Սուսան Ամուջանյան․ «Կեղտոտ պոեզիա»․ խոհեր

Առաջին տուն Եթե Քրիստոսը հանդգներ մեկ անգամ էլ ոտք դնել երկիր, էս խոզերը նորից կսպանեին նրան։ Իհարկե այս անգամ հաստատ չէին խաչի, այլ ավելի մոդեռն տարբերակ կկիրառեին, օրինակ, ամերիկացիները էլեկտրական աթոռին կնստացնեին, իսկ իտալացիները մարդասպան կվարձեին։ Բարձրակարգ գիտելիքները դյուրամարս չեն մեր մոլորակի բնակիչների ստամոքսների համար։ Վախենում եմ՝ Քրիստոսը վախից էլ երբեք չվերադառնա, ու մենք հոթ-դոգից …

Կարլոս Արանա Կաստանեդա․ «Ժամանակի անիվ»․ էսսե

Ռազմիկի խոնարհությունը և աղքատի խոնարհությունը շատ տարբեր բաներ են: Ռազմիկը ոչ մեկի առաջ գլուխ չի խոնարհում, բայց և միևնույն ժամանակ ոչ մեկին թույլ չի տալիս իր առաջ գլուխ խոնարհել: Աղքատը, ընդհակառակը, ծնկի է իջնում և գլխարկ հանում նրանց առաջ, ում որ համարում է իրենից բարձր: Բայց և անմիջապես պահանջում է, որպեսզի նրանք, ովքեր իրենից ցածր …

Նելսոն Մանդելա. Խոհեր

Կրթության մասին Կրթությունն ամենահզոր զենքն է, որի օգնությամբ հնարավոր է փոխել աշխարհը: Արժեքների մասին Մեր կյանքում կարևոր է ոչ այնքան մեր սեփական գոյության փաստը, որքան այն ամեն դրականը, որ մենք կարող ենք տալ մարդկանց. հենց այդ փաստն էլ որոշիչ ու կարևոր է դարձնում մեր կյանքը: Ժամանակի մասին Ես երբեք չեմ մտածում իզուր կորցրած ժամանակի մասին: …

Շուշանիկ Կուրղինյան. արձակ խոհեր

Փողոցում Ես նայում էի փողոց, իսկ ձյունը գալիս էր փաթիլ-փաթիլ․․․ Ձյան փաթիլները մի անուշ թախիծ են նետում ինձ ու ես անտրտունջ սկսում եմ խղճալ, ափսոսալ ինձ։ Ես էլ փաթիլ էի, հստակ, կայտառ։ Ինչո՞ւ ընկա վայր, գետնի վրա, ուր կանաչի ու ծաղկի հետ փոշի ու ցեխ էլ է լինում․․․ Ձյան փաթիլներր ճնշում են ինձ ու մարում …

Ագլայա Դատեշիձե. «Սովորեցրու ինձ»․ խոհեր

Տե՛ր Աստված… Սովորեցրո՛ւ ինձ լաց լինել անծանոթների ներկայությամբ: Սովորեցրո՛ւ լաց լինել, երբ ուզում եմ լաց լինել վշտից, ուրախությունից, ոգեշնչումից: Հատկապես` ոգեշնչումից: Թող արցունքները հոսեն` չհեղեղելով ինձ: Սովորեցրո՛ւ ինձ ցավ զգալ` մեծ, փոքր, ցանկացած բնույթի: Ես ուզում եմ անցնել ցավի միջով` թույլ տալով, որ գնա: Սովորեցրո՛ւ ինձ բարձրաձայն աղաղակել, նույնիսկ, երբ ուրիշները լռում են: Ինձ հարկավո՜ր …