Նիզար Կաբանի. «Երբ ես սիրում եմ քեզ»․ բանաստեղծական շարք

  Դատավարություն   Արևելքն անիծում է ու գրկում մազերս, Հետո հազար անգամ շնորհակալություն հայտնում նրանց, Ովքեր գովերգում են։ Բոլոր անիծվածները սպանված են։ Իր արյունը, իմ բոլոր վախերը, բոլոր գիշերները Որոնք ես տվեցի հայրենիքին՝ նա պաշտպանում է։ Ես նրա կողքին էի իր հեղափոխության պահին և չէի ամաչում վճարել գինը, որովհետև ես իմ սիրո հետ եմ, անգամ …

Ալդա Մերինի․ «Ես եղա»․ բանաստեղծական շարք

Ես եղա թռչուն` ճերմակ, նուրբ փափկամազով, ինչ-որ մեկը կտրեց կոկորդս` ծանակելու համար, երևի… չգիտեմ… Ես եղա ծովաջրերի վրա   ճախրող ալբատրոս. առանց որևէ բարեգթության ինչ-որ մեկը լուռ ընդհատեց թռիչքս: Բայց այստեղ էլ` Երկրի վրա, բերանքսիվայր նույնիսկ, ես երգում եմ քեզ համար սիրո երգը…   *   Օ՜, պոեզիա՛, ուսերիս մի ցատկիր — դու լեռ ես, …

Անուշ Սարգսյան․ «Ընտանեկան լուսանկար»․ բանաստեղծական շարք

ԾՆՈՂՆԵՐՍ Հայրս ու մայրս վաղուց են բաժանված ապրում. Ամեն տոնից առաջ ես պարտադիր Այցելում եմ մայրիկիս. Մայրս տեղափոխվել է մեր հին տնից, Ու տեսնում եմ մորս՝ նոր տան մեջ, Հին թաղարով ծաղկի պես, Որից միշտ Փոքրիկ-քնքուշ թերթիկներ են թափվում պատուհանագոգին. Տխրում եմ, որ   Մեր տան պատերից հնության հոտ չի գալիս, Բայց տեսնում եմ մորս՝ …

Մարինա Գևորգյան․ «Խաղաղության ճոճք»․ պոեզիա

-Ծառն իմն է,- ասաց գարունը ու մի նրբին ծաղկանախշ հելյունով արարեց։ Աշխարհով մեկն անցնում էր կիսատ… -Սիրտն իմն է,- ասաց Սերը, ու աչքերի միջով ծաղկաթափվեց ծառը լույսի ճոճքին։ -Ես մի կյանք ավելի խաղաղ եմ,- ժպտաց Տերը:       * Չլսված զեղչեր է տիեզերքը նվիրում մարդկանց երկրին․ գարնան լուսաբացները գեղագիտական հաճույքի տոմսակներ են, վերցրո՛ւ ու …

Վահագն Ամիրջանյան․ «Ես հաշվում եմ օրերը»․ շարք

ինչքան բարձրահարկում եմ ապրում հասկանում եմ ներքևում ապրողները ավելի երջանիկ են:   *   ես հաշվում եմ օրերը առանց թվերի և հասկանում եմ որ մեղավորը էլի բառերն են…     * փակ պատուհանից այն կողմ գրեթե միշտ էլ անձրև է գալիս…   *   ես գնում եմ տուն ես գնում եմ ճիշտ ճանապարհով և հասնում …

Ռուսական պոեզիա․ ընտրանի

  Էդուարդ Ասադով   Ես կարող եմ քեզ երկար սպասել, Երկա՜ր, շատ երկար ու հավատարիմ, Գիշերները կարող եմ չքնել, Մի տարի, երկու և գուցե ողջ կյանքն իմ։ Թող օրացույցի թերթերը պոկվեն ու ընկնեն, Ինչպես տերևները այն այգու, Միայն իմանամ, որ զուր չէ դա, Միայն իմանամ, որ կգաս դու։ Ես կարող եմ գալ քո ետևից Անապատներով …

Ֆիոնա Սամփսոն․ «Ուժեղ-քաղցր»․ պոեզիա

Մթնշաղներում ամռան   Ամռան մթնշաղներում ամռան երեկոներին օդը խտանում է – այն դարսվում է, գրադարակները անաղմուկ ծածկվում են փոշով – այն դարսվում է։   Նմանատիպ երեկոներն ասես գրքերի էջերից են հառնում կամ մեր երազներից։ Գրիր անունդ փոշուց ծաղկած սեղանի խուփի վրա՝ թաղանթին վայրի փոշու։ Մթնշաղների երկար կապույտ սեղան և մենք, անհաշվելի փոշեհատիկներ – չնչին հոգիներ՝ …

Արմենուհի Սիսյան․ «Փախուստ ծառերի մոտ»․ պոեզիա

Երկուսս էլ ծխում ենք․ քեզնից ծուխ է արձակվում ծխախոտի, ինձնից՝ բանաստեղծություն․ երկուսն էլ գնում են երկինք,  երկուսից էլ մենք ենք սպառվում․․․ * Օ՜, ես չեմ, ե՛ս չեմ կնոջ տեսակը կատվի, որ գիտի ժպտալ չքմեղ ու ծառայել կեղծին, որ փաղաքշանքի ուժով  հավատում է լոկ ստին, փափուկ մորթու գգվանքով մոլորեցնող խաղ ունի ու ճանաչում է մեկ ուղի՝ …

Գևորգ Բադալյան․ բանաստեղծություններ

Բոհեմական   Այս հին փողոցի լույսերը դեղին Ու լիրբ քրքիջը այն ներկած կանանց, Շամիրամաշուրթ խոսքերով անգին Անցորդ են պեղում սրճատան դիմաց:   Սիրում են նրանց պոետները միշտ Քանզի տալիս են նրանք առավել, Սեր վայրկյանական` անբասիր ու ճիշտ ՈՒ գիտեն նրանք ոչինչ չսպասել:   Տալիս են նրանք մարմին ու հոգի,   Դառնում են մի պահ լուռ …

Հրանտ Ալեքսանյան․ «Ոսկրե երկնքի տակ»․ պոեզիա

                      Կոնֆուցիոս+Կանտ+Ես   1 Ճշմարտության երեսից․․․ ազդվում-չարանում են։ Բարության երեսից․․․ նեղվում-կողոպտվում են։ Գեղեցկության երեսից․․․ բռնաբարվում են։-   Բայց համառ-անկոտրում է մարդու ճակատը- նա դարձյալ ու վերստին ճշմարիտն է փնտրում, փնտրում է բարին և հա՜ վազում է գեղեցիկի ետքից․․․   2 Նրանք կրակում են ճշմարտության վրա, …