Մարինա Գևորգյան․ «Տատիս հեքիաթներով օրորվող մեր երազները հավատի ու լուսավոր օրերի մասին էին»․ զրույց

  Ժամանակը պտտում եմ մի քանի տասնամյակ հետ ու մեր տան պատուհանից ներս եմ նայում․ ձմռան երեկո է, Գյումրվա ցրտին տան անկյունում ճարճատում է փայտե վառարանը, լամպի լույսը հազիվ լուսավորել է հյուրասենյակը։ Բազմոցին՝ վառարանի մոտ, նստած է ալեհեր տատս, գորգի վրա քույրս ենք ու ես։ Տատս մերթընդմերթ շուռումուռ է տալիս վառարանին շարած կարտոֆիլի շերտերը և …

Մայրանուշ Գրիգորյան․ «Հեքիաթն այն ամենն է, ինչ ունեմ այսօր»․ զրույց

  Իմ երազանքների հեքիաթը, որոշ ժամանակ առաջ ձեռքս ընկավ․ «Աշխարհի իմաստուն հեքիաթները» գիրքը մի շնչով կարդացի, բայց ինձ համար Ղազարոս Աղայանի «Անահիտը» էլի մնաց ամենասիրելին, այն ամեն ինչի մասին է՝ սեր դեպի հայրենիքը, ընկերը, ծնողները, սիրած աղջիկը, գովք ընտրած մասնագիտությանը, փեշակին, որը փրկեց հերոսի կյանքը։ Ներկա է անդավաճան հավատարմությունը։ Առիթի դեպքում պատմում եմ, մեկ էլ հանկարծ մեծերից ինչ-որ մեկն …

Աշոտ Ալեքսանյան․ «Հեքիաթը վերջնական մոռացությունից փրկության ելք գտնելու հավերժամուխ հիշեցումն է»․ զրույց

    Ինչպես որ ժողովրդի ծոցից ելած հեքիաթներն են անգիր՝ ո՛չ գրաբար երևույթ և ավելի ուշ են միայն գրի առնված, այնպես էլ՝ հեքիաթի մասին մեր գրավոր դատողություններն են ընդամենը ժամանակախախտ վարկած, մանավանդ որ հեքիաթաստեղծումի տեղորոշման հարցը մշտապես մնում է բաց: Հեքիաթապատումի՝ մեր մարդկային ճանաչողական գործառույթին սպասարկու տեղանքը անչափ խախուտ է, մանավանդ որ հեքիաթի բարոյախոսական արժեքը …

Թերեզա Ամրյան․ «Մեծ տատիս պատմած հեքիաթներում միշտ կարևորվում էր մարդը»․ զրույց

  Առաջին հեքիաթները լսել եմ պապիկիս մայրիկից։ Մեր ընտանիքի բոլոր անդամները պապիկիս մայրիկին ընե էին անվանում, որ մեր լեզվով «մայրիկ» է նշանակում։ Ամեն երեկո նստում էի ընեի կողքին, և նա ինձ համար եզդիական հեքիաթներ էր պատմում։   Ընեի պատմած հեքիաթների հերոսները անջնջելի հետք են թողել իմ հիշողության մեջ։ Տարբեր հեքիաթներ կան այն մասին, թե ինչպես …

Մարինա Սոլոյան․ «Համոզված եմ, որ բնության խորքերում կախարդական փայտիկներ կան»․ զրույց

  Հիմա ես ավելի շատ եմ զգում հեքիաթների կարիք, քան առաջ, թեև միշտ ապրում եմ կախարդական աշխարհով տարված: Դրա պատճառով էլ դեռահասությանս տարիներին ստեղծեցի իմ երևակայական հեքիաթասացին, ով ամեն գիշեր իմ դղյակում բռնում էր ձեռքս՝ մահճակալի մոտ նստած, քունս հսկելով նա հեքիաթներ էր պատմում ինձ Հյուսիսի մասին: Մենք միասին գրում ենք հեքիաթներ, շա՜տ ենք սիրում …

Վեներա Վարդումյան․ «Ես նորոգվել եմ հեքիաթներով»․ զրույց

  Հեքիաթը կյանքի ճշմարտությունն է ու հայելին է այն կախարդական, ուր մենք նայում ենք, որպեսզի տեսնենք երազանքները, ինչպիսին որ կան: Շնչել չի լինի առանց հեքիաթի: Այն իմ դղյակն է, աշխարհը իմ պարզ, ուր ես ապրում եմ այս էլ քանի՜ դար ու չեմ ծերանում: Ես նորոգվել եմ նոր հեքիաթներով՝ Նարե ու Սամվել թոռներն են իմ, նրանց …

Քրիստ Մանարյան․ «Հեքիաթն անկանխատեսելի տիեզերքում մեր հարազատ ու ապահով անկյունն է»․ զրույց

  Ամենամեծ հեքիաթը մանկությունն է, Մանկությունը՝ մեծատառով: Սուտ են ասում, որ Մանկություն վերադառնալ հնարավոր չէ, Մանկության հետ կապված ամեն ինչ հեշտ է, պարզ ու բնական՝ փակում ես աչքերդ, ասում ես «Հոպլա» կախարդական բառն ու վերադառնում ես Մանկություն, ընդամենը: Մանկությունը հեքիաթ է հեքիաթում, իսկ թե ինչ է հեքիաթը՝  բոլորս գիտենք: Կամ՝ ձևացնում ենք, որ գիտենք: Բայց …

Հովիկ Աֆյան․ «Իմ անունը հեքիաթ է»․ զրույց

  Երբ ես փոքր էի, այնքան, որ կարդալ չգիտեի, չէի սիրում նույնիսկ իմ անունը: Նույնիսկ լացում էի ծնողներիս մոտ, որ փոխեն այն: Լինում էին օրեր, երբ ես գիշերները չէի քնում՝ պահանջելով հենց այդ պահից ինձ այլ կերպ անվանել: Հենց այդ ժամանակ էլ հայրս ինձ ծանոթացրեց Հանս Քրիստիան Անդերսենի հետ: Կարող էր, իհարկե, ավելի հեշտ ճանապարհ …

Ծով Alize՛ Բանուչյան․ «Մեր կողքին միշտ էլ ապրել են երեխաներ, որոնք փոքրիկ շրջմոլիկի պես մանկություն են փնտրում»․ զրույց

  Գուցե շատերի մտքով անցած լինի, որ այս կյանքը ինչ-որ մեկին անվերջ պատմվող հեքիաթն է։ Ես հավատում եմ հեքիաթներին, միշտ հավատացել եմ, դրանց մեջ դերերն այնքան հստակ են, միայն թերահավատորեն եմ վերաբերվել վերջում երկնքից ընկնող երեք խնձորին, որովհետև խնձոր այնքան էլ չեմ սիրում (ժպտում է)։ Իմ մանկության ամենատպավորիչ հեքիաթը երկուսն են։ Առաջինը՝ մեր տանը մնացած …

Արա Ավանեսյան․«Բարու հաղթանակի ‎համն ու ոգևորությունն զգացել եմ Ղազարոս Աղայանի «Անահիտ» հեքիաթով»․ զրույց

  Անտիկ ժամանակներից ի վեր՝ է՛լ իմաստասեր, է՛լ փիլիսոփա, է՛լ ‎հոգևոր առաջնորդ ու բարոյախոս բոլորն էլ խորհել ու էջեր են գրել ‎‎(գրոտել) չար ու բարու մասին: Իմ խորին համոզմամբ նրանց համար հիմք են հանդիսացել վաղ մանկության տարիներին լսած ‎հեքիաթները, որոնք նրանց ուղղորդել են դեպի ճշմարիտի, չար ‎ու բարու էության պեղումը: ‎Ինքս մայրիկիս հեքիաթները լսելուց հետո …