Թիմ Օ’Բրայըն․ «Ուղևորություն դեպի Դաշտ»․ պատմվածք

  Պատերազմից քսան տարի անց, ես վերադարձա Վիետնամ՝ դստերս՝ Քեթլենի հետ: Մենք այցելեցինք Կայովայի մահվան վայրը, այն տեղը, ուր նա անհետացել էր կեղտի ու ջրի մեջ․ պատերազմը նրան ընկղմեց խորքը, երբ դաշտը ցաքուցրիվ եղավ օդում, և հիմա ես փնտրում էի ներողամտության, գթության, հանդուրժողականության նշաններ, կամ նման որևէ նշույլներ, որոնք կարող էր հայցել այս երկիրը: Այստեղ …

Ռադյարդ Քիփլինգ․ «Սպիտակ մարդու բեռը»․ պոեզիա

                            Սպիտակ մարդու բեռը     Առե՛ք բեռը սպիտակ մարդու – Հեռուն ճամփեք Որդիներիդ – Աքսորական արեք անտուն՝ Ծառա կարգեք ձեր ճորտերի, Թող դիմադրեն զենքը ձեռքին  Ձեր այդ դժնի ու չարագույժ Խաժամուժին քստմնելի՝ Դիվաբարո ու խուժադուժ: Առե՛ք բեռը սպիտակ մարդու –  Համբերությամբ …

Ռոզա Աուսլենդեր․ «Դու ձայնն ես»․ պոեզիա

  Գարուն     Ակացիայի բույրով սահում է գարունը զարմանքիդ մեջ   Ժամանակն ասում է ես հազարկանաչ եմ ու ծաղկում եմ շատ գույների մեջ   Արևը կանչում է ծիծաղով բաշխում եմ ձեզ կրկին ջերմություն ու փայլ   Հողի շունչն եմ ես շշնջում է օդը   Յասամանը բուրում է մեզ թարմ     *   Մենություն …

Ռայներ Մարիա Ռիլկե․ «Վարդերը»․ բանաստեղծական շարք

                          I   Դյութում է մեզ հավիտյան թարմությունը քո պերճ, ո՜վ երջանիկդ վարդ, քանզի ներփակ՝ ննջում ես ինքդ քո մեջ, հանգստանում՝ թերթերիդ մեջ ընկղմված:   Ամբողջի մեջ արթնացած՝ միջուկն է քո լուռ ննջում, մինչդեռ շուրթեր անհաշիվ նրբավար մի հպումով սրտիկին են քո դիպչում, …

Բըրնարդ Մելըմուդ․ «Որդիս մարդասպան է»․ պատմվածք

                          Նա արթնանում է՝ զգալով, որ հայրը նախասրահում է, ականջ է դնում: Ականջ է դնում,  երբ  որդին խոր քուն է մտնում: Ականջ է դնում,  երբ  վեր է կենում ու շոշափելով որոնում տաբատը: Կոշիկները չի հագնում: Չի գնում խոհանոց՝ ուտելու: Նայում է հայելուն կիսախուփ …

Խորխե Լուիս Բորխես․ «Մեկը երազելու է»․ կարճ պատմվածք

    Ի՞նչ է երազելու անվերծանելի ապագան։ Երազելու է, որ Ալոնսո Կիխանոն կարողանա Դոն Կիխոտ լինել առանց թողնելու իր գյուղն ու գրքերը։ Երազելու է, որ Ուլիսեսին նախորդող մայրամուտը կարողանա ավելի շռայլ լինել, քան բանաստեղծությունը, որ նկարագրում է իր մշակման բարդությունները։ Երազելու է մարդկային սերունդներ, որոնց անծանոթ է լինելու Ուլիսեսի անունը։ Երազելու է ավելի ստույգ երազներ, …

Ֆերնանդու Պեսոա․ բանաստեղծություններ

  Սոնետ Ա.     Գրում ենք մենք, թե խոսում, կամ դիտում կողքից, Աննկատ ենք միշտ, քանզի գոյը մեր ներհուն       Կարելի չէ ներմուծել գրքի մեջ, խոսքի:         Մեր հոգին դուրս է մեզնից՝ անսահման հեռու:   Որքան էլ մեծ զորությամբ մեր մտքերն օժտենք,   Որ մեր հոգին դառնալով՝ այն ի հայտ բերի,  Տարանջատ են, անհաղորդ սրտերը մեր դեռ: …

Վյաչեսլավ Պրախ․ «Բառեր, որ մեզ չեն ասել մեր ծնողները»․ հատված գրքից

                                                    Մի՛ խաղա ուրիշի զգացմունքների հետ (նրան՝ դստերս)   Իմ հեռավոր երկինք, բա՜րև։ Ինչու՞ քեզ այսպես կոչեցի։ Բանն այն է, որ երբ դու վերջապես ձեռքդ վերցնես այս գիրքը, ինձ նայելու …

Գաբրիել Գարսիա Մարկես․ ‹‹Հիասթափված մարդու դրաման››․ կարճ պատմվածք

  …..դրաման հիասթափված մարդու, որ տասներորդ հարկից իրեն ցած նետեց փողոց՝ ընկնելու պահին պատուհաններից ներս նայելով, տեսավ իր հարևանների մտերմությունը, ընտանեկան փոքրիկ ողբերգությունները, գաղտնի սերերը, երջանկության կարճատև պահերը, որոնց մասին լուրերն այդպես էլ չհասան մարդկանց, այնպես որ, մինչ փողոցի մայթի վրա ջարդուփշուր լինելը ամբողջությամբ փոխեց աշխարհի մասին իր պատկերացումը և եկավ եզրակացության՝ այն կյանքը, որն …

Ալբերտո Մորավիա․ «Չինական շունը»․ պատմվածք

                Այդ ձմռանը, չիմանալով էլ  որ պատին տամ գլուխս, մտածեցի շուն որսալ և վերահանձնել: Բայց դա ոչ թե կոմունայի պահանջով, որն ի վերջո շներին ուղարկում էր մահվան, այլ հենց ինձ համար, որպեսզի վերցնեի թեյափող յուրաքանչյուր գողացած շան համար:  Այդ գործի համար գնում էի էլիտար թաղամասերն այն ժամին, երբ …