Պատրիկ Արտեմի. «Թռիչք ժամանակի միջով». պատմվածք

Մի ժամանակ Մարկ Գուվերն ինքն էր պարոն – պարոնորդի, այդ լավ ժամանակներում նա ուներ ընդարձակ աշխատասենյակ, փորագրանախշ բազկաթոռ, աշխատասենյակի խորհրդավոր լռության մեջ նավարկող պատկառելի մեծության գրասեղան, քարտուղարներ և օգնականներ։ Նա մարդկանց միանձնյա ընդունում էր աշխատանքի և միանձնյա տնօրինում նրանց ուրախությունն ու տխրությունը՝ իրեն զգալով իր քաղաքի և իր նահանգի կարևոր այրերից մեկը։ Բայց լավ ժամանակները, …

Լևոն Խեչոյան. «Սև գիրք, ծանր բզեզ» վեպից

հատված Արգելեցին զենքով եկեղեցի մտնել։ Մեր հոգու փրկության համար անվճար մոմեր բաժանեցին եւ մենք զենքը դռանը թողած, ներսում մոմեր վառեցինք։ Հետո սրընթաց արագությամբ վերցնում էինք նրանց գյուղերը։ Մեծ քաղաքին մոտեցանք, քաղաքն էլ ընկավ։ Մենք մտնում ու դուրս էինք գալիս,վազում էինք տապալված հեռագրասյուների, առաջնորդների մեծադիր յուղանկարների, գալարաթափ լարերի, մետաղների եւ տարաբնույթ բուրմունքներ արձակող նրանց՝ իրար ետեւից …

Սևակ Գևորգյան․ «Քամիներ»․ պատմվածք

Այնտեղ ամեն ինչ էլ կար և մենք կարող էինք մնալ: Ձմեռային ցուրտ երեկո էր փողոցում, իսկ այնտեղ շամպայն, վիսկի, պարող դատախազ անգամ, կենացներ, ժպիտ, մաղթանք…Մի խոսքով՝ տաք էր: Այդ օրվա համար դու հագել էիր մորդ բաճկոնը, որովհետև, թեև դու ուսանող էիր, բայց տան աշխատողը մայրդ էր ու առաջինը իրեն համար պիտի առնվեր շոր, կոշիկ և …

Սևակ Գևորգյան․«Պատերազմ»․ պատմվածք

Այնտեղ ամեն ինչ էլ կար և մենք կարող էինք մնալ: Ձմեռային ցուրտ երեկո էր փողոցում, իսկ այնտեղ շամպայն, վիսկի, պարող դատախազ անգամ, կենացներ, ժպիտ, մաղթանք…Մի խոսքով՝ տաք էր: Այդ օրվա համար դու հագել էիր մորդ բաճկոնը, որովհետև, թեև դու ուսանող էիր, բայց տան աշխատողը մայրդ էր ու առաջինը իրեն համար պիտի առնվեր շոր, կոշիկ և …

Սևակ Գևորգյան․ «Ամրագոտին»․ պատմվածք

Ես երբեք այլևս չեմ կարողանա բարձրանալ այս մուտքի աստիճաններով, ուր ժամանակին ամեն օր էի լինում: Թերևս, նա ՝ նույնպես… Ես նրանից մեծ եմ մեկ ամսով կամ մի փոքր քիչ: Ես ծնվել եմ այս բակում, ուր ապրել են պապերս, նրանց պապերը և այդպես շարունակ, չնայած, վստահ չեմ, որ այս բակն այդքան հին է, որովհետև մեր բանվորական …