Ադի Ալյեն․ «Քսանմեկ ու կես ձմեռ»․ պատմվածք

  Լուսաբացն իր առաջին շողերը տարածել էր նեղլիկ միջանցքի հատակին, ուր ստվեր էին գցել երկու կանացի ուրվագծեր: Հիվանդասենյակներից մեկի առջև թղթապանակը ձեռքին կանգնել էր՝ կարճահասակ, երեսի ամբողջ տրամագծով մեկ ցցված այտոսկրերով և աղեղի պես ձգված շուրթերով բուժքույրը: — Փաստաթղթերն արդեն պատրաստ են: Մինչև կեսօր պալատը պետք է հանձնել: — Իսկ անձնական իրերը… — Աղբաման: Նկուղային …

Օֆելի Դալաքյան․ «Հեծանիվը»․ կարճ պատմվածքներ

  Հեծանիվը         Այդ շենքի նոր բնակիչն ամեն երեկո իր հեծանիվը կանգնեցնում էր մուտքի մոտ՝ չանհանգստանալով, որ կարող են այն գողանալ։ Հարևանի երեխան, ամեն առավոտ, երբ դեռ բոլորը քնած էին, վերցնում էր հեծանիվն ու մի քանի պտույտ անում թաղերով։ Հետո նորից բերում էր հեծանիվն ու կանգնեցնում նույն տեղում, խնամքով շոյում անիվներն ու …

Սաթե Հովակիմյան․ «Վզակապով օրեր»․ պատմվածք

                                          Քաղաքը մեծ է, քաղաքը գրկաբաց է: Քաղաքում անվերջ տեղացող անձրևի անթիվ կաթիլները, մարդիկ ու շները միշտ միայնակ են ու միշտ անբաժան… Ինչպես միշտ անձրև էր տեղում, ինչպես միշտ Նատան տրտնջում էր, որ անձրևից հոգնել …

Անուշ Թասալյան․ «Ստեղծագործողի ափսոսանքը»․ էսսե

                          Երբևէ եղե՞լ է, որ լաց լինելու աստիճան հուզվեք մի բանի համար, որ․․․ Հիմա կզարմանաք. իհա՛րկե, բազմիցս․․․ Բայց հարցս մինչև վերջ ձևակերպեմ, հետո մտածեք՝ այո կամ ոչ։ Ինձ հետ գոնե երբեք չէր պատահել։ Ու եթե ինձ հարցնեին, առանց վարանելու, հարցի կեսն անգամ չլսած՝ …

Ռոբերտ Մուզիլ և Աշոտ Ալեքսանյան․ «Համատեղ ուժերով-Viribus Unitis»

  Կապկամարդիկ   ՍԻԼԼՈԳԻԶՄ   Իրեղեն ապացույցների, անհերքելի իրողությունների և առարկայական խոսակցությունների մեր այս հորինակերտած դարաշրջանում մարդ արարածը մի կողմից տարրալուծվում է մշտառկա ու անփոփոխ իրականության մեջ, մյուս կողմից՝ ձգտում է նույն այդ իրականությունը վերափոխել ի շահ իրեն: …Եվ հետևաբար մարդ արարածը պատմական ընթացիկ անցուդարձը ևս դիտարկում է լոկ իր անձնապաստան շահեկանության դիրքերից: Մենք չունենք …

Արթուր Հայրապետյան․ «Գիշերը հեքիաթ էր պատմում»․ էսսե

                        Ասես ինչ-որ մեկն իմ հիշողությունից գողացավ լուսավոր, մաքուր մանկությունս, որ թանկ էր ու հարազատ, երբ օրեր առաջ բակից տարան իմ հեծանիվը: Շատ էի երազում հեծանիվ ունենալ: Փող չունեինք, ծանր պայմաններում էինք ապրում: Օրեր էին լինում, երբ սոված պառկում էինք քնելու, որ քաղց չզգայինք, …

Աստղ Մադաթյան․ «Սարերի գաղտնիքը»․ հեքիաթ

                       Արդեն քանի՜ տասնամյակ է մի խաղաղ և խորհրդավոր անտառ է ապրում Վարդագույն քաղաքի մոտ՝ սարի փեշին։ Այդ անտառն ամեն առավոտ արևի հետ արթնանում է, ծույլ հորանջելով զուգվում իր կախարդական- մախարդական պճնանքի պարագաներով  և նմանվում բյուրեղապակյա կանաչ  դղյակի։ Վարդագույն քաղաքի երեխաները հաճախ են այդ անտառում …

Զոզ Հովսեփյան․ ‹‹Դեղին երջանկություն››․ պատմվածք

  Մայրամուտն այրվում էր հորիզոնում: Անկյանք տերևները անտրտունջ ընկնում էին ճյուղերից՝ հանձնվելով աշնան բերած անխուսափելի վախճանին: Զբոսայգու արահետները լի էին գունազարդ տերևներով, որոնք անխնա կոտրատվում էին մարդկանց փութկոտ ներբանների տակ: Մեղմ քամին արշավում էր բոլոր ուղղություններով՝ փնտրելով անգթորեն հոգեվարքող հուշերը: Նոյեմբերը հասնում էր վախճանին, ծառերը մերկությունից դողում էին և սառնություն արտաշնչում: Զբոսայգու նստարաններից մեկին նստած …

Մարինա Սոլոյան․ «Երազանքներ կուլ տվող Հյուսիսը»․ էսսե

Դեղին, հին ավտոբուսը դանդաղ հեռանում է ավանից, որտեղ ժամանակը վաղուց կանգ է առել, և մարդկանց համար էապես չեն տարբերվում գիշերն ու ցերեկը, շաբաթվա օրերը, երբ սարերի վրա քնած է գյուղը՝ բնությունը գրկած: Հետմիջօրեին, ուղևորները հազիվ երկու-երեք հոգի են լինում, ավտոբուսը ողողված է արևի լույսով, ապակիներին սահում են ծառերի կանաչ ստվերները: Գնալով, ավանը ավելի է փոքրանում, …

Աշոտ Ալեքսանյան․ «Դասեր՝ քաղված մանկությունից»․ էսսե

                                        Երբ մանկությունը դառնում է պատմություն, նրա վրա տարածվում են պատմագիտության երկու կարևորագույն գիտահանրամատչելի սկզբունքները՝  անհավաստիություն և հորինաստեղծում: Գույների խտացմամբ կարելի է հասնել շլացուցիչ արդյունքի: Երբ երեխա էի, 13 տարեկան, գիշերվա հազարին վերմակի տակ կծկված Արիստոտելի …