Հրաչյա Սարուխան. բանաստեղծություններ

Մելամաղձոտ քաղաք Արևդ՝ նվազ, Անձրևներդ՝ հորդ… Անհայտ մի նավազ, Անանուն նավորդ՝ Գնացկան ջուր եմ Անձրևներիդ պես, Այսինքն – Հյուր եմ, Անհասցե լուր եմ, Չգիտեմ՝ ուր եմ Հեռանում այսպես… Չե՞մ տարբերակում Ներկա ու անցյալ, Աչքերս եմ փակում Որպես մահացյալ – Եվ նո՜ւյնն եմ դարձյալ՝ Անհայտ մի նավազ, Անանուն նավորդ… Եվ այս աշխարհից Դուրս են տանում ինձ …

Հրաչյա Սարուխան․«Աստծո առավոտ»․ բանաստեղծություններ

Փետրվար Իրիկնանում է։ Երկնի ծառերից հատ-հատ թափվում են պտուղները ձյան։ Իզուր է արդեն… Դռները գոցի՚ր։ Սիրելիներդ անդարձ հեռացան։ Ահա՛ օրերիդ տուփը խունացած. Պադ պատկերներին համբույր տուր անձայն. Բա՛ց թող հուշերիդ աղավնիներին՝ Թ՛ող կտցահարեն պտուղները ձյան։ * Կրկնվող տողեր Ձյունը վհատ էր, քամին՝ անուրախ, Երբ ամաչեցի տխուր ծնկներից,— Եվ այդ ապրումը այնքա՜ն էր թիրախ, Որ խոցոտվելով …

Հրաչյա Բեյլերյան. բանաստեղծություններ

Խոհ Անձրև կա աշնան կոպերում խոնավ. Եղյամ է դրել մշուշը լուսնին: Կեցության ծովում մարմինները` նավ – Լողում են` թե երբ ով ուր կհասնի: Օտար մի ձայն է հորդում անցյալից. Գուցե անցյա՞լն է այդ ձայնից հորդում: Մենք ազատում ենք անցյալը բառից – Հուշերն ապրում են լուսնի ոլորտում: Հասունանում են պտուղներն այդպես, Չեն ուզում մնալ ճյուղերին գերի:- …

Աշոտ Ավդալյան․ «Ինքնադիմանկար» շարքից․ բանաստեղծություններ

Հիմա, այս պաղ իրիկնային զավեշտի մեջ երբ երկնքով անցնում ես դու, երբ երկրով անցնում եմ ես` փոշի ցանող տագնապահար ամպի նման, ինձ թվում է- ցավի փոքրիկ զարդանկար կա իմ ձեռքում, և այն պարզած շրջանցում եմ դեմք ու արկած, ու գնում եմ, որ ճաշակեմ մի պատմություն` թե երկնքով գնում ես դու, թե երկրով գնում եմ ես։ …

Աշոտ Ավդալյան. «Արևանթեմ» գրքից․ բանաստեղծություններ

Ըստ միջնադարյան այրող երգերի լույսը շատացավ, Արթնացումի պահ եղավ հողեղեն իմ աչքերի մեջ, Եվ հարուստ էի ես, Ինչպես որ հողը գարնան շեմի մոտ, Նաև անզգա, Գինով արբեցած, Հին աստվածուհու ստինքների պես: Եվ կանգնել էի ես, Որ հայտնությունը հարություն տար ինձ Եվ պատկերավոր լռությամբ լցներ Երակներիս մեջ արթնացող ոգուն, Եվ թոկից փախած մարմնիս ձևերին Իր արեգնային …

Աշոտ Ավդալյան. «Հիշատակի զարդատուփ» գրքից․ բանաստեղծություններ

Խմբերգ Կորստյան մոխիր. տուր հիշատակի փոքրիկ զարդատուփ, որ ես ճյուղերից հորինեմ մահվան երաժշտախումբ, որ ես երգվեմ ադամամութին ու երեկոյան,- ու թե սրինգ եմ` արծաթաջրվեմ, ու թե բամբիռ եմ`ոսկով ծուլանամ ու թե շվի եմ`հեռավորին գամ, ու եթե փող եմ`մերձավոր ես ինձ։ Կորստյան մոխիր. տուր հիշատակի փոքրիկ զարդատուփ։ * Եվ այն էլ, որ ես կրեցի հոգիս իբրև …

Սոնա Վան. բանաստեղծություններ

հայրս ասում էր -զգուշացի՛ր բալես նոր բառ հորինելուց բառը շատ հաճախ լուրջ է ընդունում իր անվանումը և կայանում է դառնալով մասը հոգուդ հավատքիդ ու ճակատագրիդ հիշի՛ր աղջիկս… ասում էր առաջինը բանն էր և բանը բառն էր -անզգույշ էր, չէ՞ պապ սատանա բառը հորինող մարդը տեսա՞ր ինչ եղավ… (…զգուշության համար ես հիմա միայն հին բառերով եմ …

Սամվել Զուլոյան. բանաստեղծություններ

Միայնակ կանայք փարոս են լքված նավահանգստի Ոչ նավեր ունեն ափից հեռացող,ոչ եկող նավեր,— Նրանք ապրում են՝փարված այն թաքուն հուշի խարսխին, Որ մոռացել է մի մոլոր նավազ՝օրերում ջահել։ Միայնակ կանայք մաքուր սենյակ են,փայլեցված հատակ— Իրեր՝որ ունեն մշտնջենական իմաստ ու խորհուրդ, Եվ օրը նրանց,որ վերջանում է ինքնամփոփ ու փակ, Հին պահարանի ձև ունի և խիստ անձնական բնույթ։ …

Սևակ Գևորգյան․ «Քամիներ»․ պատմվածք

Այնտեղ ամեն ինչ էլ կար և մենք կարող էինք մնալ: Ձմեռային ցուրտ երեկո էր փողոցում, իսկ այնտեղ շամպայն, վիսկի, պարող դատախազ անգամ, կենացներ, ժպիտ, մաղթանք…Մի խոսքով՝ տաք էր: Այդ օրվա համար դու հագել էիր մորդ բաճկոնը, որովհետև, թեև դու ուսանող էիր, բայց տան աշխատողը մայրդ էր ու առաջինը իրեն համար պիտի առնվեր շոր, կոշիկ և …

Սևակ Գևորգյան․«Պատերազմ»․ պատմվածք

Այնտեղ ամեն ինչ էլ կար և մենք կարող էինք մնալ: Ձմեռային ցուրտ երեկո էր փողոցում, իսկ այնտեղ շամպայն, վիսկի, պարող դատախազ անգամ, կենացներ, ժպիտ, մաղթանք…Մի խոսքով՝ տաք էր: Այդ օրվա համար դու հագել էիր մորդ բաճկոնը, որովհետև, թեև դու ուսանող էիր, բայց տան աշխատողը մայրդ էր ու առաջինը իրեն համար պիտի առնվեր շոր, կոշիկ և …