վել, ոչ թե ա­վե­լի շուտ, այլ իս­կա­պես խե­լա­գար­վել, բայց վա­խե­նում եմ, որ ես դեռ եր­կար չեմ կա­րող խե­լա­գար­վել: Ես ու­զում եմ վեր­ջա­պես խե­լա­գար­վել… Ես ոչ միայն վա­խե­նալ չեմ ու­զում խե­լա­գար­վե­լուց, ես ու­զում եմ վեր­ջա­պես խե­լա­գար­վել: Եր­կու բժիշկ, ո­րոն­ցից մե­կը հույժ գիտ­նա­կան բժիշկ է, մար­գա­րեա­ցան, որ ես խե­լա­գար­վե­լու եմ, շու­տով ես խե­լա­գար­վե­լու եմ, իմ առ­թիվ մար­գա­րեա­ցան եր­կու բժիշկ­ներն էլ, շու­տով, շատ շու­տով: Այժմ ար­դեն եր­կու տա­րի է ինչ ես սպա­սում եմ խե­լա­գար­վե­լուս, բայց դեռևս չեմ խե­լա­գար­վել: Բայց ես կար­ծում եմ մթնշա­ղին և հան­կար­ծա­հաս խա­վա­րին, ամ­բողջ ըն­թաց­քում, երբ ե­րե­կո­յան իմ սեն­յա­կում, երբ ամ­բողջ տա­նը ես այլևս ո­չինչ չեմ տես­նում, երբ ին­չին դիպ­չում եմ, այլևս չեմ տես­նում, ընդս­մին՝ շատ բա­ներ եմ լսում, բայց ո­չինչ չեմ տես­նում, լսում եմ և­ ինչ­պե՜ս եմ լսում, բայց ո­չինչ չեմ տես­նում, ե­թե ես այս զար­հու­րե­լի վի­ճա­կին դի­մա­նա­յի, մթնշաղն ու խա­վա­րը իմ սեն­յա­կում կամ գո­նե նա­խաս­րա­հում կամ առն­վազն տան ինչ-որ մա­սում դի­մագ­րա­վել կա­րո­ղա­նա­յի, ե­թե, չնա­յած իս­կա­պես ա­ներ­ևա­կա­յե­լի ցա­վին, տունն ա­մեն դեպ­քում չլքեի, ա­պա այդ­ժամ ես պե՛տք է որ խե­լա­գար­վեի: Բայց ես եր­բեք չեմ կա­րող ընդ­դի­մա­նալ մթնշա­ղի և հան­կար­ծա­հաս խա­վա­րի վի­ճա­կին, ես մշտա­պես պետք է դուրս վա­զեմ տնից, քա­նի դեռ Ուն­տե­րա­խում եմ, և­ ես այն­քան ժա­մա­նակ եմ Ուն­տե­րա­խում լի­նե­լու, մինչև որ իմ եղ­բայ­րը վե­րա­դառ­նա Ա­մե­րի­կա­յից, Ս­թեն­ֆոր­դից ու Փ­րինս­թո­նից վե­րա­դառ­նա, բո­լոր հյու­սի­սա­մե­րիկ­յան հա­մալ­սա­րան­նե­րից վե­րա­դառ­նա, այն­քան ժա­մա­նակ, մինչև շեր­տա­վա­րա­գույր­նե­րը վերս­տին բաց­վե­լու լի­նեն, սուր­հան­դակ­նե­րը կրկին տուն ներ­սու­դուրս ա­նեն: Ես պետք է մշտա­պես տնից դուրս փախ­չեմ . . . Այդ­պես էլ կա. ես ան­զոր եմ ընդ­դի­մա­նալ և դուրս եմ վա­զում, ես իմ հետ­ևից փա­կում եմ բո­լոր դռնե­րը, այդ­ժամ գրպան­ներս լեփ-լե­ցուն են բա­նա­լի­նե­րով, ես այն­քան շատ բա­նա­լի­ներ ու­նեմ իմ գրպան­նե­րում, ա­ռա­վե­լա­պես տա­բա­տի գրպան­նե­րում, որ վա­զե­լիս զար­հու­րե­լի աղ­մուկ եմ բարձ­րաց­նում, և­ ոչ միայն զար­հու­րե­լի աղ­մուկ, սար­սա­փե­լի մի հռնդյուն, որ բա­նա­լի­ներն են ա­ռա­ջաց­նում, երբ ես վա­զում եմ, երբ ես Բուր­գաու կամ, ինչ­պես այ­սօր ե­րե­կո­յան, Պար­շա­լեն եմ ա­ճա­պա­րում, իմ ազդ­րը և­ իմ փո­րը, և սեր­թու­կի գրպան­նե­րում ե­ղող­նե­րը զարկ­վում են մեջ­քիս և վ­նա­սում լան­ջա­թա­ղանթս, քա­նի որ նրանք մե­ծա­գույն ա­ճա­պա­րան­քով, ին­չին ես հաս­նեմ պի­տի տու­նը լքե­լուց հե­տո, ար­գե­լա­փա­կում են իմ ան­հան­գիստ մար­մի­նը, հենց միայն տա­բա­տագր­պան­նե­րի բա­նա­լի­նե­րից բազ­մա­թիվ վնաս­վածք­ներ ես ու­նեմ, հի­մա ար­դեն իսկ թա­րա­խա­կա­լած վեր­քեր՝ փո­րիս հատ­վա­ծում, հատ­կա­պես այն պատ­ճա­ռով, որ խա­վա­րի մեջ մշտա­պես սայ­թա­քում-ընկ­նում եմ կոպ­տա­կո­պիճ սառ­ցա­բե­կոր­նե­րի վրա: Չ­նա­յած հի­մա ար­դեն հար­յու­րա­վոր ան­գամ­ներ վե­րու­վար եմ ա­րել այս փո­ղոց­նե­րով, ես դեռ մշտա­պես ընկ­նում եմ ու ընկ­նում: Ե­րեկ չէ նա­խորդ օ­րը ես չորս ան­գամ վայր ըն­կա, անց­յալ կի­րա­կի տաս­ներ­կու ան­գամ, և­ ինչ­պես տուն հաս­նե­լուց հե­տո միայն նկա­տե­ցի, կզակս էի վնա­սել: Իմ գլխա­ցա­վը թույլ չէր տվել ան­գամ զգա­լու կզա­կա­ցավս, այս­պի­սով կա­րե­լի է եր­ևա­կա­յել, թե որ­քան մեծ է իմ գլխա­ցա­վը, ե­թե կզա­կա­ցավն այս, որ կյան­քի է կոչ­վել ստո­րին ծո­տի մեջ ա­ռա­ջա­ցած վեր­քից, նա ի զո­րու է ե­ղել ճնշել: Սեն­յա­կիս մեծ հա­յե­լու մեջ, տուն վե­րա­դառ­նա­լուս պես, ան­մի­ջա­պես հա­վաս­տիա­նում եմ հյուծ­վա­ծութ­յանս աս­տի­ճա­նի մա­սին, մարմ­նա­կան հյուծ­վա­ծութ­յան, հո­գե­կան հյուծ­վա­ծութ­յան, օ­րա­վուր հյուծ­վա­ծութ­յան, այդ­ժամ ես տե­սա կզա­կի վնաս­ված­քը (նման վնաս­ված­քը հարկ է որ­ևէ բժշկի կող­մից սեղ­մա­կար­վեր, ես այլևս եր­բեք բժիշկ չեմ փնտրում, ես գար­շում եմ բժիշկ­նե­րից, ես թող­նում եմ իմ այս կզա­կա­վերքն այն­պես ինչ­պես կա), սկզբում ոչ թե հենց կզա­կի վնաս­ված­քը, այլ սեր­թու­կիս վրա ան­թեղ­ված ար­յան բծե­րի մի մեծ բազ­մութ­յուն: Ես սար­սա­փե­ցի, երբ տե­սա ար­յու­նոտ սեր­թու­կը, դե ա­հա, ան­ցավ իմ գլխով, այն միակ սեր­թու­կը, որ ես ու­նեմ, ար­յու­նոտ­վել է հի­մա: Բայց ան­մի­ջա­պես էլ ինքս ինձ ա­սում եմ, չէ որ ես միայն մթնշա­ղին, միայն խա­վա­րին եմ փո­ղոց ել­նում, ուս­տի ոչ ոք չի տես­նի, որ սեր­թուկս ար­յու­նոտ է: Սա­կայն ես քաջ գի­տեմ, որ սեր­թուկս ար­յու­նոտ է: Ես ընդ­հան­րա­պես չփոր­ձե­ցի ան­գամ մաք­րել իմ ար­յու­նոտ սեր­թու­կը: Ար­դեն հա­յե­լու ա­ռաջ ես ծի­ծա­ղից թու­լա­ցա, և­ այդ ծի­ծա­ղի պա­հին ես այ­նու­հետ տե­սա, որ կոտ­րել եմ ծնոտս, որ ես ծանր մարմ­նա­կան վնաս­վածք եմ իմ վրա կրում: Տա­րօ­րի­նակ է, թե դու ինչ­պի­սի տեսք ու­նես կոտր­ված ծնո­տով, ինքս ինձ մտա­ծե­ցի, երբ հա­յե­լու մեջ տե­սա ինձ կոտր­ված ծնո­տով: Բա­ցի այն, որ կզա­կա­վերքն այդ այ­լան­դա­կում էր ինձ, իմ ողջ ան­ձը միան­գա­մից մեկ այլ ան­դի­մադ­րե­լի ան­ցում կա­տա­րեց դե­պի ծի­ծա­ղե­լիի ո­լոր­տը, այն է՝ բա­ցար­ձակ մարդ­կա­յին կա­տա­կեր­գութ­յու­նը, քան­զի տուն­դար­ձի ճա­նա­պար­հին, բա­նից ան­տեղ­յակ, կզա­կա­վեր­քի ար­յու­նը ես ձեռ­քե­րով լղո­զել էի ամ­բողջ դեմ­քիս՝ մինչև ճա­կա­տիս վեր­նա­մա­սը, մա­զե­րիս մեջ… բա­ցի այդ՝ ես նաև տա­բատս էի պա­տա­ռո­տել: Սա­կայն, ինչ­պես ա­սա­ցի, դա տե­ղի էր ու­նե­ցել վեր­ջին կի­րա­կի օ­րը, ո՛չ այ­սօր, և­ ու­զում եմ ա­սել, այ­սօր Պար­շա­լե­նի ճա­նա­պար­հին ես մի գլխարկ գտա և գլ­խարկն այդ հի­մա, մինչ ես նկա­րագ­րում եմ այս ա­մե­նը, գլխիս եմ կրում, ա­յո՛, այս գտա­ծո գլխար­կը զա­նա­զան պատ­ճառ­նե­րից ել­նե­լով . . . այս գորշ, հաստ­լիկ, կո­պիտ, աղ­տոտ գլխար­կը, ես այն ար­դեն այն­քան տևա­կան ժա­մա­նակ է ինչ կրում եմ գլխիս, որ այն իմ սե­փա­կան գլխա­համն է ըն­դու­նել . . . Ես այն գլխիս հագց­րի, քան­զի այլևս չէի ցան­կա­նում տես­նել նրան: Ես ու­զում էի ան­մի­ջա­պես, երբ ար­դեն կրկին տանն էի, իմ սեն­յա­կում թաքց­նել այն, նա­խաս­րա­հում թաքց­նել էի ու­զում, ընդս­մին՝ հա­վա­նա­բար նաև ա­պա­գա­յում գլխիս գա­լիք միան­գա­մայն ան­պար­զո­րոշ պատ­ճառ­նե­րից դրդված: Ես ցան­կա­նում էի տան որ­ևէ անկ­յու­նում, ինչ-որ մի տեղ խցկել-թաքց­նել այն, բայց ան­կա­րող էի գլխար­կին հար­մար որ­ևէ տեղ գտնել, ուս­տի այն գլխիս զե­տե­ղե­ցի: Ես այլևս չէի կա­րող տես­նել այն, բայց նաև՝ դեն նե­տել, ոչն­չաց­նել: Եվ հի­մա ար­դեն ժա­մե­րով ես դե­սու­դեն էի ա­նում տնով մեկ, գլխար­կը գլխիս՝ ան­կա­րող տես­նե­լու այն: Այս ամ­բողջ վեր­ջին ժա­մե­րը ես անց­կաց­րի գլխար­կի ներ­քո, քա­նի որ ար­դեն տուն­դար­ձի ճա­նա­պար­հին էի ես այն գլխիս հագց­րել և­ ըն­դա­մե­նը մի վայրկ­յա­նով էի գլխիցս ցած բե­րել՝ նրա հա­մար բա­րե­հար­մար որ­ևէ տեղ գտնե­լու նպա­տա­կով, և քան­զի նրա հա­մար որ­ևէ հար­մար տեղ չգտա, ես այն վերս­տին գլխիս դրե­ցի: Բայց ես հո չեմ կա­րող գլխար­կը մշտա­պես գլխիս հա­գած ու­նե­նալ . . . Վա­խե­նամ այս հո­գե­վի­ճա­կը, գլխար­կը գլխիս ու­նե­նա­լը և գլ­խին դրված գլխար­կի կող­մից հպա­տա­կեց­ված լի­նե­լը, նրանց միջև  հո­գուս ա­մե­նա­փոքր և փոք­րից էլ փոքր կեն­սա­կան հնա­րա­վո­րութ­յուն­նե­րի, ինչ­պես և մարմ­նիս, լավ նկա­տե­ցի՝ ինչ­պես մարմ­նիս, և գլ­խիցս այն չհա­նե­լը, այն իր տե­ղում պահ­պա­հելն ու չհա­նե­լը, հա­մա­պա­տաս­խա­նում է իմ հի­վան­դութ­յա­նը, են­թադ­րում եմ ես. այդ հի­վան­դութ­յամբ, որն ինձ ցօրս մի ամ­բողջ ի­նը բժիշկ­ներ ի զո­րու չե­ղան պար­զա­բա­նել, ի­նը բժիշկ՝ լավ է նկատ­ված, ո­րոնց բո­լո­րին վեր­ջին ա­միս­նե­րին, մինչ եր­կու տա­րի ա­ռաջ ես վերջ կդնեի բժիշկ­նե­րի հետ շփում­նե­րին, այ­ցե­լում էի ես: Բ­ժիշկ­ներն այդ հա­ճախ ա­ներ­ևա­կա­յե­լիո­րեն դժվար պայ­ման­նե­րում էին լոկ ինձ հա­սա­նե­լի և զար­հու­րե­լի ծախ­սե­րի հետ կապ­ված: Դա ա­ռիթ հան­դի­սա­ցավ, որ ես ծա­նո­թա­ցա բժիշկ­նե­րի ան­պատ­կա­ռութ­յա­նը: Սա­կայն, հի­մա մտա­ծում եմ, գլխար­կը ամ­բողջ ե­րե­կո­յան ես գլխիս եմ հա­գած և չ­գի­տեմ, ին­չու եմ ես այն գլխիս կրում: Եվ ես այն գլխիցս չեմ հա­նել և չ­գի­տեմ ին­չու: Այն ինձ հա­մար սար­սա­փե­լի բեռ է, ա­սես դար­բինն այն կռած լի­ներ գլխիս: Բայց այս ա­մե­նը երկ­րոր­դա­կան է, քան­զի ես ցան­կա­նում էի լոկ նշել, թե ինչ­պես ես ռաստ ե­կա այդ գլխար­կին, ձեռքս ա­ռա այն, այն­տեղ, ուր գտա գլխար­կը և, բնա­կա­նա­բար, թե ին­չու եմ ես այն մինչև հի­մա մշտա­պես գլխիս կրում . . . Այս ա­մե­նը կա­րե­լի էր մեն մի նա­խա­դա­սութ­յամբ աս­վեր, ինչ­պես որ ա­մեն ինչ մեն-միակ նա­խա­դա­սութ­յամբ է աս­վում, սա­կայն ոչ ոք ի զո­րու չէ ող­ջը մեն մի նա­խա­դա­սութ­յամբ ա­սել . . . Դեռ ե­րեկ այս նույն ժա­մի դրութ­յամբ ես ընդ­հան­րա­պես դեռևս ո­չինչ չգի­տեի այս գլխար­կի մա­սին, և հի­մա գլխարկն իշ­խում է իմ վրա . . . Ա­վե­լին՝ խոսքն այս­տեղ գնում է ա­մե­նա­սո­վո­րա­կան գլխար­կի մա­սին, հար­յուր­հա­զա­րա­վոր գլխարկ­նե­րից մե­կի…  Սա­կայն ա­մե­նը, ինչ  մտա­ծում եմ, ինչ ես զգում եմ, ինչ ես ա­նում եմ, ինչ ես չեմ ա­նում, ող­ջը, ին­չը որ ես եմ, ին­չը որ ես ներ­կա­յաց­նում եմ, այս գլխար­կի իշ­խա­նութ­յան ներ­քո է գտնվում, ող­ջը, որ ես եմ, գլխար­կի ներ­քո է, ող­ջը միան­գա­մայն (ինձ հա­մար, ինձ հա­մար Ուն­տե­րա­խում) կախ­ված է այս գլխար­կից, այն գլխարկ­նե­րից մե­կից, ինչ­պի­սիք, ես գի­տեմ, հագ­նում են հատ­կա­պես այս շրջա­նի մսա­գործ­նե­րը, հենց այս կո­պիտ, հաստ­լիկ, գորշ գլխարկ­նե­րը: Այն­պես չէ, որ սա ան­պատ­ճառ մսա­գոր­ծի գլխարկ է, այն կա­րող է նաև ան­տա­ռա­հա­տի­նը լի­նել, ան­տա­ռա­հատ­նե­րը ևս կ­րում են այս­պի­սի գլխարկ­ներ, նաև գեղ­ջուկ­նե­րը: Այս­տեղ բո­լորն են այս գլխար­կից կրում: Սա­կայն վեր­ջա­պես գանք բուն խնդրին. դա սկսվեց նրա­նից, որ ես ոչ թե դե­պի Բեր­գաու, կարճ ճա­նա­պար­հով, այլ դե­պի Պար­շա­լեն, եր­կար ճա­նա­պար­հով ըն­թա­ցա, թե ին­չու ես հենց ե­րեկ հատ­կա­պես ոչ թե Բեր­գաո­ւում, այլ Պար­շա­լե­նում հայտն­վե­ցի, ինքս էլ չգի­տեմ: Ես հան­կարծ, փո­խա­նակ դե­պի ձախ գնա­լու, գնա­ցի աջ և­ ըն­թա­ցա Պար­շա­լե­նի ուղ­ղութ­յամբ: Բուր­գաուն իմ վի­ճակ­նե­րին ա­վե­լի քան նպաս­տա­վոր է: Ես մե­ծա­գույն հա­կում ու­նեմ Պար­շա­լե­նի հան­դեպ: Բուր­գաուն զազ­րե­լի է, Պար­շա­լե­նը ոչ: Նույն­պես և Բուր­գաո­ւի մար­դիկ են զազ­րե­լի, Պար­շա­լե­նի­նը ոչ: Բուր­գաուն գար­շե­լի հոտ ու­նի, Պար­շա­լե­նը ոչ: Սա­կայն իմ վի­ճակ­նե­րի հա­մար Բուր­գաուն շատ ա­վե­լի լավ է: Չ­նա­յած դրան՝ ես այ­սօր դե­պի Պար­շա­լեն ըն­թա­ցա: Եվ Պար­շա­լե­նի ճա­նա­պար­հին էլ գլխար­կը գտա: Մի ինչ-որ փա­փուկ բա­նի վրա ոտքս դրե­ցի, սկզբում մտա­ծե­ցի թե դա լեշ էր, սատ­կած առ­նետ, հո­շոտ­ված մի կատ­վազ­գի: Մշ­տա­պես, երբ ես խա­վա­րում որ­ևէ փա­փուկ բա­նի վրա եմ ոտք կո­խում, ես կար­ծում եմ, որ որ­ևէ սատ­կած առ­նե­տի կամ հո­շոտ­ված մի կատ­վազ­գի եմ տրո­րել . . . Բայց գու­ցե դա բնավ սատ­կած առ­նետ չէ, ոչ էլ հո­շոտ­ված կատ­վազ­գի, մտա­ծում եմ ես, և­ ես ոտքս մի քայլ հետ եմ գցում: Ոտ­նա­թա­թով այդ կակ­ղա­մոր­թին դե­պի փո­ղո­ցի մեջ­տեղն եմ հրում: Ես հա­վաս­տիա­նում եմ, որ տվյալ պա­րա­գա­յում գործ ու­նեմ ո՛չ սատ­կած առ­նե­տի, ո՛չ հո­շոտ­ված կատ­վազ­գիի, և­ ա­ռա­վել ևս­ ո՛չ էլ լե­շի հետ: Բա ի՞նչ է սա: Ե­թե սա լեշ չէ, ու­րիշ էլ ի՞նչ կա­րող է լի­նել: Ինձ ոչ ոք չի նկա­տում խա­վա­րի մեջ: Մի ձեռնմ­խութ­յուն՝ և­ ես գի­տեմ, ե­ղա­ծը գլխարկ է: Կ­զա­կով գլխարկ: Կ­զա­կա­վոր գլխարկ, որ­պի­սիք ի­րենց գլխին կրում են այս տե­ղան­քի մսա­գործ­նե­րը, բայց նաև ան­տա­ռա­հատ­ներն ու գեղ­ջուկ­նե­րը: Կ­զա­կա­վոր գլխարկ, մտա­ծում եմ ես, և հի­մա ես անս­պա­սե­լիո­րեն նման մի գլխարկ ու­նեմ, որ­պի­սիք մշտա­պես տե­սել եմ մսա­գործ­նե­րի, ան­տա­ռա­հատ­նե­րի ու գեղ­ջուկ­նե­րի գլուխ­նե­րին, ձեռ­քե­րում բռնած: Ի՞նչ ա­նել այս գլխար­կի հետ: Ես այն փոր­ձե­ցի և գլ­խիս հար­մար ե­կավ: Շատ հա­ճե­լի է, նման գլխար­կը, մտա­ծե­ցի ես, բայց դու չես կա­րող այն հագ­նել, ո­րով­հետև դու ո՛չ մսա­գործ ես, ո՛չ էլ ան­տա­ռա­հատ, ո՛չ իսկ գեղ­ջուկ: Որ­քա՞ն խե­լա­ցի են նրանք, որ այս­պի­սի գլխարկ են կրում, մտա­ծում եմ ես: Այս սառ­նա­մա­նի­քին… Գու­ցե, մտա­ծում եմ ես, գլխարկն այս ան­տա­ռա­հատ­նե­րից մե­կը, ով գի­շեր­վա կե­սին ծառ հա­տե­լով այն­քան աղ­մուկ է բարձ­րաց­նում, որ ես լսում եմ Ուն­տե­րա­խում, կորց­րած լի­նի: Կամ մի գեղ­ջու՞կ: Կամ մսա­գործ: Հա­վա­նա­բար ան­տա­ռա­հատ­նե­րից մե­կը: Հաս­տա՛տ մսա­գործ­նե­րից մե­կը: Այս գլուխ­կոտ­րու­կից, մեկ սա, մեկ նա, թե ով կա­րող էր գլխար­կը կորց­րած լի­նել, ես տա­քա­ցա: Դեռ մի բան էլ՝ ինձ նաև այն միտքն էր տան­ջում, թե ինչ գույն ու­նի գլխար­կը: Սև՞ է արդ­յոք: Կա­նա՞չ է: Գո՞րշ: Կան կա­նաչ­նե­րը և ս­ևե­րը, նաև գոր­շե­րը . . . ե­թե այն սև­ է . . . ե­թե գորշ է . . . կա­նաչ . . . ա­հա­սար­սուռ են­թադ­րութ­յուն­նե­րի խա­ղին անձ­նա­տուր՝ ես ինձ վերս­տին հայտ­նա­բե­րե­ցի միև­նույն տե­ղում տնկված, ուր գլխարկն էի գտել: Որ­քա՞ն ժա­մա­նակ է գլխարկն այս­պես ըն­կած փո­ղո­ցում: Որ­քան հա­ճե­լի է գլխարկն այս նստում գլխիս, մտա­ծում էի ես: Հե­տո ես այն ձեռքս ա­ռա: Ե­թե որ­ևէ մե­կը գլխարկն այս իմ գլխին տես­նի ինձ, մտա­ծե­ցի ես, ա­պա խա­վա­րի մեջ, որ իշ­խում է այս­տեղ, սա­րե­րի մի­ջով իշ­խում է այս­տեղ, սա­րե­րի ու լճե­րի ջրե­րի մի­ջով, նա կկար­ծի, որ ես մսա­գործ եմ կամ ան­տա­ռա­հատ կամ գյու­ղա­ցի: Մար­դիկ ան­մի­ջա­պես հա­գուս­տին են աչ­քը տնկում, գլխարկ­նե­րին, սեր­թուկ­նե­րին, բաճ­կոն­նե­րին, ոտ­նա­ման­նե­րին, դեմքն ընդ­հան­րա­պես չեն տես­նում, ո՛չ շար­ժուձ­ևը, ո՛չ էլ գլխի շար­ժու­մը, հա­գուս­տից բա­ցի նրանք ո­չինչ չեն նկա­տում, նրանք տես­նում են միայն սեր­թուկն ու տա­բա­տը, ո­րոնց մեջ մարդս սո­ղոս­կած է, ոտ­նա­ման­նե­րը և բ­նա­կա­նա­բար նախ և­ ա­ռաջ գլխար­կը, որ մարդ գլխին ու­նի: Կն­շա­նա­կի նրանց հա­մար, ով­քեր ինձ կտես­նեն այս գլխար­կը գլխիս, ես մսա­գործ եմ կամ ան­տա­ռա­հատ կամ գեղ­ջուկ: Կն­շա­նա­կի, ե­թե ես ո՛չ մսա­գործ եմ, ո՛չ ան­տա­ռա­հատ, ո՛չ էլ գեղ­ջուկ, ինձ թույ­լատր­ված չէ գլխարկն այս գլխիս ու­նե­նալ: Դա կնշա­նա­կեր մարդ­կանց մո­լո­րութ­յան մեջ գցել… Խա­բեութ­յուն… Օ­րի­նա­զան­ցութ­յուն… Հան­կար­ծա­կի բո­լո­րը կկար­ծեն, թե ես մսա­գործ եմ, և­ ո՛չ ան­տա­ռա­գետ-գիտ­նա­կան, գեղ­ջուկ, ո՛չ ան­տա­ռա­գետ, ան­տա­ռա­հատ, և­ ո՛չ ան­տա­ռա­գետ… Սա­կայն ինչ­պե՞ս կա­րող եմ ինքս ինձ դեռևս ան­տա­ռա­գետ-գիտ­նա­կան հա­մա­րել, երբ ար­դեն ե­րեք տա­րուց ի վեր ան­տա­ռա­գի­տութ­յամբ այլևս չեմ զբաղ­վում, հե­ռա­ցել եմ Վիեն­նա­յից, հե­ռա­ցել եմ իմ փոր­ձա­սեն­յա­կից, ես ար­դեն ամ­բող­ջո­վին մո­ռա­ցել եմ իմ գի­տա­կան ու ան­տա­ռա­յին կա­պե­րը, Վիեն­նա­յի հետ միա­սին նաև ան­տա­ռա­գի­տութ­յու­նը, ընդս­մին՝ որ­պես իմ սե­փա­կան գլխի ցա­վա­լի զոհ, թո­ղել եմ, ստիպ­ված եմ ե­ղել լքել: Կ­լի­նի ար­դեն ե­րեք տա­րի, ինչ ես իմ զար­մա­նահ­րաշ փոր­ձա­րա­րութ­յուն­նե­րից, հայտ­նա­գոր­ծութ­յուն­նե­րից հե­ռա­նա­լով՝ գլխի մաս­նա­գետ­նե­րի ձեռքն եմ ըն­կել: Որ ես գլխի մի կլի­նի­կա­յից մյուս­նե­րի դռներն եմ ըն­կել: Ընդ­հան­րա­պես վեր­ջին, կա­րող եմ ա­սել, չորս տա­րի­նե­րին ես իմ կյան­քը հենց միայն տա­րա­տե­սակ գլխի մաս­նա­գետ­նե­րի ձեռքն եմ հանձ­նել, ցա­վա­լիո­րե՛ն նրանց հանձ­նել: Խոս­տո­վա­նեմ, որ այ­սօր էլ դեռ ես գո­յատ­ևում եմ լոկ բո­լոր իմ գլխի մաս­նա­գետ­նե­րի խոր­հուրդ­նե­րի շնոր­հիվ, ան­գամ ե­թե այլևս չեմ այ­ցե­լում նրանց: Ես գո­յատ­ևում եմ շնոր­հիվ հա­զա­րա­վոր և հար­յուր­հա­զա­րա­վոր դե­ղո­րայք­նե­րի, որ իմ գլխի մաս­նա­գետ­ներն են ինձ նշա­նա­կել, այդ հար­յու­րա­վոր և հա­զա­րա­վոր դե­ղո­րայք­նե­րի ա­ռա­ջարկ­նե­րի շնոր­հիվ… Ես օ­րա­վուր իմ մեջ եմ նե­րար­կում իմ գո­յու­թե­նա­կան հնա­րա­վո­րութ­յու­նը՝ հա­մա­ձայն հենց այդ նույն մաս­նա­գետ­նե­րի նշա­նա­կած ժա­մա­կար­գի… Ես մշտա­պես գրպա­նումս եմ պա­հում իմ նե­րարկ­ման սար­քա­վո­րու­մը: Ո՛չ, ես այլևս ան­տա­ռա­գետ չեմ, ես այլևս հե­տա­զո­տող անձ­նա­վո­րութ­յուն չեմ, ես ընդ­հան­րա­պես այլևս հե­տա­զո­տող մե­կը չեմ . . . Ք­սան­հինգ տա­րե­կա­նում ես այլևս այլ բան չեմ, քան հի­վանդ մի մարդ, ա­յո-ա­յո՝ այլևս այլ բան չեմ… Չ­նա­յած դրան, հենց այդ պատ­ճա­ռով ես ի­րա­վունք չու­նեմ հագ­նե­լու այս գլխար­կը: Ես որ­ևէ ի­րա­վունք չու­նեմ այս գլխար­կի հան­դեպ… Եվ ես մտա­ծե­ցի. ի՞նչ ա­նել գլխար­կի հետ: Տ­ևա­կա­նո­րեն ես այդ մա­սին էի մտա­ծում: Պա­հե՛մ այն, դա գո­ղութ­յուն է, թող­նե՛մ փո­ղո­ցում ըն­կած, ստո­րութ­յուն է, ու­րեմն չի կա­րե­լի, որ ես այն կրեմ և գլ­խիս հագ­նեմ… Ես պետք է ու­րեմն գտնեմ նրան, ով այն կորց­րել է, ա­սում էի ինքս ինձ, ես պետք է Պար­շա­լեն մուտք գոր­ծեմ և պա­տա­հած յու­րա­քանչ­յուր մար­դու հարց­նեմ, թե արդ­յոք նա կորց­րել է այս գլխար­կը: Սկզ­բում ես պետք է, ա­սում էի ինքս ինձ, մսա­գործ­նե­րին հար­ցու­փորձ ա­նեմ: Այ­նու­հետև ան­տա­ռա­հատ­նե­րին: Եվ վեր­ջա­պես՝ գեղ­ջուկ­նե­րին: Ես պատ­կե­րաց­նում եմ, թե որ­քան զազ­րե­լի է բո­լոր պար­շա­լեն­ցի տղա­մարդ­կանց հար­ցու­փորձ ա­նե­լը, և­ ա­հա մտնում եմ Պար­շա­լեն: Բազ­մա­թիվ լույ­սեր են վառ­վում, քա­նի որ սպան­դա­նոց­նե­րում գործն հի­մա իր բարձ­րա­կե­տին է գտնվում, սպան­դա­նոց­նե­րում և ս­պան­դա­նոց­նե­րի բա­կե­րում և գո­մե­րում: Գլ­խար­կը ձեռ­քիս ես խո­րա­նում եմ բնա­կա­վայ­րի մեջ և թա­կում եմ ա­ռա­ջին պա­տա­հած մսա­գոր­ծի տան դու­ռը: Ոչ ոք չի բա­ցում, բո­լոր տնե­ցի­նե­րը սպան­դա­նո­ցում են, ես դա լսում եմ: Ես թա­կում եմ երկ­րորդ ան­գամ, եր­րորդ ան­գամ, չոր­րորդ ան­գամ: Ես ո­չինչ չեմ լսում: Վեր­ջա­պես լսում եմ քայ­լե­րի ձայ­նը, մի տղա­մարդ բա­ցում է դուռն ու հարց­նում, թե ինչ է իմ ու­զա­ծը: Ես ա­սում եմ, որ գլխար­կը, որն իմ ձեռ­քում եմ պա­հում, ես գտել եմ, արդ­յոք ին­քը չի՞ կորց­րել այս գլխար­կը, հարց­նում եմ ես: «Այս գլխար­կը», ա­սում եմ ես, «ես այն գտել եմ բնա­կա­վայ­րի ել­քի մոտ: Այս գլխար­կը», կրկնում եմ ես: Այժմ ես տես­նում եմ, որ գլխար­կը գորշ է, և տես­նում եմ այդ պա­հին, որ տղա­մար­դը, ում ես հարց­նում եմ, թե արդ­յոք նա գլխարկն այս, որ ես ձեռ­քիս եմ կրում, կորց­րել է, հենց նույն­պի­սի մի գլխարկ է կրում իր գլխին: «Ու­րեմն», ա­սում եմ ես, «բնա­կա­նա­բար, Դուք Ձեր գլխար­կը չեք կորց­րել, քա­նի որ Դուք այն Ձեր գլխին եք կրում»: Եվ ես նե­րո­ղութ­յուն եմ խնդրում: Տ­ղա­մարդն ինձ վստա­հա­բար թա­փա­ռաշր­ջիկ մե­կի տե­ղը դրեց, քան­զի նա դու­ռը շրխկաց­րեց քթիս ա­ռաջ: Իմ կզա­կա­վեր­քով ես պետք է որ նրան նաև կաս­կա­ծե­լի մե­կը եր­ևա­յի, կա­լա­նա­վայ­րի մո­տա­կայ­քում գտնվե­լու հան­գա­մանքն իր գործն ա­րեց: Բայց վստա­հա­բար գլխարկն այս մսա­գործ­նե­րից մեկն է կորց­րել. մտա­ծում եմ ես և թա­կում եմ հա­ջորդ մսա­գոր­ծի դու­ռը: Կր­կին դուռն իմ ա­ռաջ մի տղա­մարդ է բա­ցում, նա ևս գլ­խին նույ­նան­ման մի գլխարկ ու­նի, նմա­նա­պես գորշ գույ­նի: Նա, որ իս­կա­պես ու­նի, ան­մի­ջա­պես էլ ա­սում է, երբ ես հարց­նում եմ, թե արդ­յոք նա կորց­րել է իր գլխար­կը, իր գլխար­կը, ինչ­պես ես տես­նում եմ, ու­նի իր գլխին, ու­րեմն «ա­վե­լորդ հարց է», ա­սաց նա: Ինձ թվաց, տղա­մար­դը մտա­ծեց, որ իմ հար­ցը, թե արդ­յոք նա կորց­րել է իր գլխար­կը, իմ կող­մից բա­նեց­րած հնարք էր: Հան­ցա­գործ­նե­րը գյու­ղա­կան վայ­րե­րում որ­ևէ պատր­վա­կով բա­ցել են տա­լիս տնե­րի դռնե­րը, և բա­վա­կան է, ինչ­պես հայտ­նի է, մի հա­յացք նա­խաս­րա­հի ուղ­ղութ­յամբ, որ­պես­զի հե­տա­գա կո­ղո­պուտ­նե­րի և­ այլ­նի հա­մար կողմ­նո­րոշ­վեն: Իմ կի­սա­քա­ղա­քա­յին, կի­սա­գեղջ­կա­կան ար­տա­սա­նութ­յան կեր­պը մե­ծա­գույն կաս­կած է հա­րու­ցում: Տ­ղա­մար­դը, ով ինձ շատ ա­վե­լի նի­հար թվաց իր մաս­նա­գի­տութ­յան հա­մար (մի մո­լո­րութ­յուն, քան­զի լա­վա­գույն, ա­սել է թե ա­մե­նից դա­ժա­նա­բա­րո մսա­գործ­նե­րը նի­հար են լի­նում), ինձ հետ հրեց իր հարթ ձեռ­նա­փով, որ կրծքիս էր դրել, դե­պի խա­վա­րի գիր­կը: Նա զզվում է այն մարդ­կան­ցից, որ ջա­հել են, ու­ժեղ, նաև խե­լա­միտ, բայց ո­րոնք չեն սի­րում աշ­խա­տել, ա­սաց տղա­մար­դը, և նա հա­վաս­տեց ինձ իր զզվան­քը՝ ա­մե­նաան­խոս մսա­գործ­նե­րին ներ­հա­տուկ ե­ղա­նա­կով, այն­պես որ նա գլխար­կը թա­փա­հա­րեց ու թքեց իր ոտ­նա­ման­նե­րի ա­ռաջ: Եր­րորդ մսա­գոր­ծի դռան ա­ռաջ իմ ներ­կա­յա­ցու­մը նույն ըն­թացքն ու­նե­ցավ ինչ և­ ա­ռա­ջի­նի պա­րա­գա­յում, չոր­րոր­դի դեպ­քում գրե­թե նույն կերպ՝ ինչ­պես երկ­րոր­դի: Պետք է ա­սեմ, որ պար­շա­լեն­ցի բո­լոր մսա­գործ­նե­րը նույն գորշ, կոպ­տա­տաշ, հաստ­լիկ գլխար­կը, կզա­կա­վոր գլխարկն էին կրում ի­րենց գլուխ­նե­րին: Ն­րան­ցից և­ ոչ ոք իր գլխար­կը չէր կորց­րել: Սա­կայն ես չէի ցան­կա­նում հանձն­վել և գ­տածս գլխար­կից ցավ ի գլուխ մի կերպ գլուխս ա­զա­տել (պար­զա­պես գլխար­կը դեն նե­տե­լով), ուս­տի ես ձեռ­նար­կե­ցի նաև ան­տա­ռա­հատ­նե­րին հար­ցու­փոր­ձե­լու գոր­ծը: Սա­կայն ան­տա­ռա­հատ­նե­րից ոչ ոք իր գլխար­կը չէր կորց­րել, բո­լորն այն ու­նեին, երբ նրանք հայտն­վում էին շքա­մուտ­քում՝ դուռն իմ ա­ռաջ բա­ցե­լու հա­մար (խա­վա­րի ժա­մա­նակ գյու­ղա­կան բնա­կա­վայ­րե­րում տղա­մար­դիկ ի­րենց կա­նանց կող­մից դե­պի մուտ­քի դուռն էին հրվում), նման մի գլխարկ ի­րենց գլխին, ինչ­պի­սին ես էի գտել: Վեր­ջա­պես ես հար­ցու­փորձ ա­րե­ցի պար­շա­լեն­ցի բո­լոր գեղ­ջուկ­նե­րին, սա­կայն նաև գեղ­ջուկ­նե­րից ոչ ոք չէր կորց­րել իր գլխար­կը: Վեր­ջի­նը, որ դու­ռը բա­ցեց իմ ա­ռաջ, մի ծեր տղա­մարդ էր, ով նույն­պի­սի մի գլխարկ ու­ներ գլխին և հարց­րեց ինձ, թե ինչ է իմ ու­զա­ծը, և­ երբ ես ա­սա­ցի ինչն ին­չոց է, նա ինձ ցու­ցադ­րա­բար հար­կադ­րեց, ա­վե­լի շատ իր լռութ­յամբ, քան թե զազ­րա­խո­սութ­յամբ, գնալ Բուր­գաու և հար­ցու­փորձ ա­նել Բուր­գաո­ւի մսա­գործ­նե­րին, թե արդ­յոք նրան­ցից որ­ևէ մե­կը կորց­րել էր այս գլխար­կը: Մեկ ժամ ա­ռաջ, ըստ նրա, յո­թը մսա­գործ­ներ Բուր­գաո­ւից գտնվե­լիս են ե­ղել Պար­շա­լե­նում, ով­քեր գնել էին մոր­թա­զերծ­ման են­թա­կա բո­լոր խոճ­կոր­նե­րին: Բուր­գաու­ցի մսա­գործ­նե­րը Պար­շա­լե­նում ա­վե­լի լավ գին են վճա­րում քան պոր­շա­լեն­ցի մսա­գործ­նե­րը, ընդ­հա­կա­ռա­կը՝ պար­շա­լեն­ցի մսա­գործ­նե­րը Բուր­գաո­ւում ա­վե­լի լավ գին են վճա­րում խոճ­կոր­նե­րի հա­մար քան բուր­գաու­ցի մսա­գործ­նե­րը, և­ այս­պի­սով պար­շա­լեն­ցի խոճ­կո­րա­բույծ վար­պետ­նե­րը մշտա­պես վա­ճա­ռում են ի­րենց խոճ­կոր­նե­րը բուր­գաու­ցի մսա­գործ­նե­րին, ընդ­հա­կա­ռա­կը՝ բուր­գաու­ցի խոճ­կո­րա­բույծ վար­պետ­նե­րը մշտա­պես ի­րենց խոճ­կոր­ներն են վա­ճա­ռում պար­շա­լեն­ցի մսա­գործ­նե­րին: Վս­տա­հա­բար բուր­գաու­ցի մսա­գործ­նե­րից ինչ-որ մե­կը, Պար­շա­լե­նը լքե­լիս, խոճ­կո­րա­յին ի­րա­րանց­ման մեջ, կորց­րել էր իր գլխար­կը, ա­սաց ծե­րու­նին և դու­ռը փա­կեց: Այս ծեր դեմ­քը, սև բ­ծե­րով, աղ­տոտ, զբա­ղեց­նում էր ինձ Բուր­գաո­ւի ճա­նա­պար­հի ողջ ըն­թաց­քում: Մշ­տա­պես ես տես­նում էի այդ աղ­տոտ դեմ­քը և ն­րա վրա­յի սև բ­ծե­րը, մահ­վան բծե­րը, մտա­ծում էի ես. այդ մար­դը դեռ ապ­րում է և­ ար­դեն իսկ մահ­վան բծեր ու­նի դեմ­քին: Եվ ես մտա­ծե­ցի, քան­զի այդ մար­դը գի­տի, որ ես այս գլխարկն ու­նեմ, ու­րեմն ես պետք է Բուր­գաու ուղ­ևոր­վեմ: Ու­զեմ թե չու­զեմ՝ ես պե՛տք է գնամ Բուր­գաու: Ծե­րու­նին ինձ կմատ­նի: Եվ ես լսում էի, ըն­թան­լիս, մշտա­պես այդ բա­ռը ԳԼԽԱՐԿԱԳՈ՛Ղ, մշտա­պես այդ նույն բա­ռը՝ ԳԼԽԱՐԿԱԳՈ՛Ղ, ԳԼԽԱՐԿԱԳՈ՛Ղ: Լիո­վին հյուծ­ված՝ ես հա­սա Բուր­գաու: Մ­սա­գործ­նե­րի տնե­րը Բուր­գաո­ւում շար­ված են ի­րար կիպ՝ կողք-կող­քի: Բայց երբ ի պա­տաս­խան իմ դռան թա­կո­ցին ա­ռա­ջին մսա­գործ վար­պե­տը հայտն­վեց շեմ­քին և նույն գլխարկն ու­ներ իր գլխին, ինչ և պար­շա­լեն­ցիք, ես սար­սա­փե­ցի: Ես ան­մի­ջա­պես ետ­դարձ կա­տա­րե­ցի և վա­զե­ցի դե­պի հա­ջոր­դը: Ս­րա ներ­կա­յութ­յամբ ևս, սա­կայն, նույն բա­նը կրկնվեց, միայն թե այս մե­կը գլխար­կը դրել էր ոչ թե գլխին, այլ իմ պես՝ ձեռ­քում էր բռնել, ուս­տի նրան ևս­ ես հարց չտվե­ցի, թե գու­ցե նա կորց­րել էր իր գլխար­կը . . . Իսկ ի՞նչ ա­սա­ցի, թե ին­չու՞ եմ դու­ռը թա­կել, մտա­ծե­ցի ես: Ես հարց­րե­ցի ժա­մը քա­նիսն էր, և մ­սա­գոր­ծը, այն բա­նից հե­տո, երբ ա­սել էր «ժա­մը ութն է», ինձ ա­պուշ ան­վա­նեց և­ ան­գամ ներս չհրա­վի­րեց: Վեր­ջա­պես ես հար­ցու­փորձ ա­րե­ցի Բուր­գաո­ւի բո­լոր մսա­գործ­նե­րին, թե արդ­յոք նրանք կորց­րել էին ի­րենց գլխար­կը, սա­կայն ոչ ոք այն չէր կորց­րել: Ես ո­րո­շե­ցի հար­ցու­փորձ ա­նել նաև ան­տա­ռա­հատ­նե­րին, թեև իմ վի­ճա­կը ա­մե­նա­տա­ռապ­յալն էր, որ­պի­սին կա­րե­լի էր եր­ևա­կա­յել: Սա­կայն ան­տա­ռա­հատ­նե­րը բո­լորն էլ հայտն­վե­ցին դռան շե­մին՝ նույ­նան­ման գլխար­կը գլխնե­րին, իսկ վեր­ջի­նը ան­գամ սպառ­նաց ինձ, քա­նի որ ես, սար­սա­փա­հար ե­ղած, ինչ­պես կա­րե­լի է կար­ծել, ան­մի­ջա­պես չքվե­լու իր պա­հան­ջից, նույն պա­հին չչքվե­ցի, և նա իր գլխար­կով գլխիս հար­վա­ծեց և­ ինձ գետ­նին տա­պա­լեց: Ա­մեն մե­կը նույն գլխարկն ու­ներ գլխին, ա­սում էի ինքս ինձ, երբ բռնե­ցի դե­պի Ուն­տե­րախ տուն­դար­ձի ճա­նա­պար­հը, «բո­լո­րը նույ­նան­ման գլխարկ­ներ, բո­լո­րը», ա­սա­ցի ես: Հան­կարծ սկսե­ցի վա­զել, և­ ես այլևս չէի զգում, որ վա­զե­լով մտա Ուն­տե­րախ, և­ ես լսում էի բո­լոր կող­մե­րից. «­Դու պե՛տք է գլխար­կը վե­րա­դարձ­նես: Դու պե՛տք է գլխար­կը վե­րա­դարձ­նես»: Հար­յու­րա­վոր ան­գամ­ներ ես լսում էի այս նա­խա­դա­սութ­յու­նը. «­Դու պե՛տք է այն վե­րա­դարձ­նես իր տի­րո­ջը»: Սա­կայն ես շատ էի հյուծ­ված, որ­պես­զի ի վի­ճա­կի լի­նեի թե­կուզ մի ե­զա­կի մար­դու հարց­նել, թե գու­ցե նա՛ էր կորց­րել իմ գտած գլխար­կը: Ես այլևս ուժ չու­նեի: Ես դեռ պետք է տասն­յակ­նե­րով մսա­գործ­նե­րի և­ ան­տա­ռա­հատ­նե­րի ու գեղ­ջուկ­նե­րի ոտ­քը գնա­յի հար­ցու­փոր­ձի: Երբ ես իմ տուն մտա, ինձ թվաց, թե նաև փա­կա­նա­գործ­նե­րի ու որմ­նա­դիր­նե­րի տե­սա՝ նույ­նան­ման գլխարկ­նե­րով: Եվ ով գի­տե, արդ­յոք նրանք նման մի գլխարկ վե­րին-ավստ­րիա­կան գա­վա­ռից տար­բեր մեկ ու­րիշ տե­ղան­քում չե՞ն կորց­րել: Ես դեռ պետք է հար­յու­րա­վոր, հա­զա­րա­վոր, հար­յուր­հա­զա­րա­վոր տղա­մարդ­կանց հար­ցու­փորձ ա­նեի: Երբ­ևէ, կար­ծում եմ, ես այս­պես հյուծ­ված չեմ ե­ղել որ­քան այն պա­հին, երբ ես վճռե­ցի պա­հե՛լ գլխար­կը: Բո­լորն են այս­պի­սի գլխարկ կրում ի­րենց գլխին. մտա­ծե­ցի ես, բո­լո՛­րը, երբ նա­խաս­րա­հում ես լիո­վին անձ­նա­տուր ե­ղա իմ վտան­գա­վոր տքնան­քին: Ես վերս­տին զգա­ցո­ղութ­յունն ու­նեի հյուծ­ված-վեր­ջա­ցած լի­նե­լու, ինձ լիու­լի սպա­ռած լի­նե­լու: Ես սար­սա­փի զգա­ցո­ղութ­յուն ու­նե­ցա դա­տարկ տնից ու դափ-դա­տարկ սա­ռը սեն­յակ­նե­րից: Ես սար­սա­փում էի ինքս ինձ­նից, և­ որ­պես­զի այլևս չտրվեմ իմ այս մա­հա­սար­սուռ զար­հու­րան­քին, ես ստի­պե­ցի ինձ նստել և­ այս եր­կու է­ջե­րը գրի առ­նել . . .  Երբ վերս­տին, ան­գամ ե­թե ա­մե­նայն հնա­րամ­տութ­յամբ և սա­կայն գեր­գար­շե­լի իմ հի­վան­դութ­յանն ու հի­վան­դո­տութ­յանն էի անձ­նա­տուր լի­նում, ես մտա­ծում էի, հի­մա ու­րիշ էլ ինչ կա­րող եմ ինձ հա­մար ձեռ­նար­կել, և­ ես նստում էի ու սկսում գրել:  Եվ ես մտա­ծում էի՝ գրե­լիս, ամ­բողջ ըն­թաց­քում և մշ­տա­պես, որ ա­վար­տե­լուն պես՝ ինչ-որ բան ե­փեմ, մի բան բե­րանս գցեմ, մտա­ծում էի ես, վեր­ջա­պես գո­նե մեկ ան­գամ տաք մի բան ու­տեմ, և­ ո­րով­հետև գրե­լու ըն­թաց­քում վրաս մի այն­պի­սի սառ­նութ­յուն էր իջ­նում, ես գլխարկն ան­մի­ջա­պես գլխիս էի քա­շում: Ն­րանք բո­լո­րը նման գլխարկ ու­նեն հա­գած, մտա­ծում էի ես, բո­լո՛­րը, մինչ ես գրում էի ու գրում . . .

 

1967

Ավստրիա

 

 

Թարգմանությունը՝  Աշոտ Ալեքսանյանի

 

 

 

 

 

 

 

 

 

 

Ընթերցել նաև