Հարցազրույց Հեքիաթ Մշակույթ

Արա Ավանեսյան․«Բարու հաղթանակի ‎համն ու ոգևորությունն զգացել եմ Ղազարոս Աղայանի «Անահիտ» հեքիաթով»․ զրույց

 

Անտիկ ժամանակներից ի վեր՝ է՛լ իմաստասեր, է՛լ փիլիսոփա, է՛լ ‎հոգևոր առաջնորդ ու բարոյախոս բոլորն էլ խորհել ու էջեր են գրել ‎‎(գրոտել) չար ու բարու մասին: Իմ խորին համոզմամբ նրանց համար հիմք են հանդիսացել վաղ մանկության տարիներին լսած ‎հեքիաթները, որոնք նրանց ուղղորդել են դեպի ճշմարիտի, չար ‎ու բարու էության պեղումը:

‎Ինքս մայրիկիս հեքիաթները լսելուց հետո գրաճանաչ դառնալով՝ ‎սկսեցի «Երեք խոզուկ»-ով, հետո միացա Թումանյանի հեքիաթներին, ‎որոնցից անբաժան եմ մինչև օրս (բացառւթյամբ «Գառնիկ ‎ախպոր», որի հերոսի՝ ծովը սուզված տղայի վիճակից քիչ էր մնում ‎շղչահեղձ լինեի, և երկրորդ անգամ չեմ կարողացել կարդալ…):

‎Թումանյանն ինձ համար միանշանակ կերպով վերածվել է ‎հեքիաթներն արտացոլող բարուն: Բայց չգիտեմ ինչու, բարու հաղթանակի ‎համն ու ոգևորությունն զգացել եմ Ղազարոս Աղայանի «Անահիտ» հեքիաթով:‎ ‎ Այժմ ես հետաքրքրված եմ, թե ե՞րբ, ինչպե՞ս ու պատմական ո՞ր ‎փուլում հորինվեց առաջին հեքիաթը պատմության խավար ‎խորքերում: ‎

 

 

 

© Երևանյան Էսքիզ 2020

 

 

Ընթերցել նաև