Արձակ Արտասահմանյան արձակ Արտասահմանյան գրողներ Թարգմանություն Պատմվածք

Պոլ Վալերի․ «Հրեշտակը»․ պատմվածք

 

Հ­րեշ­տա­կի տես­քով մե­կը նստած էր շատր­վա­նի քա­րա­կոփ շուր­թին: Ն­րա հա­յաց­քը սուզ­վել էր ջրե­րի մեջ, և նա տես­նում էր իր Մարդ­կա­յին կեր­պա­րան­քը՝ ար­ցուն­քա­կա­լած աչ­քե­րով, նա հույժ սքան­չա­ցած էր մերկ ա­լիք­նե­րի մեջ ան­սահ­մա­նո­րեն տխրա­մած այդ զո­հի անս­պա­սե­լի հայտ­նութ­յամբ:

Կամ ե­թե կու­զեք, կար Մար­դու տես­քով մի Տխ­րութ­յուն, որն ան­պա­ճույճ ու պարզ­կա երկն­քի ներ­քո չէր գտնում կո­չումն իր նա­խագծ­ված:

Այն կեր­պա­րան­քը, որ վերս­տա­ցել էր նա, ցա­վը, որ ներ­սից ի­րեն հա­լու­մաշ էր ա­նում, թվում էր նրան օ­տա­րո­տի ու չնչին: Այդ թշվա­ռա­կան կեր­պա­րան­քը ա­պարդ­յուն ճի­գով փոր­ձում էր ի­րեն, ան­հանգս­տաց­նում ու հար­ցաքն­նում էր իր ո­գե­ղեն էութ­յու­նը հրա­շա­լիո­րեն մա­քուր :

«Ո՜վ իմ ցավ, սա­կայն,- ա­սում էր նա,- ի՞նչ ես ին­ձա­նից ու­զում»:

Նա փոր­ձում էր ժպտալ, սա­կայն լա­լիս էր ան­վերջ: Այդ ան­ներ­դաշ­նա­կութ­յունն իր դեմ­քի հետ՝ պղտո­րում էր նրա կա­տա­րալ բա­նա­կա­նութ­յու­նը: Եվ այն բա­ցա­ռիկ կեր­պը, որով նա զննում էր զուտ պա­տա­հա­կան փոխ­շաղ­կապ-վա­ծութ­յու­նը իր այս նո­րըն­ծա դի­մագ­ծե­րի և­ ան­պա­ճույճ գի­տակ­ցութ­յան ա­մե­նա­կա­րող հա­մընդգր­կու­մի, նրանց զար­մա­նա­լիո­րեն պարզ ու հա­րա­փո­փոխ ար­տա­հայ­տու-թյան կեր­պե­րը՝ այդ ա­մե­նը մի վե­րին խորհր­դով ա­սես տար­րա­լու­ծում էին միաս­նա­կա­նութ­յունն իր նրբա­նուրբ էութ­յան:

«Ես լաց  լի­նե­լու պատ­ճառ­ներ չու­նեմ,- ա­սում էր նա,- և­ իս­կա­պես որ ես այն չեմ կա­րող ու­նե­նալ եր­բեք» :

Հար ըն­դե­լուզ­ված էր իր հա­վի­տե­նա­կան սպա­սում­նե­րի ազ­նիվ լույ­սին՝ նրա Բա­նա­կա­նութ­յան Շար­ժու­մը ծնունդ տվեց մինչև այդ ի­րեն ան­ծա­նոթ մի հար­ցի, որ տա­րա­կույ­սի թա­ղան­թով էր պա­տում իր ա­րարք­նե­րի անս­խա­լութ­յան պա­րա­գան, քան­զի այն, ին­չը տա­ռա­պանքն է ա­ռաջ բե­րում մեր այս կի­սա­խար­խուլ, ան­հու­սա­լիո­րեն լքված հո­գի­նե­րում՝ բա­ցար­ձա­կի ո­լոր­տում ապ­րող էութ­յուն­նե­րի առն­չակ­ցութ­յամբ, ընդս­մին պար­զա­գույն մի հար­ցի ծննդյան պատ­ճառ է դառ­նում, մինչ­դեռ մեզ հա­մար ողջ խնդիրն այն է, թե մարմ­նի ո՞ր մա­սում է ցա­վը ծվա­րում:

«Ո՞վ է, սա­կայն, նա, այդ ինք­նա­սի­րա­հար­վա­ծը, որ խոշ­տան­գում է ի­րեն ու տան­ջում,- ա­սում էր նա:- Ես հաս­կա­նում եմ ա­մե­նայն ինչ, սա­կայն պարզ ա­չոք ես տես­նում եմ նաև իմ տա­ռա­պան­քը: Այդ դեմ­քը հենց իմ դեմքն է՝ մշտա­պես ան­փո­փոխ, այս ար­ցունք­նե­րը իմ ար­ցունք­ներն են… Սա­կայն մի՞­թե ես այն թա­փան­ցու­մի ու­ժը չեմ, ո­րի նկատ­մամբ այս դեմ­քը, այս ար­ցունք­նե­րը, պատ­ճառ­նե­րը, այս ա­մե­նը սոսկ որ­պես գո­յութ­յան աննշ­մա­րե­լի սեր­մեր են ըն­կալ­վում»:

Սա­կայն այս խա­վա­րա­ծին գա­ղա­փար­ներն ա­վե­լի լավ են ի­րենց ի­րաց­նում ու բազ­մա­պատկ­վում գա­ղա­փար­նե­րի ո­լոր­տի հսկա­յա­ծա­վալ լիա­ռա­տութ­յան դաշ­տե­րի վրա, ուր նույ­նութ­յուն­նե­րը հա­մընկ­նում են միշտ, հա­կադ­րութ­յուն­նե­րը բա­ցա­հայտ­վում են ինք­նա­բե­րա­բար ու մե­կընդ­միշտ լուծ­վում, ուր պայ­ծա­ռա­տե­սութ­յան ու մտա­ճա­ռա­գու­մի մաք­րա­մա­քուր տե­սիլ­քը թանձ­րա­նում է ա­նընդ­հա­տա­բար, գա­ղա­փար­նե­րը ի­րար մեջ ա­գուց­ված հա­րառ­կայ­ծում են ա­ղոտ լույ­սե­րի հան­գույն՝ եր­ջան­կա­խոր­հուրդ ժպի­տով պսա­կադ­րե­լով մեր միաս­նա­կան գի­տակ­ցութ­յու­նը: Տա­ռա­պանք­նե­րի ո­լորտ­նե­րից, սա­կայն, նրա հա­յաց­քի ա­ռաջ ո­չինչ ա­ռանց ա­րա­տի չէր պատ­կե­րա­նում, և նա ոչ մի կերպ չէր կա­րո­ղա­նում բա­ցատ­րել իր այս վշտա­լի դեմքն ու ար­ցունք­նե­րը, որ ար­տա­սուք­նե­րի հե­ղե­ղի մի­ջից տագ­նա­պա­հար իր կողմն էին նա­յում:

«Այն, ին­չը մա­քուր է իմ մեջ,- ա­սում էր նա,- ա­մե­նա­զոր բա­նա­կա­նութ­յու­նը, որն ա­ռանց գե­րա­գույն ճի­գեր թա­փե­լու խժռում-լա­փում է հո­րին­վածք­նե­րը, և փո­խա­րե­նը ոչ մի բան ի­րեն չի խա­թա­րում և չի փչաց­նում իր էութ­յու­նը, ա­հա այդ բա­նա­կա­նութ­յու­նը ոչ մի հնա­րով չի կա­րո­ղա­նում ինքն ի­րեն ճա­նա­չել այս ար­տա­սո­վոր դեմ­քի, այս պղտոր աչ­քե­րի հար­ևա­նութ­յամբ, ուր առ­կայ­ծող լույսն ա­սես մեղ­մա­ցած լի­նի ար­ցունք­նե­րի խո­նավ-ան­խու­սա­փե­լիութ­յան սպառ­նա­լի­քի ա­ռաջ»:

«Ինչ­պե՞ս հաս­կա­նալ, սա­կայն, իմ մեջ հանգր­վա­նած այս գե­ղեց­կա­տես լա­ցու­կո­ծո­ղի տա­ռա­պան­քը, որն ին­ձա­նից է սե­րել, ո­րով­հետև ես պարզ տես­նում եմ նրա էութ­յու­նը, քան­զի ես գի­տակ­ցութ­յունն եմ ա­մե­նայն ին­չի, և գի­տեմ, որ նա տանջ­վում է միայն մի ինչ-որ ու­րիշ, ա­ռա­վել դժնի ի­րո­ղութ­յուն մո­ռա­ցութ­յան մատ­նե­լու հա­մար» :

«Ո՜վ իմ զար­մանք,- ա­սում էր նա,- հմա­յիչ ու տխրա­տե­սիլ Գ­լուխ, մի՞­թե լույ­սից զատ ու­րիշ բան էլ գո­յութ­յուն ու­նի» :

Եվ նա շա­րու­նակ հար­ցեր էր տե­ղում իր գլխին՝ իր սքան­չե­լիո­րեն մա­քուր ո­գե­ղեն էութ­յան տիե­զե­րա­կան սահ­ման­նե­րում հա­րամ­փոփ, ուր գա­ղա­փար­նե­րը ապ­րում էին հա­վետ ի­րա­րից ան­ջատ, և­ ի­րե­նից էլ հա­վա­սա­րա­չափ հե­ռու տա­րած­ված, մե­կու­սի ու բա­ժան, մի այն­պի­սի կա­տար­յալ ներ­դաշ­նա­կութ­յան ու խե­լա­միտ հա­վա­սա­րակշ­ռութ­յան մեջ, որ ա­սես ին­քը տար­րա­լուծ­վե­լիս լի­ներ նրան­ցում: Եվ հա­մա­կար­գութ­յու­նը տիե­զե­րա­ծա­վալ, որ ինք­նա­բավ խան­դով առ­կայ­ծում էր ա­դա­ման­դա­շար ա­պա­րո­շի պես, իր վե­հա­պանծ լիութ­յան սահ­ման­նե­րում ամ­փոփ՝ շա­րու­նա­կում էր իր հա­վեր­ժա­մա­տույց ու ա­նայ­լայլ գո­յութ­յու­նը:

Մի ողջ ինք­նա­կա հա­վի­տե­նութ­յուն նա ճգնում էր հաս­կա­նալ բա­նի խոր­հուր­դը վե­րին ու միշտ ա­պարդ­յուն:

 

 

 

Թարգմանությունը՝  Աշոտ Ալեքսանյանի

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Ընթերցել նաև