Հարցազրույց Հոգևոր զրույց Մշակույթ

Գիա Ռեվազիշվիլի․ «Իմ արվեստը Ժամանակի և Տարածության ձուլումն է, լեզուն՝  Պոեզիան է։ Ես հավատում եմ Գույնին և Պոեզիային»․ հոգևոր զրույց

Ես ուզում եմ, որ իմ արվեստն արտահայտի կյանքի բարդությունն ու համընթացությունն այնպես, ինչպես զգում եմ, օգնի մարդկանց տեսնել աշխարհն ավելի հետաքրքիր և իմաստալից։

Քսաներկու տարեկանում՝ 1976թ ես ավարտեցի Թբիլիսիի գեղարվեստական Ակադեմիան՝ ստանալով դիզայների մասնագիտություն, ապա աշխատանքի անցա հեռուստատեսությունում՝ որպես բեմադրող-նկարիչ, այնուհետև կատարեցի մի քանի  մասշտաբային որմնանկարչական աշխատանքներ, պատահում էր՝ գրքերի շապիկներ էի ձևավորում, քանդակներ, հարթաքանդակներ անում։

Աշխատում եմ հիմնականում կերպարային կոմպոզիցիաների վրա՝ Սիրո, Լույսի գաղափարասերմով։ Տեխնիկապես ինձ հետաքրքրում է հակադրությունների համադրումը՝ գծանկարային և աբստրակտ, էներգետիկ մակերևույթները՝ գերմատերիական սիմվոլներով։

Իմ արվեստը Ժամանակի և Տարածության ձուլումն է, լեզուն՝  Պոեզիան է։ Ես հավատում եմ Գույնին և Պոեզիային։ Նպատակս այնպիսի հոգևոր կապ ստեղծելն է, որ մարդիկ կտավներիս հետ բանախոսելիս տարբեր ապրումներ ունենան, սիրեն միմյանց և Արվեստը, ճիշտ այնպես, ինչպես ես եմ սիրում, ինչպես ինձ է դուր գալիս լինել նկարիչ, որը կարողանում է կառավարել ներդաշնակությունը կտավի, լինել ձևի, գույնի, կոմպոզիցիայի դիրիժոր։ Սովորաբար, կտավի ստեղծման ընթացքում նախնական գաղափարը հաճախ վերջում փոխվում է։ Եզրահանգումը, որ կտավն ավարտված է՝ հիմնված է այն բանով, որ այն ունի լավ կոմպոզիցիա․ գոյություն ունի կապ՝ գույնի, ձևի, ռիթմի միջև, իսկ պատմությունը մեկնում են հենց կտավները։ Ամեն նոր արարում ինձ համար բացահայտում է գաղափարական նոր շերտ։ Մարդիկ բախվում են այդ բացահայտումներին՝ դա է իմ նպատակը։

Վերջին տարիներին ես ընթերցում եմ բացառապես արդի գրականություն, թեպետ դասականը միշտ պահանջված է բոլոր ժամանակներում։ Համարձակորեն կնշեմ, որ ժամանակակից գրականությունն ունի շեդևրներ և առանձնացնելը բարդ է, բայց, այնուամենայնիվ, կառանձնացնեմ Հարուկի Մուրակամի հանճարեղ հեղինակին, Պատրիկ Զյուսքինդի «Պարֆումեր», Դենիել Քիզի «Ծաղիկներ Էլջերոնի համար» գործերը։

Հայկական Մշակույթը համաշխարհային հռչակ ունի, հատկապես գեղանկարչությունը։ Մեծ ակնածանքով առանձնացնում եմ Մարտիրոս Սարյանին, Արշիլ Գորկուն և Հովհաննես Այվազյանին։

Իմ կտավները ճամփորդել են ու դեռ ճամփորդում են ամբողջ աշխարհով։ Մեծ երազանք ունեմ, որ դրանք մարդկանց կյանքում դառնան սեփական անձի մեջ տաղանդի բացահայտման շարժառիթներ։

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Կտավները՝ Գիա Ռեվազիշվիլու պահոցից

 

 

Flowers for lovers

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Night music

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

On the kick scooter

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Spring melody

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Riders

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Couple Zebras

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Զրույցը՝  Երևանյան  Էսքիզ գրական/մշակութային կայքի 

© Երևան 2019

Զրուցեց՝  Մարգարետ Ասլանյանը

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Ընթերցել նաև