Աստղ Մադաթյան․ «Սարերի գաղտնիքը»․ հեքիաթ

                       Արդեն քանի՜ տասնամյակ է մի խաղաղ և խորհրդավոր անտառ է ապրում Վարդագույն քաղաքի մոտ՝ սարի փեշին։ Այդ անտառն ամեն առավոտ արևի հետ արթնանում է, ծույլ հորանջելով զուգվում իր կախարդական- մախարդական պճնանքի պարագաներով  և նմանվում բյուրեղապակյա կանաչ  դղյակի։ Վարդագույն քաղաքի երեխաները հաճախ են այդ անտառում …

Աստղ Մադաթյան․ «Աղջիկն ու Ջութակը»․ հեքիաթ

  Մեր այս խառը ժամանակներում, երբ թվում է թե ծիածանն անգամ կարող է փոխել իր գույների հաջորդականությունը, մշտապես վարդագույն մի քաղաք կա և այդ քաղաքում վարդագույն երազներ տեսնող մի աղջիկ էր ապրում: Նրա երազները բարի էին, երազանքները՝ լուսավոր: Ամեն առավոտ նրա պատին արևը մի հեքիաթ էր նկարում, և մի օր էլ նա որոշում է հագնել …

Վարդան Սմբատյան․ «Հեքիաթ որոնողը»․ ակնարկ՝ Աղավնի Գրիգորյանի «Հեքիաթն ապրում է» գրքին

  Երեկ կարդում  էի ընկերոջս՝ շատ տաղանդավոր մանկագիր, արձակագիր և երաժիշտ Աղավնի Գրիգորյանի հեքիաթների գունազարդ ու գեղեցիկ ժողովածուն: Հանկարծ ներսումս բանտարկված մանուկը զարթնեց ու սկսեց լացել լինել, սենյակումս ծաղկած վարդագույն Լիլիան արձակեց թախծի ազդակները, տխրությունը սկսեց բուրել էնքան մեղմորեն: Այտերիցս թափվող մանրահատիկ արցունքի վտակները բնավ էլ դառը չէին։ Բաց պատուհանս թանձր մշուշով էր պատվել, փոքրիկ …

Երազիկ Գրիգորյան․ «Պատռված վերնագրով հեքիաթ»․ հեքիաթներ

                            ՄԻ ԹԱՔՈւՆ ՊԱՏՄՈւԹՅՈւՆ ԽՆՁՈՐԵՆՈւ ՄԱՍԻՆ   Աշխարհում մի մեծ ու փարթամ պարտեզ կար: Բայց այնտեղ չկային խնձորենիներ: Ահա այն ամենը, ինչ կարող եմ ասել այն պարտեզի մասին, որտեղ եղել է այս պատմությունը: Մի օր այդ մեծ ու փարթամ պարտեզի բացատում մայր …

Անուշ Մարգարյան. «Թռչող Ձվածեղը»․ հատված հեքիաթից

                                          Մի օր մի երիտասարդ Ձվածեղ թավայից ճլմփոցով ցած թռավ, և դա նրան այնքան դուր եկավ, որ այլևս չուզեց այնտեղ ապրել: -Հե՛յ, գժվե՞լ ես, այստեղ է քո հայրենիքը,- ձայն էին տալիս սառնարանի բնակիչները: -Շուտով կվերադառնա՜մ,- …

Աստրիդ Լինդգրեն. «Կառլսոնը գալիս է ծննդյան տարեդարձի». հեքիաթ

Եկավ ամառը։ Դպրոցում դասերը վերջացան, և Մանչուկի ծնողները պատրաստվեցին նրան ուղարկել գյուղ՝ տատիկի մոտ։ Բայց մինչև մեկնելը պետք է տեղի ունենար մի կարևոր իրադարձություն. լրանամ էր Մանչուկի ութ տարին։ Օ՜, որքան երկար էր Մանչուկը սպասել իր ծննդյան տարեդարձին։ Համարյա այն օրից, ինչ լրացել էր նրա յոթ տարին։ Այդ հանդիսավոր օրվա նախօրյակին Մանչուկը մի խոսակցություն ունեցավ …

Աղավնի Գրիգորյան. «Սպիտակ Երազ»․ հեքիաթ

  Նվիրվում է՝  Մարգարետ Ասլանյանին   — Վերջապե՜ս,- թաթերի վրա սենյակ մտավ Սպիտակ երազը,դուռը հետևից կամացուկ ծածկեց ու ցած դրեց ուսապարկը, որ առաջին հայացքից հասած մորի էր հիշեցնում ( իրականում հենց մորի էր։ Անցյալ տարի Նարնջագույն ամպը տարեդարձին նվիրեց։ Աստղածաղկի զանգուլակներն էլ ինքը հարմարեցրեց ու երազային ուսապարկը մի հրաշք դարձավ, կարևորը շատ տարողունակ էր ու …