Մեծ
Ես,
երկրի որ կետում էլ լինեմ,
հենց այսքան եմ:
Տեսողության խաբկանքն է ձեր,
որ ենթադրում եք՝
մարդիկ ինչքան մոտ լինեն,
այդքան մեծ են:
Ավարտ
Անտառը
անձրևի ոտնահետքն է,
ավերակը՝
փոթորկի…
Ես քո ոտնահետքն եմ.
միշտ ավարտվում եմ
տանդ դռան հետևում:
Ջրի մեջ
Վերջին ոլորանից անցնելուդ
հուշը մաքրելու համար
լճակի անդորրի վրա կռացա.
արնաթաթախ մի թռչուն
ջրի մեջ ընկավ:
Գրպաններ՝ խճով լի
Խենթ եմ՝
գրպաններս խճով լի,
քաղաքը թաքնվել է ինձնից…
Հերթական պատուհանը,
որ չի դառնա շրջանակ ժպտուն դեմքիդ,
կփշրվի:
Թարգմանությունը՝ Էդիկ Պօղոսեանի
Իրան