Ակնարկ Ասույթ Արձակ Արտասահմանյան արձակ Թարգմանություն Փիլիսոփայություն

Էմիլ Սիորան.«Խոստովանություն և նզովք»․ ասույթներ, ակնարկներ

Էմիլ Սիորանը փիլիսոփա է, որին հարկավոր է «չշփոթել» գրողի հետ: Սա՝ մեկ: Նույնիսկ այն դեպքերում, երբ Սիորանն իբր անընդունելի է, բնավ անսպասելի չէ. գուցե՝ հիմա առավել, քան երբ գրում էր՝ անցյալ դարում: Սա՝ երկու: Եվ վերջինը. գրող է, կգրի, ընթերցողի ուզածը ո՞րն է:
Բացատրություններին, որոնց կարիքը (սովոր ենք) միշտ կա, պիտի փոխարինեն (սովո րենք) «Խոստովանությունք և նզովք» գրքից ստորև թարգմանաբար ներկայացվող «բնագրերը»:

Ավագ Եփրեմյան

*

Անվիճարկելի մի հաճույք կա այն գիտակցումի մեջ, որ մեր բոլոր արարքներն իրականում ոչնչով հիմնավորված չեն. միասնական է ամենը եւ նույն բանն է՝ գործել արարքը, թե չգոր ծել: Եվ, այդուհանդերձ, մեր ամենօրյա գործերում մենք գործարքի մեջ ենք Ամայության հետ, այսինքն՝ ժամանակ առ ժամանակ, իսկ երբեմն էլ՝ միաժամանակ, այս աշխարհը մերթ՝ իրական, մերթ անիրական ենք կարծում: Մենք խառնում ենք այստեղ բարձր ճշմարտությունները եւ ցածր ճշմարտությունները, եւ, համոթ մտածողի, արդեն իսկ այդ շիլափլավը կյանքի շահումն է:

*

Ես այնքան լեցուն եմ մենությամբ, որ յուրաքանչյուր հանդիպում ինձ համար Գողգոթա է։

*

Նիրվանան համեմատվում էր հայելու հետ, որը դադարել էր որեւէ բան արտացոլելուց։ Այսինքն՝ մի հայելու, որը հավերժ մաքուր է, հավերժ անօգուտ։

*

Այն բանից հետո, երբ Քրիստոսը Սատանային անվանեց «Այս աշխարհի իշխանը», սուրբՊողոսը, ցանկանալով գերազանցել, ուղիղ նշա նին դիպավ՝ անվանելով նրան «այս աշխարհի աստվածը»։Ինչպե՞ս մենք կարող ենք վիրավորվածներ ձեւանալ, երբ այդպիսի հեղինակություններ բացեիբաց տալիս են նրա անունը, ով կառավարում է մեզ։

*

Դարաշրջաններից յուրաքանչյուրում մարդիկ կարծում են, եւ արդարարացի են լիովին, որ հենց իրենց աչքերի առջեւ են չքանում Երկրային Դրախտի վերջին հետքերը։

*

Դարձյալ Քրիստոսի մասին։ Ինչպես ասված է գնոստիկական պատումներից մեկում, իբր նա, ճակատագրի հանդեպ ատելությամբ մղված, բարձրացավ երկինք եւ խախտեց ոլորտների դասավորությունը, որ մարդիկ այլեւս չդիմեն աստղերին։

*

Եվ հիմա, այդ շիլաշփոթում, ի՞նչ է պատահել իմ թշվառ աստղին։

*

Կանտն ապրեց մինչեւ խոր ծերություն եւ միայն այդժամ, նկատելով գոյության ստվերոտ կողմերը, հայտարարեց, որ «սնանկ է ու զածդ ռացիոնալ թեոդիցեա»։

*

… Այլք, որ ավելի հաջողակ էին, դա հասկացան դեռեւս փիլիսոփայել սկսելուց առաջ։

*

Ես գգոյություն ունեմ ունեմ իմ բոլոր զգացմունքներից առանձին։ Ես չեմ կարողանումհասկանալ, թե ինչպես է դա պատահում։ Ես նույնիսկ չեմ կարողանում հասկանալ, թե ով է այդզգացմունքներին ենթարկվողը։ Սակայն, ո՞վ է այդ եսը՝ երեք նախադասություններիցյուրաքանչյուրի սկզբում դրված։

*

«Ես վախկոտ եմ, երջանկության տանջանքներն ինձ համար անտանելի են»։

*

Մարդու էության մեջ խոր թափանցելու, նրան իսկապես ճանաչելու համար բավական է, որ եստեսնեմ, թե ինչպես է նա արձագանքում Քիթսի այս խոստովանությա նը։ Եթե նա անմիջապեսչի հասկանում, շարունակելն անիմաստ է։

*

Քանի որ մարդը հիվանդոտ կենդանի է, նրա յուրաքանչյուր արտահայտություն կամ արարքհավասարազոր է ախտանշանի։

*

«Ինձ զարմացնում է, որ նրա նման հրաշալի մարդը կարող էր մահանալ», — գրեցի ես միփիլիսոփայի այրուն։ Միայն նամակն ուղարկելուց հետո հասկացա, թե որքան անհեթեթ է այն։Ուղարկելով երկրորդը՝ ես ինձ հերթական հիմարությունը դուրս տալու ռիսկին էի ենթարկելու։Այնտեղ, ուր գործն առնչվում է ցավակցություններին, կաղապարի շրջանակներից դուրս եկողամեն բան սահմանակցում է անպատշաճության կամ աննորմալության հետ։

*

Կանդինսկին պնդում է, որ դեղինը կյանքի գույնն է։
… Հիմա հասկանալի է, թե ինչու է այդ գույնն այդ քան անհրապույր։
Հները չէին վստահում հաջողությանը ոչ միայն այն պատճառով, որ վախենում էինաստվածների խանդից, այլեւ՝ զգուշա նում էին այն ներքին անհավասարակշռությունից, որովսովորաբար ուղեկցվում է յուրաքանչյուր հաջողություն: Այդ վտանգը հասկացողը որքա՛նբարձր պիտի լինի մեզնից:

*

Բոլո՛ր այդ երեխաները, որոնց ես չցանկացա ունենալ, — եթե միայն իմանային նրանք, թե ի՛նչերջանկությամբ են ինձ պարտական:

*

Մարդն ապրում է ոչ թե երկրում, այլ լեզվի ներսում: Հայրենիքը — լեզուն է եւ ոչինչ ավելի:

*
Ես չարաշահում եմ «Աստված» բառը, ես հաճախ եմ գործածում այն, չափազանց հաճախ: Եսօգտվում եմ նրանից ամեն անգամ, երբ մոտենում եմ ինչ-որ սահ մանի եւ ինձ անհրաժեշտ էնրանից անդին գտնվողը նշանակող մի բառ: «Աստվածն» ինձ ավելի է դուր գալիս, քան«Անըմբռնելին»:

*
Նա, ով ինքն իրենից «ավել է ապրում», կործանում է իր… կենսագրությունը: Վերջին հաշվով, միայն ավերակված ճակատագրերը կարելի է հաջողված հաարել:

*

Գերմանացիք չեն նկատում, որ Պասկալին ու Հայդեգերին մի կույտի մեջ լցնելը ծիծաղելի է: Նրանց միջեւ առկա է մոտավորապես նույն տարբերությունն, ինչ Schicksal-ի եւ Beruf-ի՝ճակատագրի ու մասնագիտության միջեւ:

*

Անսպասելի լռությունը զրույցի միջում հանկարծ հիշեցնում է մեզ գլխավորի մասին. ցուցանումէ, թե ինչ գին ենք մենք ստիպված վճարել բառի հայտնաբերման դիմաց։

*

Մարդկանց հետ այլեւս ոչ մի ընդհանուր բան չունենալ, բացի նրանից, որ… մարդ եմ։

*

Որքան պիտի ստորանա զգացմունքը, որպեսզի վերածվի գաղափարի։
Անքնությունը եւ անցումը մեկ ուրիշ լեզվի։ Երկու փորձություն. մեկը քեզնից կախված չէ, մյուսը գիտակցված է։ Դու մեն-մենակ ես գիշերվա եւ բառերի հետ։

*

«Մարդկության վերջը վրա կհասնի այն ժամանակ, երբ բոլորը կդառնան այնպիսին, ինչպիսինես եմ», — ասացի ես մի անգամ, ինչ-որ պոռթկման պահին, որին գնահատական տալն ինձ չիվերապահված։

*

Դուրս եմ գալիս տնից ու նույն պահին էլ բացականչում. «Որքա՛ն կատարելություն Դժոխքի այսծաղրանմանության մեջ»։

*

Երաժշտությունից դուրս ամեն ինչ սուտ է — ե՜ւ մենությունը, ե՜ւ էքստազը։ Երաժշտությունըհենց լավագույն համադրումն է մեկի եւ մյուսի։

*

Միակ բանը, որն ինձ մինչեւ հիմա կապում էիրերին, ինչ-որ ծարավ է, ժառանգածնախնիներից, որոնց հետաքրքրասիրությունըկյանքի հանդեպ նրանց իսկ կողմից հասցված էրանամոթության։

*

Կարելի է հպարտանալ արածով, սակայն առավելեւս հարկավոր է հպարտանալ չարածով։ Այդհպարտությունը պետք է դեռեւս ձեռք բերել։

*

Մերժումը միակ ձեւն է արարքի, որը ստորացուցիչ չէ։

*

Մտքի պայծառությունը… անվերջանալի տանջանք է, անասելի սխրանք։

*

Ինչ քան ամուր ես ատում մարդկանց, այնքան ավելի ես պատրաստ մենության մեջ Աստծո հետերկխոսելուն։

*

Քանի դեռ կմնա թեկուզ մեկ գործող աստված, մարդկության նպատակը հասանելի չի լինի։

*
Ես, ի վերջո, իզուր ժամանակ չեմ վատնել, ես նույնպես, ինչպես բոլորը, դես ու դեն եմ ընկելայս անհեթեթ աշխարհում։

 

Թարգմանությունը՝  Ավագ Եփրեմյանի

Ֆրանսիա

 

 

 

 

 

Ընթերցել նաև