Արտասահմանյան գրողներ Արտասահմանյան պոեզիա Թարգմանություն Պոեզիա Պոեզիա

Քեյթա Ֆոդեբա․ բանաստեղծություն

  Երկնքի սրտում մխրճված զնդան Եվ հիշողության սևասքեմ ամպեր` Ահա այսպես է մեռնում Իմ հոգին, Հիլդա՛: Քամին բերում է բույրը վարդերի Հեռավոր ափից հայրական իմ տան, Ես ճգնավոր եմ իմ կարոտներում, Կյանքը ուռկան է, Հիլդա՛: Աճյունս պահիր փոքրիկ սափորում, Մոխիրն իմ սրտի թող չճանաչի Հողն օտարների, հողը անանցյալ, Ի վերջո ես պատմություն եմ, Հիլդա՛: Այն …

Արտասահմանյան պոեզիա Թարգմանություն Պոեզիա Պոեզիա

Սեսիլիա Գանդի․ բանաստեղծություն

Ներս արի: Փակ դուռը դատավճիռ չէ` Ես չեղարկում եմ հիասթափությունը: Աչքերդ թաղել ես հոգսերում օրվա Եվ չես նկատում` ինչպես եմ մեռնում Անկիրք հայացքում քո: Ես քեզ ներել եմ` վստահ քայլերով Հրաժեշտներդ պարտադրված, Ես քեզ ներում եմ, որ այսօր գալիս Արդեն մտածում ես` ո՞նց պիտի գնաս, Եվ ինչ խոսքերով համոզես դու քեզ, Թե դեռ կա հեքիաթ` …

Արտասահմանյան պոեզիա Թարգմանություն Պոեզիա Պոեզիա

Ժան Բատիստ Տատի Լուտար. «Սալմա»․ բանաստեղծություն

Քո մարմինն ուներ գույնը գիշերվա, Դու սև սարդ էիր, Սալմա՛, Կին իմ սևամորթ, կին իմ մարդասպան, Օրերի ծաղկեփունջը ես տեղավորում էի Ծաղկամանում քո նեղ, ջրերում քո մութ, Դու գողանում էիր թախիծս Եվ անտերությունս ննջում էր անուշ Քո պիրկ կրծքերին, Ու աշխարհն այս, Սալմա՛, Բարակ իրանիդ ճանապարհն էր լոկ. Դու ինչու՞ մեռար ուրիշի կեղտոտ, Անսեր անկողնում, …

Արտասահմանյան պոեզիա Թարգմանություն Պոեզիա Պոեզիա

Բուալեմ Հալֆա․«Անձրևը` իմ քաղաքն ի վար»․բանաստեղծություն

Քո երգած անձրևը, Վեռլե’ն, Մոխրի հոտ ունի, Թառամած ծաղկի բույրը վաղեմի` Ծաղկի ամոթխած, ծաղկի մահացած, Որ մոռացվել է արանքում էջի: Իմ քաղաքի վրա, Վեռլե’ն, Անձրևը մաղում է անվերջ, Ինչպես տառապանքները: Այն շաչում է կորերով բլուրների, Ինչպես մեր սրտերի ատելությունը` Լցնելով գետերն այնպես, Ինչպես սերն է լիացնում Սրտերը մեր: Այն թափվում է ալժիրյան ժայռերին Հարյուրամյակներով, Հովիտներին …

Արտասահմանյան պոեզիա Թարգմանություն Պոեզիա Պոեզիա

Մամադու Տրաորէ Ռէյ Օտրա. բանաստեղծություն

Այո՛, ես տգետ եմ, գազան եմ ես, ես լոկ գարշահոտ սևամորթ եմ, ես լափում եմ ճիճուներ և անտառային հատապտուղներ, հողից փորված արմատներ, ես ծածկում եմ ամոթույքս խոտի խրձերով, և իմ մարմինն իրար վրա դարսված սպի է, ես բազմակին են` որպես պավիան, ես գնում եմ կանանց, ես վաճառում եմ դուստրերին, կանաչ թուփն ինձ ծառայում է որպես …

Արտասահմանյան պոեզիա Թարգմանություն Պոեզիա Պոեզիա

Ասիա Ջեբար․ բանաստեղծություն

Ամեն առավոտ Ես փնտրում եմ քեզ Երկու քայլ այն կողմ մեր տանից` Մեռյալների մեջ, Ամեն գիշեր Մթությունը Ավելի ու ավելի է այլանդակում մարմինները — Երկու քայլ այն կողմ մեր տանից` Թփերում դափնու: Ինձ ասում են` Թե ժանդարմները տարել են մարդուն` Նա այլևս չկա: Ամեն առավոտ ես փնտրում եմ քեզ Դիերի մեջ: Ես փնտրում եմ: Ես …

Արտասահմանյան արձակ Թարգմանություն Պոեզիա Պոեզիա

Մուհամմեդ Ջիբ․ բանաստեղծություններ

Բացվում է այգը, և ահա Պատկերը` արյունով ներկված, Հառնում է իմ դեմ: Բայց ձայնը երգում ու երգում է, Կարկաչում, թռչում է բլուրներն ի վեր` Եզերքն աքսորի, թախծի ու վշտի: Շուրջբոլորը լոկ քամի ու սառույց, Մահացու մրրիկ: Ձայնում է, սակայն Երգը հեռավոր, թե հալածանքը Չի տևի հավետ, որ դաղձը Կրկին ծաղիկ պիտի տա, Պտուղով օծվի թավ …

Արտասահմանյան պոեզիա Թարգմանություն Պոեզիա Պոեզիա

Մանուել Լոպես․«Չմեռնես»․ բանաստեղծություն

Երբեք չմեռնես, որովհետև աշխարհի բոլոր կրակներով կայրվի իմ լեզուն, և կամայանա քեզ համար ազատագրված հողս… Չմեռնես երբեք, որովհետև երկնքից կընկնեն բոլոր սրբերը և կորբանան աստվածները համայն… Երդումով աղաչում եմ` չմեռնես, որովհետև ես չգիտեմ ու չեմ կարող ջրերի վրայով քայլել և տիրավայել կրել ցավը… Հանկարծ չմեռնես, որովհետև առաջին անգամ կյանքում ես երջանիկ եմ ու… այսքան Աստված: …

Արտասահմանյան պոեզիա Թարգմանություն Պոեզիա Պոեզիա

Քաթեբ Յասին․ «Կենդանի հիշողություն»․ բանաստեղծություն

Մեր արյունը Դարձյալ Արմատավորվում է: Թվում էր, Թե մենք մոռացել ենք Ամեն բան, Բայց հողը մեր` Մանկության օրոցքն ընկած, Նորից այրվում է նախկին հրդեհով: Նույնիսկ գնդակահարված` Մարդը եղունգները խրում է հողը, Նույնիսկ գնդակահարված` Նա փորձում է իր վրա քաշել Սավանը հողի` Իբրև մի վերմակ,- Շատ շուտով շնչավորները Տեղ չեն ունենա ննջելու համար, Իսկ հողի տակ` …

Թարգմանական Էսքիզ մատենաշար Մեր գրքերը

Հարուկի Մուրակամի․ «Դանդաղ մակույկով դեպի Չինաստան»

Հարուկի Մուրակամի «Դանդաղ մակույկով դեպի Չինաստան» — պատմվածքների ժողովածու, 117 էջ Կազմը՝ կոշտ Գինը՝ 4300 դրամ © Երևանյան Էսքիզ 2020