Հարցազրույց Հեքիաթ Հոգևոր զրույց Մշակույթ

Տեր Վիրապ քահանա Ղազարյան․ «Հեքիաթը մեզ սովորեցնում է հետոյի լավ ավարտի արվեստը»․ հոգևոր զրույց

 

Ինձ համար հեքիաթը մի տարածություն է, որի մեջ մտնելով ամբողջ մարմինդ ու միտքդ հանգստություն է գտնում, հեռանում են հոգսերը, վերանում են բացասական զգացումները, մաքրվում է միտքդ, խաղաղվում է հոգիդ, էությունդ գեղեցիկ իներցիա է հավաքում ու այդպես հարատև մի երանություն…Դա այն տարածությունն է, որը կարողանում է մարդուն տեղափոխել, կլանել ու սնել՝ հեռուն տանող քաղցր ապրումներով, բերում է անպատմելի ժպիտ-հիացմունք, գիտի մանկացնել, թրթռացնել հոգին…

Ինձ առաջին հեքիաթները մայրս է պատմել։ Մանկությունս կապված է Թումանյանի հեքիաթներին։ «Ոսկե քաղաքը» իմ ամենասիրելի հեքիաթն է։ Զարմանալիորեն Ֆրանց Կաֆկայի և Թումանյանի մոտ շատ հաճախ հենց գործողությունն է ստեղծագործության հերոսը։ Այս հեքիաթում գլխավոր հերոսը նպատակին հասնելու ձգտումն է։

Աշխարհից, գետնից, հողից  որոշ ժամանակով կտրելու ուժ ունի իր մեջ հեքիաթը։ Այն մեզ սովորեցնում է հետոյի լավ ավարտի արվեստը։ Մեր ժամանակի հերոսները հեքիաթին հավատացող երեխաներն են (ժպտում է): Հեքիաթն անկեղծացնում է մեզ, իսկ Աստված սիրում է անկեղծներին․ հեքիաթը մերձեցնում է մեզ վերնայինին։

Աշխարհի բոլոր մանուկներին մաղթում եմ անհոգ մանկություն, Տիրոջ օրհնանքը,  թող միշտ հեքիաթի տեղը իրենց հոգում լցված մնա հեքիաթներով. հեքիաթը ապրեցնող հույս է։

 

 

 

© Երևանյան Էսքիզ 2020

 

 

Ընթերցել նաև