Արձակ Հայ արդի արձակ Հայ արդի գրողներ Պատմվածք

Թերեզա Ամրյան․ «Մոխրագույն ծիածանի միջով»․ պատմվածք

Արդեն երրորդ օրն է պատառոտված հագուստներով և բոբիկ պառկել եմ մի անծանոթ ձորում։ Անընդհատ քնել եմ ուզում, բայց շունը հաչում և արթնացնում է ինձ․ կոկորդումս ինչ-որ բան է կանգնել, խեղդում է։ Արդեն երեք օր է ջուր չեմ խմել, չեմ հիշում ամսի քանիսն է, չգիտեմ ժամը քանիսն է, մրսում եմ: Վախճանին եմ սպասում․․․ Ադիլն ասում էր, …

Հարցազրույց

«Չիպոլինո»․ բալետ՝ 2 գործողությամբ․ զրույց գլխավոր դերակատար Կարինա Շիկանյանի հետ

  Երկար դադարից հետո Երևանի Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնն իր հյուրընկալ դռները բացեց հանդիսատեսի առաջ։ Համավարակից հետո առաջին անգամ ներկայացվել է «Չիպոլինո» բալետը՝ 2 գործողությամբ։ Երևանյան Էսքիզ գրական/մշակութային հարթակը զրուցել է գլխավոր դերակատարներից մեկի՝  բալետի պարուհի Կարինա Շիկանյանի հետ։   Բեմադրող բալետմայստեր՝ Հենրիխ Մայորով /ՌԴ և ԲՀ արվեստի վաստ. գործիչ/ Բեմադրության …

Հայ արդի գրողներ Հայ արդի պոեզիա Պոեզիա

Լիլիթ Բաղդասարյան․ «Դու հող ես»․ բանաստեղծական շարք

  In saecula saeculorum   1   դեռ գոյությունից առաջ լույսն իջավ խավարի մեջ, աշխարհը տեսանելի դարձավ ու հողը սկսեց կլանել լույսը   գիտակցումից հետո լույսը դատապարտվեց մթությանը բանականության անդունդների   բայց հոգին, որ դեռ լույս էր, գտավ իր հայելին ամենախոր անդունդի մեջ, որ իրենը չէր, բայց լույս էր՝ իր տեսքով և նմանությամբ   2 …

Արտասահմանյան գրողներ Թարգմանություն Խոհեր

Սերգեյ Դովլաթով․ «Ես քմծիծաղով եմ նայում բարոյական ցանկացած կտրական ձևակերպման». խոհեր

  Անիմաստ է սեխի բուրմունքի մասին պատկերացում ներշնչել մարդուն, որը տարիներով ծամել է իր կոշիկի քուղերը:  Ես քմծիծաղով եմ նայում բարոյական ցանկացած կտրական ձևակերպման: Մարդը բարի է… Մարդը սրիկա է… Մարդը մարդու բարեկամն է, ընկերը և եղբայրը․․․ Մարդը մարդու համար գայլ է… Եվ այլն․․․ Մարդը մարդու համար ամեն ինչ է, ամեն ինչ, ինչ կկամենաք: Կախված …

Հարցազրույց

«Կասկադ 6.15». երբ գիրք է գրում լրագրողը․ զրույց հեղինակ Մարիաննա Հակոբյանի հետ

  Մանկությունը․․․   — Ամենակարող է։ Մանկությունը գեղեցիկ շրջան է՝ անվախ երազանքներով լի։ Մանկությունը չի մտածում՝  կստացվի՞, թե՞ ոչ, մանկությունը վախ չի ճանաչում, միայն սիրել ու զգալ գիտի։ Երեխան զգալով է գնում այս կամ այն մարդու գիրկը ու չի սխալվում՝ լավ ու վատ «ձյաձյաների» ու «ծյոծյաների» հարցում։ Մանկությունը պարզապես մոռացկոտ է, մեծանում է դառնում վախկոտ …

Էսսե Հայ արդի արձակ Հայ արդի գրողներ

Ռազմիկ Գրիգորյան․ «Երազի մեջ արթնանալուց հետո»․ էսսե

  Վաղուց արթնացել ես, փորձում ես անկողնուցդ հավաքել գիշերվա կտորտանքը, չես նկատում, որ մնացել ես երազի մեջ։ Ասես ծանր քար լինես քեզանից կախված, որն անհնար է շարժել կամ գլորել այս ու այն կողմ։ Դժվարությամբ մարմինդ հանում ես անկողնուց, հագնվում ես, լվացվում, դուրս ես նետվում պարապ մարդու շտապողականությամբ։ Փողոցն անցնում ես վազելով, ճիշտ նույն կերպ, ինչպես …

Էսսե Հայ արդի արձակ Հայ արդի գրողներ

Վովա Արզումանյան․ «Պատերազմը քո աչքերով»․ էսսե

Երեք քայլ չհերիքեց քեզ մոտ հասնելու համար։ Ուժս կամաց-կամաց չոքեց դռան առաջ ու շտապեց խոնարհվել փշոտ ծաղիկներով լի ծաղկամանի աջ մասում։ Սերը կիսատ է նրա ներկայությամբ, բայց ուժիս կեսը թողել եմ անցյալի սպիտակ ճահճում, որ չտեսնելու տամ, բայց կարմիր արևը մոռացել է իմ ճայերի մասին, որոնց հիշողությունն անչափելի է։  Իմ ճայը եկել ու շոյում է …

Արձակ Հայ արդի արձակ Հայ արդի գրողներ Վեպ

Մհեր Իսրայելյան․ հատված «Ես եմ աշխարհի թագավորը» գրքից․ գլուխ Դ. «Թռչող հեծանիվը»․ վեպ

  Կրիայի դեմ փորձարկած առաջին անհաջող մրցավազքից հետո հասկացա, որ հենց այնպես մի քանի քայլ գցելով երբեք տեղ չես հասնի։ Որպեսզի քայլդ հաղթական ավարտ ունենա՝ այն պետք է սրտիցդ գնա, ու մի հրեշտակ էլ զորավիգ լինի քեզ։ Ամաչում եմ խոստովանել, բայց կրիային հաջողվեց հասնել և անցնել երկրորդ փորձից, այն էլ միայն հրեշտակի օգնությամբ. պարզապես  ձե՞ռքը …

Արձակ Հայ արդի արձակ Հայ արդի գրողներ Պատմվածք

Գրիշ Սարդարյան․ «Հո՛, Ձա՛, Ղա՛տ»․ պատմվածք

    — Ա՛յբ Բե՛ն Գի՛մ   — Դա՛ Ե՛չ Զա՛   — Է՛ Ը՛թ Թո՛   — Ժե՛ Ինի՛ Լյո՛ւն   — Խե՛ Ծա՛ Կե՛ն   — Հո՛ Ձա՛ Ղա՛տ   — Ճե՛ն Մե՛ն Հի՛   — Նո՛ւ Շա՛ Ո՛   — Չա՛ Պե՛ Ջե՛   — Ռա՛ Սե՛ Վե՛վ   — Տյո՛ւն Րե՛ …

Արձակ Հայ արդի արձակ Հայ արդի գրողներ Պատմվածք

Թերեզա Ամրյան. «Ռզգանը ֆերմեր դարձավ». պատմվածք

  Ռզգանը խիտ, փայլուն մազեր և խոշոր, ամուր մատներ ունեցող տղամարդ է․ քայլելիս նրա բարձր հասակը երբեմն երերում է, մեջքը ճկվում, նմանվում է ծռված որթատունկի։ Վերջերս իրականացել է Ռզգանի փայփայած երազանքը. Ռզգանը նոր գոմ է կառուցել։ Գյուղում Ռզգանի բոլոր եզդի ազգակիցներն այդ մասին են խոսում։ Ոչ ոք չի էլ պատկերացնի, թե ինչքան է Ռզգանը չարչարվել …