Արձակ Արտասահմանյան արձակ Արտասահմանյան գրողներ Թարգմանություն Կարճ պատմվածք

Գաբրիել Գարսիա Մարկես․ ‹‹Հիասթափված մարդու դրաման››․ կարճ պատմվածք

 

…..դրաման հիասթափված մարդու, որ տասներորդ հարկից իրեն ցած նետեց փողոց՝ ընկնելու պահին պատուհաններից ներս նայելով, տեսավ իր հարևանների մտերմությունը, ընտանեկան փոքրիկ ողբերգությունները, գաղտնի սերերը, երջանկության կարճատև պահերը, որոնց մասին լուրերն այդպես էլ չհասան մարդկանց, այնպես որ, մինչ փողոցի մայթի վրա ջարդուփշուր լինելը ամբողջությամբ փոխեց աշխարհի մասին իր պատկերացումը և եկավ եզրակացության՝ այն կյանքը, որն ընդմիշտ թողնում էր կեղծ դռան միջից, իսկապես արժեր ապրել։

 

 

Ծանոթագրություն

 

 

* Եթե նկատեցիք, տեքստն ունի կառուցվածքային մի շատ կարևոր առանձնահատկություն. սկզբի և վերջի հատվածները միանում ու միտք են կազմում. «…..դրաման հիասթափված մարդու…..իսկապես արժեր ապրել»։

 

 

Թարգմանությունը՝  Աշոտ Մկրյանի

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Ընթերցել նաև