Աշոտ Ալեքսանյան. «Ուղևորման հայցական»

    Ինքնահեքիաթ մեկուսացման օրերին – 2  Ժանրը՝  Հերյուրաստեղծվածք     Մարդիկ ամեն ինչ գիտեն՝ չլինելով ամենագետ: Քաղաքի թանձրույթում ժամանակն հոսում էր սովորական հևքով: Կանգառներում մարդիկ էին կուտակված` ամեն ոք իր ուղևորափոխադրիչ անվասարքին սպասող: Բայց կար երիտասարդ մեկը, որ անհանգիստ հետուառաջ էր անում, թերևս շտապելու բան ուներ, սակայն նրա երթուղայինը ուշանում էր անվերջ: Հույսը կորցնելուն …

Հերմինե Ավագյան․ «Ծովը միշտ շառաչում է»․ պատմվածք

  Նա վազում էր ծովի ափով, և նրան փոքր-ինչ ուրախացնում էր, որ իրենից բացի ոչ ոք չկա ափին: Ծովը հայացքով կանչում էր արևին, և արևը չէր փորձում ընդդիմանալ. արևին դուր էր գալիս պարտվել ծովին, որովհետեւ ծովը երբեք նրան կուլ չէր տալիս, ծովը միայն գրկում էր նրան, փաղաքշում էր  ալիքներով, ջրի կաթիլներ ցողում վառվող դեմքին, իսկ …

Ադի Ալյեն․ «Քսանմեկ ու կես ձմեռ»․ պատմվածք

  Լուսաբացն իր առաջին շողերը տարածել էր նեղլիկ միջանցքի հատակին, ուր ստվեր էին գցել երկու կանացի ուրվագծեր: Հիվանդասենյակներից մեկի առջև թղթապանակը ձեռքին կանգնել էր՝ կարճահասակ, երեսի ամբողջ տրամագծով մեկ ցցված այտոսկրերով և աղեղի պես ձգված շուրթերով բուժքույրը: — Փաստաթղթերն արդեն պատրաստ են: Մինչև կեսօր պալատը պետք է հանձնել: — Իսկ անձնական իրերը… — Աղբաման: Նկուղային …

Օֆելի Դալաքյան․ «Հեծանիվը»․ կարճ պատմվածքներ

  Հեծանիվը         Այդ շենքի նոր բնակիչն ամեն երեկո իր հեծանիվը կանգնեցնում էր մուտքի մոտ՝ չանհանգստանալով, որ կարող են այն գողանալ։ Հարևանի երեխան, ամեն առավոտ, երբ դեռ բոլորը քնած էին, վերցնում էր հեծանիվն ու մի քանի պտույտ անում թաղերով։ Հետո նորից բերում էր հեծանիվն ու կանգնեցնում նույն տեղում, խնամքով շոյում անիվներն ու …

Սաթե Հովակիմյան․ «Վզակապով օրեր»․ պատմվածք

                                          Քաղաքը մեծ է, քաղաքը գրկաբաց է: Քաղաքում անվերջ տեղացող անձրևի անթիվ կաթիլները, մարդիկ ու շները միշտ միայնակ են ու միշտ անբաժան… Ինչպես միշտ անձրև էր տեղում, ինչպես միշտ Նատան տրտնջում էր, որ անձրևից հոգնել …

Անուշ Թասալյան․ «Ստեղծագործողի ափսոսանքը»․ էսսե

                          Երբևէ եղե՞լ է, որ լաց լինելու աստիճան հուզվեք մի բանի համար, որ․․․ Հիմա կզարմանաք. իհա՛րկե, բազմիցս․․․ Բայց հարցս մինչև վերջ ձևակերպեմ, հետո մտածեք՝ այո կամ ոչ։ Ինձ հետ գոնե երբեք չէր պատահել։ Ու եթե ինձ հարցնեին, առանց վարանելու, հարցի կեսն անգամ չլսած՝ …

Վահագն Ամիրջանյան․ «Մահահոտ սեր»․ շարք

  Ես քեզ նայում եմ աչքերի խորքում մահացած դիակների նման, ու իմ մտահորիզոնում գարշելի, փտած մարմնահոտ է գալիս, այդ դու ես նեխել սրտումս, այդ դու ես մեռել հոգուս մեջ, բայց ես շարունակում եմ քո հետ խաղալ նույն կոմեդիան, թե աշխարհում, որտեղ դու ես, այնտեղ նաև ես եմ:   *   Ու ես կարող եմ հիմա …

Շարմաղ Հարությունյան․ «Ցուրտ լռություն»․ բանաստեղծական շարք

    Ցուրտ լռություն է շուրթերիդ կարմիր ձյուների վրա, ու մրսում են մերկ բառերն անշապիկ… Հեգ լռությունդ խաչաձևվվում է անտարբերության սնամեջ բնին, ու ցավախեժը ծորում է խորքից անկեղև սրտի…   Եվ արևելյան մի թախծոտ քամի մատներն է քսում քո սրտից կախված լարերին վինի. դու արտասվում ես` զմրուխտ աչքերիդ ցոլքերը դեղին փռելով ցավի շեկ հորիզոնին…   …

Ռոբերտ Մուզիլ և Աշոտ Ալեքսանյան․ «Համատեղ ուժերով-Viribus Unitis»

  Կապկամարդիկ   ՍԻԼԼՈԳԻԶՄ   Իրեղեն ապացույցների, անհերքելի իրողությունների և առարկայական խոսակցությունների մեր այս հորինակերտած դարաշրջանում մարդ արարածը մի կողմից տարրալուծվում է մշտառկա ու անփոփոխ իրականության մեջ, մյուս կողմից՝ ձգտում է նույն այդ իրականությունը վերափոխել ի շահ իրեն: …Եվ հետևաբար մարդ արարածը պատմական ընթացիկ անցուդարձը ևս դիտարկում է լոկ իր անձնապաստան շահեկանության դիրքերից: Մենք չունենք …

Արթուր Հայրապետյան․ «Գիշերը հեքիաթ էր պատմում»․ էսսե

                        Ասես ինչ-որ մեկն իմ հիշողությունից գողացավ լուսավոր, մաքուր մանկությունս, որ թանկ էր ու հարազատ, երբ օրեր առաջ բակից տարան իմ հեծանիվը: Շատ էի երազում հեծանիվ ունենալ: Փող չունեինք, ծանր պայմաններում էինք ապրում: Օրեր էին լինում, երբ սոված պառկում էինք քնելու, որ քաղց չզգայինք, …