Արտասահմանյան գրողներ Արտասահմանյան պոեզիա Թարգմանություն Պոեզիա

Լուիզ Ռինսեր․ «Այսօր ես չեմ վախենում»․ պոեզիա

 

Այսօր ես չեմ վախենում,

այս օրը ինձ

անկեղծ ու անպաշտպան է թվում,

և համարձակվում եմ ուրախանալ,

որովհետև ապրում եմ,

որովհետև ապրում եմ մի ձևով,

որը միայն ես գիտեմ, ես կարող եմ,

մի կյանք՝ միլիարդավոր կյանքերի մեջ…

Բայց իմն ասում է մի բան,

ինչ ոչ ոք չի կարող ասել:

Դա եզակիությունն է յուրաքանչյուր կյանքի:

Զվարճալի է գիտակցել,

որ ամեն մեկն իրավացի է իր տեսանկյունից:

Ի՜նչ գեղեցիկ են ծերանալը,

ինքնուրույն մի բանի հասնելը,

հսկայական ջանքերով

«ինչ-որ բան դառնալը»,

այս աշխարհում ինչ-որ դեր կատարելը կամ

պարզապես հանգիստ մտնելը

որևէ շարքի մեջ, որն ազատ տեղ ունի,

և ամենուր ինքդ լինել,

բայց միևնույն ժամանակ՝ ոչինչ ավելին,

քան միլիարդից մեկը:

 

 

 

Թարգմանությունը՝  Սիրանուշ Փարսադանյանի

 

 

 

 

 

 

 

 

Ընթերցել նաև