Արտասահմանյան պոեզիա Թարգմանություն Պոեզիա Պոեզիա

Բրանկո Ռադիչևիչ. բանաստեղծություն

Աստված, դու սեր ես
ու բոլոր նրանք,
ովքեր դիպել են մի օր իմ ձեռքին`
քեզ շոշափել են իմ երակներում:
Տե՛ր իմ, երեկ գիշերը
թախիծ էր ու մահ.
սրբազան գետում մկրտվում էին կարիճները,
վիշապները հոտոտում էին
ծաղիկները դրախտի,
ագռավները կտցահարում էին
կանաչ աչքերը սևամորթ գիշերվա,
արծիվները դիտորդն էին կործանումի,
խլանում էր երգը ծղրիդների,
ես մտածում էի երկինքը տեսնելու
հնարավորությունից զրկված
մեռնելու սարսափելիության մասին
(մինչ դու ամեն օր մեռնում ես
ինչ-որ մեկի երկնքում),
ես կարոտում էի քո`
ինձ ստեղծելու պահի կարևորությունը:
Աստվա՛ծ, ցավս ՍԵՐ դարձրու,
իսկ թե դժվար է` մարգարտահատիկ…

 

Թարգմանությունը` Մարգարետ Ասլանյանի

Սերբիա

 

 

 

 

 

Ընթերցել նաև