Հարցազրույց Հեքիաթ Մշակույթ

Գրիգոր Գրիգորյան․ «Երջանիկ է նա, ով կյանքի ամենածանր պահերին չի մոռանում հեքիաթի մասին»․ զրույց

 

Իմ ամենասիրելի հեքիաթը կյանքն է, այն ինձ դարձնում է երջանիկ։

Գրիգոր Գրիգորյան

 

 

«Լինում է, չի լինում․․․»: Երջանիկ է նա, ում ականջները քնելուց առաջ լսում են այս խոսքերը, ով այդպես էլ չի հասցնում հասկանալ հեքիաթն ամբողջությամբ ու «երկնքից ընկան երեք խնձոր»-ի ժամանակ, ժպիտը դեմքին, գունավոր երազներ է տեսնում։

Երջանիկ է նա, ում հեքիաթն իր գիրկն է առնում, ծանոթացնում հեռու աշխարհների հսկաների հետ, սարերի հետևում գտնվող թագավորությունների կարգ ու բարքի հետ, անտառներում վազվզող իրական 7 անիրական կենդանիների հետ, ընկեր է դարձնում բարի հերոսներին ու նրանց հետ միասին չարերի դավերը կանխում, հենց իրեն բարի հերոս է դարձնում։

Երջանիկ է նա, ով հասունանում է հեքիաթում, մեծանում, կազմավորվում, իմաստանում հեքիաթի հետ։ Ով հեքիաթն իր կյանքի մի մասն է դարձնում, ամենօրյա տաղտուկի հետ հրաշքներին հավատալ երբեք չի դադարում, բարձաձայն խոսում հերոսների հետ, նրանցից խորհուրդ հարցնում, իր իղձերի ու երազանքներների հետ ծանոթացնում։  

Երջանիկ է նա, ով կյանքի ամենածանր պահերին չի մոռանում հեքիաթի մասին, չի դադարում երազել, երբեք չի թողնում, որ հեքիաթը վերանա կյանքից, և, առավել ևս, կյանքը՝ հեքիաթից։ Իմաստ ու խորություն հենց հեքիաթների մեջ է փնտրում, ամենաբարդ հարցերի պատասխաններն ամենահասարակ հեքիաթներում է գտնում, ով չի մեծանում այնքան, որ հեքիաթը փոշիանա, ով չի մեծամտանում այնքան, որ հեքիաթի չար հերոսը դառնա։   

Երջանիկ է նա, ով հեքիաթը կյանք է դարձնում, ով կյանքը հեքիաթի է վերածում։

«Լինում է, չի լունում․․․»: Երջանիկ է նա, ում շուրթերը հաճախ այս բառերն են արտասանում, ակամայից երջանկացնելով ննջող փոքրիկին, ով «երկնքից ընկան երեք խնձոր»-ի ժամանակ, ժպիտը դեմքին, գունավոր երազներ է տեսնում։

 

 

 

© Երևանյան Էսքիզ 2020

 

 

Ընթերցել նաև